Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 20-ին, ժամը 13-ին՝ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100ամյակի առթիվ այցելություն շիրմին(Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն )։   Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 22-ին, ժամը՝ 15-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի կունենա բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100 ամյակին նվիրված գրական հանդիսություն: Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարան Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

«Բարև երկիր» հաղորդաշարի հյուրն է Էդվարդ Միլիտոնյանը

Կարդալ ավելին

27 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՈՂՋՈ՜ՒՅՆ, 2019 Մանուկ ժամանակ մեր փողոցում լսել եմ, ըստ իս, մարդու լավագույն բնորոշումը՝ հոգի մարդ: 2019 թվականը ցանկանում եմ լինի հոգի տարի. Հ-հույս, հավատ քրիստոնեական, հայրենասիրություն, Ո-ոգի, ոգեղենություն՝ մշակույթ, կրթություն, գիտություն, Գ- գոյություն գերազանց, անվտանգ, գիր՝ աղոթքի զորությամբ համախմբող, Ի- իրականության ճշմարիտ ընկալում, նպատակներն իրականացնելու ջանք և խաղաղ աշխատանք: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյան

Կարդալ ավելին

Շնորհավորանք

Հայաստանի գրողների միության վարչությունը սրտանց շնորհավորում է բանաստեղծ, Արցախյան ազատամարտիկ, լրագրող Ռոբերտ Եսայանի ծննդյան 60-ամյակը, ցանականում նորանոր հաջողություններ անձնական և ստեղծագործական կյանքում։

Կարդալ ավելին

Շնորհավորանք

ՀԳՄ վարչությունը սրտանց շնորհավորում է բանաստեղծուհի, հրապարակախոս Հռիփսիմէին հոբելյանի առթիվ, ցանկանում անձնական և ստեղծագործական հաջողություններ՝ «Ցոլքեր» գրական կենտրոնի ղեկավարման և համանուն ամսագրի խմբագրման աշխատանքներում: ՀԳՄ նախագահության կողմից նրան օրերս շնորհվեց «Գրական վաստակի» պատվավոր մեդալ: Նա 2014 թ. արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալին, իսկ 2015 թ. արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակի:

Կարդալ ավելին

ՀԳՄ և «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը:

Դեկտեմբերի 25-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ և «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը: 2018թվականն ամփոփվեց տարվա ընթացքում գրական մրցանակաբաշխությունների մասին տեղեկատվությամբ, ըստ որի 2018թ.-ի ընթացքում հրապարակվել , ամփոփվել և դեռ կամփոփվեն 11 մրցանակաբաշխություն, այդ թվում նաև 2018 թ. առաջին անգամ հրապարակված Ռուբեն Հովսեփյանի անվան, ԵԿՄ-ի և ՀԳՄ-ի հետ համատեղ՝ Վազգեն Սարգսյանի […]

Կարդալ ավելին

ՀԳՄ նախագահության 2018թ. ամենամյա մրցանակի դափնեկիրները

ՀԳՄ նախագահության 2018թ. ամենամյա մրցանակի դափնեկիրները .ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում»- Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ(արձակ) .ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Ամեն առավոտ»-Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ(պոեզիա) .ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ«Տիեզերքի սրտխփոցը»(գիրք և հոդվածներ)- Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ(հրապարակախոսություն) . ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ «Կոլիզեյ 21»- Լևոն Շանթի անվան մրցանակ(դրամատուրգիա) . ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ«Անկախության պոեզիան»-Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ(գրականագիտություն) .ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ «Քառյակներ»- Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակ(թարգմանություն) […]

Կարդալ ավելին

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության տարեմուտի նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը համառոտ ներկայացրեց ՀԳՄ 19-րդ համագումարից հետո վերջին չորս ամիսների գործունեությունը: Նա կարևորեց ՀԳՄ Մեծ դահլիճում, Կլոր սրահում, Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններում տեղի ունեցած շնորհանդեսներն ու քննարկումները, դասականների օրերը, Թարգմանչած տոնը, գրողների հանդիպումները Արցախում, Հայաստանի Հանրապետության մարզերում, զորամասերում, ուսումնական հաստատություններում: Էդ. Միլիտոնյանը […]

Կարդալ ավելին

ՆՈՐ ԳՈՒՅՆ, ՆՈՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆՈՐ ԳՈՒՅՆ, ՆՈՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ Դեկտեմբերի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում ՀԳՄ թարգմանական բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Կառա Չոբանյանի գրքերի (Գ.Գ. Մարկես «Նահապետի աշունը» և այլն, թարգմանությունը՝ իսպաներենից) քննարկումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գնահատելով «Նահապետի աշունը» գրքի՝ բնագրից կատարված թարգմանությունը, անդրադարձավ Ռուբեն Հովսեփյանի թարգմանությանը՝ շեշտելով, որ Մարկեսի լեզվական, գրողական հմտությունները, իմացությունները Ռ. Հովսեփյանը կարողացել է […]

Կարդալ ավելին