ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միություն

Պարոն Էդվարդ Միլիտոնյանին

Աջակցության հայտարարություն

               Հարգելի պարոն Միլիտոնյան,

               Սաքսոնիա-Անհալթի Ֆրիդրիխ-Բյոդեքեր-Կրայս  (ՖԲԿ) միության կողմից  ձեզ եմ ուղարկում մեր աջակցության հայտարարությունը։ Մենք տեղեկացանք, որ Հայաստանի գրողների միությունը (ՀԳՄ) ներգրավված է իր շենքի սեփականության իրավունքը վիճարկող դատական գործընթացում: 

               Ավելի քան 15 տարի ՖԲԿ-ն և ՀԳՄ-ն հաջողությամբ համագործակցում են բազմաթիվ նախագծերով։ Այս տարի մեր համագործակցությունը կշարունակվի «Կարոտի կամուրջներ» նախագծով: Մենք սպասում ենք գրականության և թարգմանությունների գերմաներեն-հայերեն փոխանակմանը, որի արդյունքը, հուսով ենք, կլինի երկլեզու գրքի հրատարակումը Գերմանիայում և Հայաստանում։

               Մեր՝ նման կայուն համագործակցությունները կարող են հաջող լինել միայն այն դեպքում, երբ դրանք հիմնված են ամուր հիմքերի վրա: Եռանդուն ու փորձառու աշխատանքը նույնքան կարևոր է, որքան պետական ֆինանսավորումը և անվտանգ միջավայրը: Մենք անկեղծորեն հույս ենք տածում, որ ՀԳՄ շենքը կմնա գալիք տարիներին՝ ի նպաստ հայ գրական անդաստանի կենսունակության: Ուստի, մենք ուղարկում ենք ձեզ մեր աջակցության հայտարարությունը՝ հույս ունենալով  խնդրի արդար կարգավորման:

Հարգանքներով՝

Սանդրա Հոյխել

Սաքսոնիա-Անհալթի Ֆրիդրիխ-Բյոդեքեր-Կրայս միության (ՖԲԿ) գործադիր տնօրեն

Հալլե (Զաալե)

06.03.2025

Հայաստանի գրողների միության նախագահին

               Սիրելի Էդվարդ Միլիտոնյան

               Անըմբռնելիորեն լսեցի, որ վիճարկվում է ՀԳՄ-ի Երևանի և Ծաղկաձորի ստեղծագործական տների  սեփականության հարցը։ Ես եղել եմ այդ տներում և 2010 թվականին ՀԳՄ -ում ստորագրել եմ բարեկամության պայմանագիր Սաքսոնիա-Անհալթի և Հայաստանի գրողների միջև,  այնուհետև այցելել եմ  բազմաթիվ կարևոր իրադարձությունների առիթով, օրինակ՝  Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։

               Առանց այդ կառույցների Հայաստանի գրողների միությունը կկորցնի իր կենտրոնական գրասենյակն ու հավաքատեղին և չի կարող շարունակել գրական ավանդույթները, այսինքն իր կարևոր առաքելությունը՝ ի նպաստ Հայաստանի բարօրության։ Հորդորում եմ դատախազությանը զերծ մնալ օտարումներից:

Բարեկամական ողջույններով՝

Յուրգեն Յանկովսկի

Գերմանացի գրող

Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ

Լեոնա
11.03.2025