Գրադարան

ՀԳՄ գրադարանը հիմնադրվել է Գրողների միության հետ զուգահեռ։ Գրադարանի գրական ‎ֆոնդը կազմում է ավելի քան 34 հազար կտոր բազմաբնույթ գրականություն (գեղարվեստական գրականություն, գրականագիտություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, պատմություն, արվեստ և այլն), թերթերի և ամսագրերի հավաքածուներ (նաև ռուսերեն և օտար լեզուներով)։
Գրական ‎ֆոնդը հարուստ է նաև հնատիպ գրքերով։
Գրադարանն ունի այբբենական, վերնագրային և թեմատիկ քարտարաններ։
Գրադարանի բաժանորդներն են միության անդամները և միության աշխատակազմը։ Գրադարանի գրական հիմնական ֆոնդը պահվում է գրապահոցում, որը 2003 թ. վերանորոգվել է։
2002 թ.-ին ՀԳՄ-ին կից ստեղծվել է հրատարակչություն, որի շնորհիվ գրադարանը պարբերաբար համալրվում է նոր գրքերով (2001-2014 թթ.՝ 4244 անուն նոր գիրք)։
Գրադարանը, ՀԳՄ քարտուղարության առաջարկով, հաճախ իր գրքային ‎ֆոնդից գրքեր է առանձնացնում Հայաստանի և Արցախի գրադարանների համար՝ դրանք ժամանակակից գրական նմուշներով համալրելու նպատակով։