Նորություններ

ՍԱՐՈ ԳՅՈՒՄՐԵՑԻ

ՍԱՐՈ  ԳՅՈՒՄՐԵՑԻ Ցավով տեղեկացանք ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում բանաստեղծ, հրապարակագիր, «Համայնապատկեր» գրական-մշակութային ամսագրի հիմնադիր-խմբագիր ՍԱՐՈ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ  (ԳՅՈՒՄՐԵՑՈՒ) մահվան մասին։ Մինչև 1998 թվականը հայրենիքում, ապա ԱՄՆ տեղափոխվելուց հետո, արտերկրում Ս. Գյոդակյանը զբաղվել է գրական-մշակութային ակտիվ գործունեությամբ. եղել է «Կանչ», «Առավոտ» թերթերի գեղարվեստական բաժինների պատասխանատուն, հրատարակել է «Տարեգիրքը» բանաստեղծությունների ալմանախը (Երևան, 1981), «Սփյուռք. Արդի հայ քնարերգություն» սփյուռքահայ բանաստեղծների […]

Կարդալ ավելին

«Զանգակ» գրախանութում տեղի ունեցավ Մարգարիտ Դերանցի «Քրտնաձուկ» գրքի շնորհանդեսը:

Մարտի 14-ին, «Զանգակ» գրախանութում տեղի ունեցավ Մարգարիտ Դերանցի «Քրտնաձուկ» գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում ընդգծեց,որ «Քրտնաձուկ» գրքում հստակ ներկայացված են սփյուռքում գտնվող հայերի, մասնավորապես Լոս Անջելեսի հայերի ճշմարիտ կացությունը, հոգեվիճակները:

Կարդալ ավելին

Տեղի ունեցավ բանաստեղծուհի, մանկագիր Ժաննա Աբրահամյանի «Փոստատար արագիլը»(մանկական) և «Քսվում է ցավը հացին» (արձակ և չափածո) գրքերի շնորհանդեսը:

Մարտի 14-ին , ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի, մանկագիր Ժաննա Աբրահամյանի «Փոստատար արագիլը»(մանկական) և «Քսվում է ցավը հացին» (արձակ և չափածո) գրքերի շնորհանդեսը: Բացման խոսով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Հովսեփ Նալբանդյանը(ԱՄՆ մատենագետ), Վրեժ Սարուխանյանը(արձակագիր, լրագրող), Լևոն Բլբուլյանը(բանաստեղծ), Հովհաննես Պապիկյանը(լրագրող, հրապարակախոս), Անուշ Վարդանյանը(բանաստեղծ), Մովսես Մանուկյանը(ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն), Արմեն […]

Կարդալ ավելին

ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Ռազմիկ Գրիգորյանի «Հասկից մինչև հաց» ժողովածուի քննարկումը:

Մայիսի 13-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Ռազմիկ Գրիգորյանի «Հասկից մինչև հաց» ժողովածուի քննարկումը: Քննարկման ընթացքում ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը , բանաստեղծներ՝ Էդվարդ Հարենցը, Աիդա Հարությունյանը և ուրիշներ, նշելով, որոշակի ինքնատիպ առանձնահատկություն հեղինակի բանակին, հայրենիքին, սիրուն նվիրված ստեղծագործություններում:

Կարդալ ավելին

ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Զոլաքարի, Նոր Գեղիի(Կոտայքի մարզ) և Երևանի թիվ 155 դպրոցի աշակերտների հանդիպումը մի խումբ ժամանակակից գրողների և գրականագետների հետ

Մայիսի 10-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Զոլաքարի, Նոր Գեղիի(Կոտայքի մարզ) և Երևանի թիվ 155 դպրոցի աշակերտների հանդիպումը մի խումբ ժամանակակից գրողների և գրականագետների հետ(Էդվարդ Միլիտոնյան, Ալիս Հովհաննիսյան, Խաչիկ Մանուկյան, Պերճուհի Ավետյան, Գոհար Գալստյան, Նանե, Մարգարիտ Դերենց (ԱՄՆ), Արմեն Ավանեսյան, Լիլիթ Անտոնյան): Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ, բանաստեղծ), Ալիս Հովհաննիսյանը(արձակագիր), Լիլիթ Անտոնյանը(գրականագետ):Ինչպես նաև […]

Կարդալ ավելին

Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 155 ամյակը

Մայիսի 8-ին, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 155 ամյակին: Հանդիսությանը մասնակցում էին գրողներ, Հովհաննես Հովհաննիսյանի անվան թանգարանի աշխատակիցներ և գրասեր հասարակայնություն: Հանդիսության ընթացքում ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը :Նա ՀԳՄ պատվոգիր հանձնեց թանգարանի աշխատակազմին՝ Հայաստանի գրողների միության հետ համատեղ իրականացրած բազմաթիվ գրական հանդիպումների, քննարկումների, ժամանակակից […]

Կարդալ ավելին

“Արարատ Մկրտումյան”-ին նվիրված երիտասարդ գրողների մրցանակաբաշխությունը:

Արդեն երրորդ տարին է, ինչ գործում է Արարատ Մկրտումյանին (երկրաշարժի ժամանակ զոհված երիտասարդ բանաստեղծ) նվիրված երիտասարդ գրողների մրցանակաբաշխությունը: Լոռիի և Շիրակի գրական սերնդի համար մրցանակաբաշխությունը հաջորդաբար անցկացվում է մի տարին՝ Լոռիում, մյուս տարին՝ Շիրակում: Մրցանակաբաշխությունը հովանավորում է «Արարատ Մկրտումյան» հիմնադրամը, որի նախագահն է Արթուր Մկրտումյանը: Ս. Թ. մայիսի 1-ին՝ Արարատ Մկրտումյանի ծննդյան օրը, Գյումրիում ամփոփվեց 3-րդ […]

Կարդալ ավելին

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   Հայաստանի գրողների միությունը հայտարարում է Նաթելլա Լալաբեկյանի հովանա-վորությամբ, Լևոն Անանյանի անվան ավանդական, երիտասարդական (մինչև 30 տարեկան) գրական մրցանակաբաշխություն՝ պոեզիա և արձակ անվանակարգերում մեկական մրցանակ՝ յուրաքանչյուրը 90.000 դրամ։ Ներկայացնել միայն մամուլում և գրքերով տպագրված ստեղծագործություններ։ Հանձնել ՀԳՄ ընդհանուր բաժին, մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը։ Մրցանակաբաշխությունը կամփոփվի հոկտեմբեր ամսին։ ՀԳՄ  

Կարդալ ավելին

Ապրիլի 18-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծուհի Ժաննա Հակոբյանի «Երազներիս խորանում» բանաստեղծությունների ժողավածուի և «Հայի գենը» վեպի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Լևոն Բլբուլյանը(բանաստեղծ), Ռազմիկ Գալստյանը(բանաստեղծ), Հովիկ Գրիգորյանը(բանաստեղծ),Արմենակ Ղազինյանը(բանաստեղծ) ,Թորոս Թորանյանը(արձակագիր), Հակոբ Պալյանը(Փարիզ. գրող, հրապարակախոս), Լևոն Լաչիկյանը(արվեստաբան, նկարիչ), Հորիզոնը(երգիծաբան), Արմեն Կարապետյանը(պատմաբան), Ծովինար Հարոյանը(Բայրոնի անվան գրադարանի աշխատակից), […]

Կարդալ ավելին

Ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանի տուն թանգարանում բացվեց «Միասնություն» դաշինքի 20 ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես, որտեղ արտացոլված էին Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հանդիպումները ժողովրդի հետ: Ցուցահանդեսի բացմանը մասնակցեց ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:

Կարդալ ավելին