ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻ
Նոյեմբերի 8-ին Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել էր ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: Հանդիպմանը ներկա էին Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը և Գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի ղեկավար Անդրանիկ Կարապետյանը:
Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի գրողների միության աշխատանքը Հանրապետության ողջ տարածքում, ընդգծեց, մասնավորապես, կառույցի աշխատանքը Գյումրիում: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում հետագա համագործակցության և ունեցած հնարավորությունների շրջանակներում աջակցության պատրաստակամություն հայտնեց:
Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, խոսեց Գյումրու մշակութային ու գրական կյանքի մասին, նշեց կատարված աշխատանքները, ապա անդրադարձավ նախատեսվող ծրագրերին ու հնարավոր համագործակցություններին: Էդ. Միլիտոնյանը Վ. Սամսոնյանին նվիրեց վերջին շրջանում ՀԳՄ հրատարակած գրքերը և անթոլոգիաները, որոնց մեջ ընդգրկված են նաև Շիրակի մարզի գրողների ստեղծագործությունները: