Նորություններ

Գրական հանրության հետ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնած առաջին հանդիպումը Հայաստանի գրողների միության նախագահության անդամների հետ էր:

Գրական հանրության հետ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնած առաջին հանդիպումը Հայաստանի գրողների միության նախագահության անդամների հետ էր: Գրողին աջակցելու համար, ըստ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի, պետք է արմատապես փոխել ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես օրինակ՝ վերանայել գրական մամուլին տրվող պետական աջակցությունը: «15 տարվա ընթացքում այս մասով որևէ դրամ չի ավելացել: Մեր գրողները անվարձ երգիչների […]

Կարդալ ավելին

Սեպտեմբերի 20-22-ը Ղազախստանի Աստանա մայրաքաղաքում Էդվարդ Միլիտոնյանը մասնակցեց եվրասիական գրողների համաժողովին:

Սեպտեմբերի 20-22-ը Ղազախստանի Աստանա մայրաքաղաքում Էդվարդ Միլիտոնյանը մասնակցեց եվրասիական գրողների համաժողովին: Համաժողովը «Բառի էներգիան ժամանակակից աշխարհում» խորագիրն էր կրում և տարբեր երկրների մասնակիցները ներկայացրեցին իրենց երկրների, նաև անձնական գրական, թարգմանական իրողությունները և համագործակցության նոր ծրագրեր առաջարկեցին: Հետաքրքիր էր, որ տարբեր երկրների գրողներ հիշատակեցին հայ գրողների անուններ, որոնց ստեղծագործությունները թարգմանել և տարածել են: Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԿԼՈՐ ՍՐԱՀ ՎԱԶԳԵՆ ԱԲՈՎՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏ ԿԵՆԴԱՆԻ» գրքի շնորհանդեսը և վերլուծություն հեղինակի կողմից։ ՝ Սկիզբը՝ ժ. 14-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 08 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ ՀՈՎՍԵՓ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ծննդյան 60-ամյակին նվիրված գրական հանդիսություն։ Սկիզբը՝ ժ. 17-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին

ԳՐՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ. ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ԳՐՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ. ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ 2018 թվականի նոյեմբերին կկայանա Գրքի երևանյան երկրորդ փառատոնը: Փառատոնի ծրագրի շրջանակում հայտարարվում է գրական մրցույթ: Մրցութային ուղղություններն են՝ Արձակ Պոեզիա Հեղինակները մրցույթին պետք է ներկայացնեն կա՛մ երեք պատմվածք, կա՛մ ամբողջական վիպակ, կա՛մ ամբողջական վեպ, կա՛մ տասնհինգ բանաստեղծություն: Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել երկու մրցութային ուղղությամբ։ Մրցութային անվանակարգերի հաղթողները […]

Կարդալ ավելին

Սեպտեմբերի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ամերիկահայ րող Գրիշ Դավթյանի «Անձրև է գալիս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

Սեպտեմբերի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ամերիկահայ րող Գրիշ Դավթյանի «Անձրև է գալիս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ` Գ. Դավթյանը մասնավորապես Լոս Անջելեսի գրական շրջանակներում եղել և է’ գրական բոլոր հարաբերությունների, գործունեության հենասյունը, ողնաշարային դեր է կատարել գրական կյանքում: «Գրիշ Դավթյանն իր մարդկային բարձր հատկանիշներով միշտ եղել է կապող օղակ, առանցք` […]

Կարդալ ավելին

Խաժակ Գյուլնազարյանի 100 ամյակը

Սեպտեմբերի 11-ին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Խաժակ Գյուլնազարյանի անվան թիվ 15 գրադարան մասնաճյուղում տեղի ունեցավ արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Խաժակ Գյուլնազարյանի ծննդյան 100 ամյակին նվիրված հանդիսություն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում կարևորեց գրողի դերը մանկապատանեկան գրականության և գրականագիտության ասպարեզներում: Էդվարդ Միլիտոնյանը խոսեց նաև Խաժակն Գյուլնազարյանի բարի և կարեկից մարդկային նկարագրի մասին:

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ 04.09.2018 Ի՞նչ է ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը Հայաստանի ազգային գրադարանում գործող «Գրականության հանրահռչակման բաժնի» միջոցով իրականացվող առաջին դրամաշնորհային ծրագիրն է: Այն ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար։ Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ […]

Կարդալ ավելին

Ֆրեզնոյում Վիլիամ Սարոյանի Թանգարանի բացման առիթով ՀԳՄ-ի նախագահ՝ Էդվարդ Միլիտոնյանի պատգամը

Ֆրեզնոյում Վիլիամ Սարոյանի Թանգարանի բացման առիթով ՀԳՄ-ի նախագահ՝ Էդվարդ Միլիտոնյանի պատգամը Իմ աշխատանքային տարիների ամենաբարձր ուրախություններից է, որ ես բախտ եմ ունեցել մասնակցելու Վիլյամ Սարոյանի դեռ հայերենի չթարգմանված գրքերի հրատարակման աշխատանքներին, որոնց տեղը բաց էր մեր գրական աշխարհում: Այդ բացը լցնելու համար նախ հայերենի թարգմանվեցին նրա գրվածքները, ապա հրատարակվեցին Հայաստանում: 2008 թվականին Երևանում, մեծ շուքով […]

Կարդալ ավելին

Ցավակցություն

Հայաստանի գրողների միությունը, Համահայկական գրական հիմնադրամը խորին ցավակցություն են հայտնում ՀԳՄ անդամ, ՀԳՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, բանաստեղծուհի Անահիտ Թարյանին, հիմնադրամի լավագույն բարեկամ ` Նվեր Մխիթարյանին նրանց սիրելի մոր` Ժենյա Մխիթարյանի մահվան կապակցությամբ: Կիսում ենք ձեր և ձեր հարազատների վիշտը, մաղթում համբերություն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյան ՀԳՀ տնօրեն Լևոն Բլբուլյան

Կարդալ ավելին