Նորություններ

«Ղազախական ժողովրդական հեքիաթներ»

Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ղազախական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը, որին մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը և այլ երկրների դեսպաններ։ Ժողովածուում հրատարկվել է Էդվարդ Միլիտոնյանի ողջույնի խոսքը: Գիրքը թարգմանել են Ալեքսանդր Սաֆարյանը, Արման Սաֆարյանը և Վարուժան Խաստուրը։ Գիրքը հրատարակել է «Բզեզ» հրատարակչությունը:

Կարդալ ավելին

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ ստեղծագործողների  մրցանակաբաշխություն Նոյեմբերի 6-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ  ՀԳՄ և ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի համատեղ մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ողջունելով ներկաներին ասաց. «Անցյալ տարի ՀԲԸՄ-ի հետ հիմնադրվեց  մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների  մրցանակաբաշխությունը և հաջողությամբ շարունակվում է: Այս տարի մասնակցել են ավելի քան 20 […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14-ին,  ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «Երբ Արցախը պաշարված էր» (արցախցի գրողների ստեղծագործությունները տասը ամիս շրջափակված օրերի մասին) ժողովածուի ներկայացումը։ Արցախի գրողների մասնակցությունը ցանկալի է։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր Զորայր Խալափյանի ծննդյան 90 ամյակին նվիրված գրական հանդիսություն։ Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ «ՏՈՆԱՊԵՏ-2023»

ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ «ՏՈՆԱՊԵՏ-2023» Հայաստանի գրողների միությունը և «Իսրայելյան» ընտանիքը հայտարարում են արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան տարվա լավագույն պատմվածքի ամենամյա մրցույթ (հեղինակի հայտնի պատմվածքի խորհրդանշական անունով)։ Մրցույթի նպատակն է խթանել պատմվածքի ժանրի զարգացումը հայ ժամանակակից արձակի ուղեծրում։ Առաջին մրցանակ – 300.000 դրամ, Երկրորդ մրցանակ – 200.000 դրամ, Երրորդ մրցանակ – 100.000 դրամ։  Երկու խրախուսական մրցանակ- պատվոգիր/շքանշան։ […]

Կարդալ ավելին

ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԱՃՈՒՐԴ

ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԱՃՈՒՐԴ Գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ` աշխարհում ամեն ինչ վաճառվում է, և այս առևտրում խիղճ կամ ամոթ փնտրելը հենց ամոթ է։ Առևտուրն իր շրջանագծում ընդգրկում է ու փայփայում խաբեություն, դերասանություն, սուտ, արտիստիկ կեցվածք և այլ դարերով մշակված հնարքներ։ Այս ամենը մենք տեսնում ենք կարևոր միջազգային վերին ատյաններում, քաղաքական ու ռազմական անմարդկային բախումներում, և […]

Կարդալ ավելին

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԵրիտասարԴ  ԳՐՈՂՆԵՐԻ  համաժողով Հոկտեմբերի 17-19-ին ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի ունեցավ Երիտասարդ գրողների 20-րդ համաժողովը: Մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Արմավիրից, Արցախից, Գեղարքունիքից,  Լոռիից և Շիրակից: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց երիտասարդներին և ներկա ավագ գրողներին. «Ամեն տարի Ծաղկաձորում հանդիպում ենք մեր երիտասարդներին՝ ծանոթանալու  նրանց գրականությանը, ճանաչելու միմյանց: Ուրախալի է ձեզ կրկին տեսնել: […]

Կարդալ ավելին

ՑԱՅՏՆՈՏԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ ՉԸՆԿՆԵՆՔ ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵՋ

ՑԱՅՏՆՈՏԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ ՉԸՆԿՆԵՆՔ ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵՋ Շախմատիստները գիտեն, թե ինչ դժվար է ցայտնոտի ժամանակ գտնել ճիշտ քայլերը։ Այդպես էլ պետությունների կյանքում, հատկապես պատերազմական իրավիճակներում գտնված ու գտնվող փոքր պետությունները, որոնց ռազմական, տնտեսական ու սոցիալական մակարդակը ցանկալիին մոտ չէ։ Դիվանագիտական հարաբերություններն էլ կախված են վերոնշյալ բնագավառներից։ Եվ ահա Արցախի բռնի տեղահանություն, նոր հոգս ու ցավ առանց […]

Կարդալ ավելին

Հայտարարություն

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐԻ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախից բռնի տեղահանվածներին անրաժեշտ է տաք հագուստ (աշնանային և ձմեռային): Խնդրում ենք ՀԳՄ անդամներին հագուստը բերել ՀԳՄ կլոր սրահ ժամը 11.00-ից  մինչև 15.00: Հայաստանի Գրողների Միություն

Կարդալ ավելին

ԻՆՉԻ ՄԻՋՈՎ ԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ

ԻՆՉԻ ՄԻՋՈՎ ԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ Այս ծանր ցավը թույլ չի տալիս ո՛չ սև հումորով և ո՛չ էլ սարկազմով խոսել այս օրերին Ռուսաստանից ու արևմուտքից հնչող տարատեսակ տեղեկատվությանն ու քաղաքական արտահայտություններին։ Պեսկովն ասում է, թե Լեռնային Ղարաբաղի գործերին 3-րդ կողմի խառնվելը նպաստավոր չի լինի։ Այսինքն՝ խաղաղապահներից զատ այլ ուժեր ու դիտորդներ հարկ չկա, որ լինեն, Ադրբեջանը պիտի […]

Կարդալ ավելին