ՖՈԼԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2009 թ.

Ծնվել է 1935 թ. դեկտեմբերի 25-ին, Վայոց ձորի Քարագլուխ գյուղում։
Ստացել է բանասիրական բարձրագույն կրթություն և շուրջ կես դար դասավանդել մայրենի լեզու և գրականություն Եղեգնաձորի շրջանի տարբեր դպրոցներում։
Եղել է «Վերելք» թերթի խմբագրի տեղակալը (1973-79 թթ.)։ Մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվել է նաև գրական-լրագրողական գործունեությամբ։
Տպագրվել է հայաստանյան գրական պարբերականներում և թերթերում։
2007 թվականից ՀԳՄ Վայոց ձորի մասնաճյուղի քարտուղարն է։
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։

ԵՐԿԵՐ
1. Քարագլխի ղողանջներ (բանաստեղծությունների ժողովածու), Եր., 1997։
2. Լուսապսակ (ակնարկաշար), Եր., 2007։
3. «Գրական Վայոց ձոր», Եր., 2011:
4. «Ցննդավայր Քարագլուխ», Եր., 2015:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2018թ. դեկտեմբերի 25-ին ՀԳՄ վարչության որոշմամբ  պարգեւատրվել է «Գրական վաստակի համար» մեդալով։

2. 2005 թ. արժանացել է Եղեգնաձորի պատվավոր քաղաքացու կոչման։

3. 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչման։

4. 1995 թ. արժանացել է Խ. Աբովյանի անվան մեդալի։

 

Հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Քարագլուխ
հեռ. բն. 2-13-87, բջջ. 093-86-83-56