Նորություններ

Մաքսիմ Հովհաննիսյանի 85 ամյակը

Հուլիսի 17-ին՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնում տեղի ունեցավ անվանի գրող, արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանի 85 ամյակին նվիրված գրական հանդիսություն: Հանդիսությանը ներկա էին Արցախի հանրապետության նախագահ  Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, նախարարներ, գրողներ, լրագրողներ և բազմաթիվ ընթերցողներ: Ներկա էր նաև ՀԳՄ պատվիրակությունը(Էդվարդ Միլիտոնյան, Արմեն Ավանեսյան): Իր ելույթում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բարձր գնահատեց Մաքսիմ […]

Կարդալ ավելին

Գրողների հանդիպումը սփյուռքահայ ուսուցիչների պատվիրակության հետ:

Հուլիսի 15-ին, ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ գրողների հանդիպումը սփյուռքահայ ուսուցիչների պատվիրակության հետ: Հանդիպումը կազմակերպել էին Հայաստանի գրողների միությունը և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը: Բացման խոսք ասաց ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան գրողներ՝ Ռուբեն Մարուխյանը, Անուշ Վարդանյանը, Խաչիկ Մանուկյանը, Գրիգոր Ջանիկյանը, Հակոբ Հարությունը, Օլգա Դարյանը, Սաթենիկ Ղազարյանը, ինչպես նաև […]

Կարդալ ավելին

ՀԱՅ ԳՐՈՂԸ ՌՈՒՄԻՆԵՐԵՆ

ՀԱՅ  ԳՐՈՂԸ  ՌՈՒՄԻՆԵՐԵՆ Ռումինիայի «Տրիբունա» գրական թերթում տպագրվել է Ð¶Ø նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Մյուռոնօրհնեքն ու թվերի հեքիաթը» պատմվածքը՝ ռումինահայ թարգմանիչ Մադլեն Գարագաշյանի թարգմանությամբ: Մադլեն Գարագաշյանը մեծ ներդրում ունի հայ գրականությունը ռումիներեն թարգմանելու և հրատարակելու, ինչպես նաև ռումինացի գրասեր հասարակությանը հայ գրողներին ներկայացնելու գործում:

Կարդալ ավելին

ՀԳՄ նախագահության նիստ

ՀԳՄ նախագահության նիստ Հուլիսի 11-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը, որի ընթացքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդես եկավ կիսամյակային հաշվետվությամբ: Նախքան ելույթը նիստին ներկա նախագահության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին ամիսներին կյանքից հեռացած ՀԳՄ անդամների՝ Իլյիչ Բեգլարյանի, Մաղվալա Գեուրկովայի, Արմենուհի Ղամբարյանի (Գևորգ Էմինի կինը), Կարինե Աշուղյանի, Վլադիմիր Հայրապետյանի, Կառլոս Եղիազարյանի հիշատակը: […]

Կարդալ ավելին

Գույժ

Գույժ Մահացել է արձակագիր, երգիծաբան Կարլոս Եղիազարյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը՝ 18-ին «Եդեմ» սգո սրահում(Սովետաշենի խճուղի): Հուղարկավորությունը՝ հուլիսի 12-ին, ժամը՝ 14-ին(նույն տեղից):

Կարդալ ավելին

«ԻԻՀ տարվա գիրք» միջազգային 27-րդ երկլեզու (պարսկերեն և անգլերեն) մրցանակաբաշխություն

«ԻԻՀ տարվա գիրք» միջազգային 27-րդ երկլեզու (պարսկերեն և անգլերեն) մրցանակաբաշխություն Ջերմագին ողջունելով՝ կից Ձեզ ենք ուղարկում, «ԻԻՀ տարվա գիրք» միջազգային 27-րդ երկլեզու (պարսկերեն և անգլերեն) մրցանակաբաշխության անցկացման հայտարարությունը: Խնդրում ենք այս կապակցությամբ տեղեկացնել գրողներին, գիտնականներին, հետազոտողներին և թարգմանիչներին: «ԻԻՀ տարվա գիրք» միջազգային 27-րդ մրցանակաբաշխությունըկազմակերպվում է իրանագիտության և իսլամական հետազոտությունների ոլորտներում նորահրատակ արժեքավոր գրքերի և գիտական աշխատությունների հայտնաբերման և հանրայնացման նպատակով: Վերոնշյալ մրցանակաբաշխությունը, կազմված է հետևյալ երեք մասից` գրքի կազմում (հեղինակային հրատարակություն), թարգմանություն և տեքստաբանություն (անցյալի գրողների երկերի գիտականորեն ճշտված քննական բնագրերի հրատարակում): Հիշեցնում ենք, որ ներկայացված աշխատությունները պետք էառաջին անգամ 2018 թվականից ոչ ուշ և Իրանից դուրս հրատարակված լինեն:

Կարդալ ավելին

Վլադիմիր Հայրապետյան

Գույժ Մահացել է ՀԳՄ անդամ, երգիծաբան Վլադիմիր Հայրապետյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի 2\14), ժամը 18:00-ին:

Կարդալ ավելին

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԾԻՐԱՆԱՏՈՆ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԾԻՐԱՆԱՏՈՆ Հուլիսի 1-ին Աշտարակից Օշական տանող մայրուղու ձախ հատվածում՝ «Յոթ մուսաների այգում», նշվեց արդեն ավանդական դարձած Ծիրանատոնը: Տարիներ առաջ այգին հիմնադրվել է Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանի նախաձեռնությամբ և ամեն տարի իր դռներն է բացում գրողների, մշակութային գործիչների առաջ: Ավանդույթի համաձայն Ծիրանատոնի մեկնարկը տրվեց Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցուց: Ծաղիկներ խոնարհվեցին ինչպես […]

Կարդալ ավելին

Հովհաննես Թումանյանը հայոց ինքնության անբաժանելի մաս

Հովհաննես Թումանյանը հայոց ինքնության անբաժանելի մաս Հուլիսի 2-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Թումանյանի հեքիաթները»  գերմաներեն ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա էին թարգմանիչներ, գերմանաբնակ, ՀԳՄ անդամ Ագապի Մկրտչյանը և գերմանացի թարգմանիչ Հելմուդ Մալոնեկը: Նրանք նախապես հանդիպում էին ունեցել Հայաստանի գրողների միությունում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ և քննարկել առաջիկա ծրագիրը: Երկուսի անուններն էլ քաջ ծանոթ է […]

Կարդալ ավելին

Պատրաստ է Գրողների Սեւանի տան պահպանման կառավարման պլանը

Պատրաստ է Գրողների Սեւանի տան պահպանման կառավարման պլանը Երեւան: Մեդիամաքս: Getty հիմնադրամն իր էլեկտրոնային գրադարանում հրապարկել է Սեւանի գրողների հանգստյան տան պահպանման կառավարման պլանը։ Այդ մասին տեղեկացրել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը:   «Մենք մշակել ենք այս նախագիծը միջազգային փորձագետների, խորհրդատուների, թանգարանների, արխիվների եւ նախագծային ինստիտուտների հիանալի թիմի հետ, որոնք կիսվել են […]

Կարդալ ավելին