«ԱՐՁԱԿ ԴԱՇՏԵՐ-2» ԱՆԹՈԼՈԳԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

12.07.2024
«ԱՐՁԱԿ ԴԱՇՏԵՐ-2»
ԱՆԹՈԼՈԳԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հուլիսի 8-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Արձակ դաշտեր-2» արդի հայ արձակի անթոլոգիայի շնորհանդեսը: Անթոլոգիայում ներառված են ՀԳՄ անդամ 44 գրողների պատմվածքներ, որոնք ներկայացրել են հեղինակները: Նույնպիսի առաջին անթոլոգիան տպագրվել էր 2022 թվականին: Գիրքը տպագրվել է ՀԳՄ հրատարակչությունում: Տպագրությանն աջակցել է ՀՀ նախագահի աշխատակազմը, նախագծի հեղինակն ու կազմողն է Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան, հեղինակներին շնորհավորեցին ու գրքի մասին խոսեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը, Եսթերը և այլոք: