Նորություններ

Հունիսի 19-ին Հայաստանի գրողների միությունը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Հայաստանում Իրանի դեսպանության մշակութային կենտրոնի հետ, Կապույտ Մզկիթի բակում կազմակերպել էր Եղիշե Չարենցին նվիրված հիշատակի միջոցառում: Հայտնի է, որ հենց այդ բակում՝ ծառերի տակ, անցյալ դարի 30-ական թթ. գործել է «Ակադեմիա» անունով սրճարան, որտեղ մշտապես հանդիպել են հայ անվանի մտավորականներ՝ Ա. Շիրվանզադեն, […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հունիսի 21-ին, ժամը 14-ին, ՀԳՄ մեծ դահլիճում տեղի կունենա բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ Վարդան Հակոբյանի ծննդյան 70 ամյակին նվիրված գրական հանդիսություն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին

Հունիսի 15-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Սևան Հանեշյան-Պետուրյանի(ԱՄՆ) «Արեգնատենչ հորիզոններ»գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ): Ելույթ ունեցան Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար), սիրիահայ գրողներ՝ Հակոբ Չոլաքյանը, Պերճուհի Ավետյանը, Գարեգին քահանա Պետուրյանը: Հանդիպման ավարտին խոսք ասաց Սևան Հանեշյան-Պետուրյանը և ընթերցեց իր բանաստեղծություններից:

Կարդալ ավելին

Հունիսի 14-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանի «Ասեղնաշոր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ): Ելույթ ունեցան Արևշատ Ավագյանը (բանաստեղծ), Շանթ Մկրտչյանը(բանաստեղծ, թարգմանիչ), Սուսաննա Հովհաննիսյանը և ուրիշներ: Նրա բանաստեղծություններից կարդացին ասմունքող Գայանե Սամվելյանը և դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը:

Կարդալ ավելին

Հունիսի 16-ին ՀԳՄ Սևանի ստեղծագործական տանը տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության արտագնա նիստ: Նախագահության անդամները նաև ծանոթացան ստեղծագործական տան վիճակին:

Կարդալ ավելին

Հունիսի 17-ին Զանգակատուն գյուղում նշվեց Պարույր Սևակին նվիրված հիշատակի և պոեզիայի օրը:

Հունիսի 17-ին Զանգակատուն գյուղում նշվեց Պարույր Սևակին նվիրված հիշատակի և պոեզիայի օրը: Մինչ այդ վթարի վայրում ՀԳՄ պատվիրակությունը Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ՝(Գ.Դավթյան, Շ. Մկրտչյան, Ա. Ավանեսյան) Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ ծաղիկներ դրեցին Պ. Սևակի հուշաքարին: Այնուհետև Պարույր Սևակի թանգարանում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ ելույթ ունեցան Էդվարդ Միլիտոնյանը և Գագիկ Դավթյանը:

Կարդալ ավելին

Ծաղկաձորի գրողների հանգստյան տունը՝ յուրօրինակ հանդիպման վայր

Ծաղկաձորի գրողների հանգստյան տունը՝ յուրօրինակ հանդիպման վայր Հայաստանի Գրողների միության կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումը՝ Երիտասարդ գրողների 16-րդ համագումարը, տեղի ունեցավ մայիսի 31-ից հունիսի 2-ը՝ Ծաղկաձորի Գրողների հանգստյան տանը: Համագումարին ներկա էին Մայր Հայաստանի և Արցախի գրական ընտանիքի երիտասարդ անդամներ, սկսնակ ստեղծագործողներ, գրականագետներ: Համագումարի բացման խոսքից հետո ՀԳՄ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Էդ. Միլիտոնյանը […]

Կարդալ ավելին

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ամյակը

ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ամյակը Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց ճանաչված մտավորական, հասարակական գործիչ, հրապարակախոս, 32 գրքի հեղինակ բանաստեղծուհի ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ 70 ամյակը: Ռուզան Ասատրյանին շնորհավորելու էին եկել գրչընկերները, արվեստագետներ ու հարազատներ: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ) , Աելիտա Դոլուխանյանը(գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ),Գագիկ Դավթյանը(բանաստեղծ, թարգմանիչ) Արևշատ Ավագյանը(բանաստեղծ, թարգմանիչ), Սուրեն […]

Կարդալ ավելին

Հունիսի 8-ին բացվեց հուշաքար նվիրված Սիլվա Կապուտիկյանին և նրա որդուն քանդակագործ Արա Շիրազին

Հունիսի 8-ին բացվեց հուշաքար նվիրված Սիլվա Կապուտիկյանին և նրա որդուն քանդակագործ Արա Շիրազին Հունիսի 8-ին Կապուտիկյան 1 հասցեում մեծ շուքով բացվեց գեղեցիկ հուշաքարը՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին և նրա որդուն՝ քանդակի մեծ վարպետ Արա Շիրազին: -Կյանքի ձայներին ականջալուր լինելը, կայնքը բազմազանությամբ զգալը և սերունդներին փոխանցելը արվեստագետի ամենամեծ հաջողությունն է,- իր խոսքում ասաց ՀԳՄ […]

Կարդալ ավելին

Արցախյան ազատամարտի մասնակից, գրող Սամվել Շահմուրադյանի հիշատակը նշանավորվեց գեղեցիկ ցերեկույթով

Արցախյան ազատամարտի մասնակից, գրող Սամվել Շահմուրադյանի հիշատակը նշանավորվեց գեղեցիկ ցերեկույթով ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական-քաղաքական գործիչ, գրող, լրագրող, Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Շահմուրադյանի հիշատակին նվիրված ցերեկույթին ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ երբ Շահմուրադյանն ընդունվել է «Литературная Армения» ամսագրի խմբագրություն, շատ երիտասարդ է եղել և անծանոթ անուն գրական շրջանակում: «Մի քանի տարում իր […]

Կարդալ ավելին