Արձանագրություն ՀԳՄ Տավուշի մասնաճյուղի ընտրական նիստի(հեռավար)

Արձանագրություն ՀԳՄ Տավուշի մասնաճյուղի ընտրական նիստի(հեռավար)

2024 թ. հունվարի 15-ին հեռավար կերպով կայացավ ՀԳՄ Տավուշի մարզային մասնաճյուղի նիստ, որին մասնակցում էին ՀԳՄ անդամներ Թ.Մայիլյանը, Ս.Պողոսյանը, Ա.Հասանյանը, Ռ.Մալինյանը եւ Զ.Պետրոսյանը։ Նիստը կայացավ ՀԳՄ նախագահ Է.Միլիտոնյանի նախագահությամբ։

Օրակարգում  ՀԳՄ Տավուշի մասնաճյուղի ղեկավարի ընտրության հարցն էր։ Ներկայացվեց Զավեն Պետրոսյանի թեկնածությունը։ Իրենց դրական կարծիքներով նրան կատարեցին բոլոր մասնակիցները եւ միաձայն, բաց քվեարկությամբ ընտրեցին Զ.Պետրոսյանին, որպես ՀԳՄ Տավուշի մասնաճյուղի նախագահ։

Զ.Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար’ նշելով, որ պատրաստ է բոլորի հետ միասին ջանքեր գործադրել’ գրական կյանքը մարզում ակտիվացնելու, ընդհանուր գրական ընթացքին նպաստելու համար։

Է.Միլիտոնյանը ,շնորհավորելով, հույս հայտնեց, որ իսկապես կկատարվեն անհրաժեշտ աշխատանքներ’ գրականությանը նպաստելու ուղղությամբ։

15.01.2024

Ուղղում

Նիստի արձանագրության մեջ’ 

կատարեցին-ը պետք է լինի’ սատարեցին