Աբիգ Ավագյանի ծննդյան 100 ամյակը
20.12.2019
Դեկտեմբերի 19-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Աբիգ Ավագյանի ծննդյան 100 ամյակին նվիրված գրական հանդիսություն:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Աբիգ Ավագյանի գրականությունը արժևորեցին Ալիս Հովհաննիսյանը (արձակագիր), Նորայր Ադալյանը (արձակագիր, դրամատուրգ), Լիլիթ Արզումանյանը (գրականագետ, Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր), Գրիգոր Ջանիկյանը (արձակագիր, հրապարակախոս), Պետրոս Դեմիրճյանը(գրականագետ, ՀԳՄ քարտուղար):
Ալիս Հովհաննիսյանը վարում էր հանդիսությունը և ընթերցեց մի հատված Աբիգ Ավագյանի «Հարավային տենդ» պատմվածքից