Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 – ամյակին և Գիրք նվիրելու օրվան նվիրված ՀԳՄ նախագահի մամլո ասուլիսը տեղի կունենա փետրվարի 15֊ին, ժամը 12֊ին՝ ՀԳՄ կլոր սրահում։ Հրավիրվում են ԶԼՄ-֊ների ներկայացուցիչները։ Հայաստանի Գրողների Միություն

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 22-ին, ժամը՝ 14-ին, ՀԳՄ մեծ դահլիճում տեղի կունենա «Իմ Թումանյանը» գրական հանդիսություն՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 19-ին, ժամը 14-ին, ՀԳՄ գրախանութի հարևանությամբ տեղի կունենա ֆլեշմոբ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին և գիրք նվիրելու օրվան: Հրավիրվում են ՀԳՄ անդամները:

Կարդալ ավելին

Վահե Մեսրոպյանի (ԱՄՆ) «Հայրենասիրության ճանապարհին» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը

Վահե Մեսրոպյանի (ԱՄՆ) «Հայրենասիրության ճանապարհին» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը Փետրվարի 11-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ լրագրող, հրապարակախոս Վահե ՄԵսրոպյանի (ԱՄՆ) «Հայրենասիրության ճանապարհին» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար, գրականագետ),Արևշատ Ավագյանը(բանաստեղծ), Բակուր(հրապարակախոս, արձակագիր), Հրայր Քոչարյանը(զինվորական) և Վահե Մեսրոպյանը:

Կարդալ ավելին

Վալերի Պարանյանի ծննդյան 70 ամյակը

Փետրվարի 8-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Վալերի Պարանյանի ծննդյան 70 ամյակին նվիրված գրական հանդիսություն : Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Ելույթ ունեցան Ֆելիքս Բախչինյանը(գրականագետ ), Սերգո Երիցյանը (Լոռվա ձոր.Հայրենակցական միության նախագահ), Հակոբ Ղազանչյանը (Թատերական գործիչների միության նախագահ),Դավիթ Ղազարյանը(Երգչախմբային ընկերության նախագահ), Հենրիկ Բախչինյանը (թարգմանիչ,գրականագետ ), Լևոն Ջավախյանը(արձակագիր ), Լյուսյա Մեհրաբյանը(լրագրող), Սիլվա […]

Կարդալ ավելին

«Պատմվածքներ իմ ընտրությամբ» գրքի շնորհանդես

«Պատմվածքներ իմ ընտրությամբ» գրքի շնորհանդես Փետրվարի 7-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Նորայր և Ռաֆֆի Ադալյանների «Պատմվածքներ իմ ընտրությամբ» գրքի շնորհանդեսը: Բացման խոսք ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Աելիտա Դոլուխանյանը(գրականագետ), Երվանդ Ղազանչյանը (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր ), Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար),Գրիգոր Ջանիկյանը(արձակագիր, հրապարակախոս), Անուշ Վարդանյանը(բանաստեղծ), Թորոս Թորանյանը(արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս), Վան […]

Կարդալ ավելին

2018 թ. ՀԳՄ և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ մրցանակաբաշխությունը

2018 թ. ՀԳՄ և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ մրցանակաբաշխությունը Հունվարի 25-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀՀ ազգային բանակին նվիրված ՀԳՄ, ՀՀ ՊՆ և ԵԿՄ համատեղ մրցանակների հանձնում: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Շանթ Մկրտչյանը(մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ), Նորայր Ադալյանը(մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ),Ռուզան Ասատրյանը (բանաստեղծուհի, հրապարակախոս), Արա Կետիկյանը(ԵԿՄ նախագահ), այնուհետև ՀԳՄ նախագահը […]

Կարդալ ավելին

Սիլվա Կապուտիկյանի 100 ամյակին նվիրված գրական հանդիսություն

Սիլվա Կապուտիկյանի 100 ամյակին նվիրված գրական հանդիսություն Հունվարի 22-ին, ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 100 ամյակին նվիրված գրական հանդիսություն, որը կազմակերպել էին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրինությունը, Հայաստանի գրողների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հանդիսությունը բացվեց Նաթան Սրբազանի օրհնությամբ: Ընթերցվեցին ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ -ի նախագահ՝ Արարատ […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 25-ին, ժամը՝ 14-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա  ՀՀ ազգային բանակին նվիրված ՝ Հայաստանի գրողների միության, ՀՀ պաշտպանության նախարարության և Երկրապահ կամավորականների միության համատեղ մրցանակաբաշխության արդյունքների ամփոփում: Հայաստանի գրողների միություն ՀՀ պաշտպանության նախարարություն Երկրապահ կամավորականների միություն

Կարդալ ավելին

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100 ամյակ

Հունվարի 20-ին Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100 ամյակի կապակցությամբ, ՀԳՄ և Ս. Կապուտիկյանի անվան տուն-թանգարանի տնօրինության համատեղ ծրագրով, Հայաստանի գրողների միության պատվիրակությունը՝ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անվանի բանաստեղծուհու հիշատակին : Սիլվա Կապուտիկյանի հիշատակի արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Վերջինս ուղերձ է հղել բանաստեղծի 100 ամյակի […]

Կարդալ ավելին