Ալեքսան Մեխակյանը
27.07.2017
Կյանքի 77-րդ տարում վախճանվել է արձակագիր, կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը:
Հեղինակ է “Երազախաբ ավետարան”, “Փոքրիկ սրնգահարի ոդիսականը”, “Ապաստան” վեպերի: Թարգմանել է Ֆեդոր Դոստոևսկու, Լաքսնես Հալդորի ստեղծագործություններից:
Արժանացել է “Տարվա լավագույն արձակ” մրցանակների:
Հոգեհանգիստը հուլիսի 27-ին, ժամը 18.00-ին Սուրբ Հակոբ եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ հուլիսի 28-ին, ժամը 12.00-ին Սուրբ Հակոբ եկեղեցուց:
Հայաստանի Գրողների Միության վարչություն