Նորություններ

Սույն թվականի ապրիլի 17-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն հրատարակության շնորհանդեսը բրիտանացի հրատարակիչներ՝ Թոնի Ուորդի և Անժել Ջերմանի մասնակցությամբ: Բացման խոսքով ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը գնահատեց Ռազմիկ Դավոյանի դերը մեր պոեզիայում և կարևորեց տարբեր լեզուներով հայ բանաստեղծությունը թարգմանելու իրողությունը: «ժամանակակից պոեզիան թարգմանվում է տարբեր լեզուներով, և դա […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 24-ին, ժամը՝ 13-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու և ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար ՀԳՄ անդամները լինեն Կիևյան կամրջի անկյունում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 23-ին, ժամը՝ 14-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա ընթերցում ՝ «Հողը կ խօսի» եղեռնազոհ գրողների ստեղծագործությունների ժողովածուից: Ընթերցումը կլինի տարբեր լեզուներով՝ թարգմանիչների ներկայացմամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին

Ապրիլի 11-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված մանկապատանեկան ամսագրերի հրատարակման խնդիրներին:

Ապրիլի 11-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված մանկապատանեկան ամսագրերի հրատարակման խնդիրներին: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Թադևոս Տոնոյանը(բանաստեղծ, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսի խմբագիր), Անուշ Վարդանյանը(բանաստեղծ, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի խմբագիր) , Վարուժան Մնացականյանը( «Կանչ» մանկապատանեկան լրագրի խմբագիր), Էդվարդ Հախվերդյանը (բանաստեղծ, թարգմանիչ), Մարիաննա Վարդանյանը(«Կանչ» թերթի «Շավիղ» պատանեկան խմբագրության ղեկավար […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 17-ին, ժամը 18-ին Մատենադարանի դահլիճում տեղի կունենա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն հրատարակության շնորհանդեսը՝ բրիտանական հրատարակչության հրատարակիչների մասնակցությամբ և ՀՀ նախագահի հավանական ներկայությամբ: Սիրով հրավիրում ենք ներկա գտնվել այդ բացառիկ հանդիսությանը: Մուտքն ազատ է:  

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն. 2020 թվականին ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ 06.03.2019    Ի՞նչ է ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներինտրվող աջակցության ծրագիրը    Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Այն ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար։ Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում տևական (առավելագույնը՝ մեկամյա) ստեղծագործական կամ հետազոտական աշխատանքի համար, որը կնպաստի գեղարվեստական […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   Հայաստանի գրողների միությունն իր խոր մտահոգությունն է հայտնում  ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ողջ մանկապատանեկան մամուլի համար ՀՀ բյուջեով սահմանված ֆինանսավորման ձևի վերաբերյալ, ինչի արդյունքում ֆինանսավորումից դուրս են մնացել ավանդական, հանրահայտ գրեթե հարյուրամյա  «ԱՂԲՅՈՒՐ», «ԾԻԾԵՌՆԱԿ» ամսագրերը և «ԿԱՆՉ» թերթը։ Անհասկանալի է ի սկզբանե  այս  երեք պարբերականների  տպագրության և  պահպանման  համար  ՀՀ Գերագույն  […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԳՄ-ի և Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) հետ համատեղ հայտարարվում է Հայոց երկրապահին, ազատամարտիկներին նվիրված գրական տարբեր ստեղծագործությունների 2019 թ. մրցանակաբաշխություն։ Սահմանվում է մեկ մրցանակ 2019 թվականի ընթացքում մամուլում հրապարակված կամ առանձին գրքով տպագրված ստեղծագործության համար։ Մրցանակաբաշխությանը  կարող են մասնակցել ՀԳՄ անդամները, ինչպես նաև Հայոց բանակում ծառայող և ստեղծագործող զինվորներն ու սպաները։ Ստեղծագործությունները պետք է […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Համաձայն ՀԳՄ-ի ՀՀ պաշտպանության նախարարության հետ 2014 թ. հաստատված համագործակցության ծրագրի, հայտարարվում է Հայոց բանակին նվիրված և նորօրյա հերոսամարտերի թեմաներով գրականության 2019 թ. մրցանակաբաշխություն։ Սահմանվում են մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝ ա) Գեղարվեստական արձակ (վեպ, վիպակ, պատմվածք) բ) Պոեզիա (պոեմ, բանաստեղծական շարք) գ) Հրապարակագրություն (հոդվածներ, ակնարկներ) դ) Հայոց բանակին նվիրված գրական-տեսական աշխատություններ։ Մրցանակաբաշխությանը  կարող են մասնակցել […]

Կարդալ ավելին

Ապրիլի 4-ին, ՀԳՄ-ում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հանդիպումը ճանաչված գրող և հասարակական գործիչ Վարուժան Ոսկանյանի գլխավորած՝ ռումինահայ գործարար և ստեղծագործ մտավորականների խմբի հետ: Նրանք զրուցեցին գրական-տնտեսական հարցերի շուրջ և քննարկեցին ծրագրեր Ռումինիայի ու Հայաստանի գրողների միությունների համագործակցության վերաբերյալ: Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց Ռումինիայի ԳՄ-ի հանդեպ Ռումինիայի պետական մարմինների աջակցության ծրագրերի փորձը: Նա խոստացավ այդ […]

Կարդալ ավելին