ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ «Նոր գիրք» գրախանութում վաճառքի են դրվում ՀԳՄ անդամ գրողների գրքերը, որոնց վաճառքի գումարը կփոխանցվի «Հայաստան համահայկական հիմնադրամին»։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ «Նոր գիրք» գրախանութում վաճառքի են դրվում ՀԳՄ անդամ գրողների գրքերը, որոնց վաճառքի գումարը կփոխանցվի «Հայաստան համահայկական հիմնադրամին»։
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐՆԵՐԻՆ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐՆԵՐԻՆ Իմ խոսքը ուղղում եմ աշխարհին, Քանզի նա դեռևս կա։ Գերմանիա, Գյոթեն, որ լիներ, կասեր քեզ՝ Մի՛ փակիր աչքերդ անցյալի և ներկայի վրա, Հիմա Արցախում սպանվում է բոլորի ապագան։ Ո՞ւր է քո իմաստունների փաղանգի թրի պես կտրող ձայնը, Փոխել ես դիվանագիտական չեզոք լռությա՞ն հետ։ Անգլիա, Բայրոնը, […]
ՀԱՂԹԱՆԱԿ ՀԱՆՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ Հայաստանի գրողների միությունը ավանդաբար, արդեն 10-ից ավելի տարիներ նշում է Թարգմանչաց տոնը՝ իրականացնելով «Կանթեղ» մրցանակաբաշխությունը, որի նպատակը դարեր ի վեր գոյություն ունեցող թարգմանչական ավանդույթները շարունակելն է: Հոկտեմբերի 10-ին Օշականում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ ՀԳՄ պատվիրակությունը այցելեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ծաղիկներ խոնարհեց հայերենի առաջին ուսուցչի գերեզմանին: Այնուհետև […]
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ Հայաստանի գրողների միության մի քանի անդամներ՝ ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, արձակագիրներ Ալիս Հովհաննիսյանը, Գրիգոր Ջանիկյանը, գրող-հրապարակագիր, Արցախյան գոյամարտի վետերան-ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը օրերս այցելեցին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղավորված վիրավոր մարտիկներին, ծանոթացան նրանց կեցության և խնամքի պայմաններին, տղաների տրամադրություններին։ Գրողները խոսեցին պատմական, ճակատագրական պահերին հայ ժողովրդի միասնականության, թշնամու դեմ […]
ԱՐԱՄ ՍԵՓԵԹՃՅԱՆ Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքի 86-րդ տարում Բեյրութում (Լիբանան) մահացել է ճանաչված գրող, հրապարակագիր, խմբագիր, հրատարակիչ, մշակույթի և հասարակական գործիչ, 1996 թ. Հայաստանի գրողների միության անդամ Արամ Սեփեթճյանը։ Ծնված լինելով 1934 թ. Կիլիկիայի Ալեքսանդրեթ քաղաքում, մի քանի տարի անց ծնողների հետ տեղափոխվել էր Բեյրութ, ուր և հետագայում ծավալել էր իր ակտիվ ազգային, գրական-մշակութային […]
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐՈՒ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Լիբանանահայ Գրողներու Համախմբումս, այսու խստօրէն կը դատապարտէ թրքօ-ազերիական անարգ յարձակումը Արցախի վրայ, զոր սանձազերծած է հայատեաց Ազրպէյճանը, հովանաւորուած ու քաջալերուած մեր ոխերիմ թշնամի՝ ցեղասպան Թուրքիայէն: Ձեռքերը 1.5 միլիոն անմեղ հայերու արեան մէջ թաթխուած Թուրքիան, այսօր կրկին կը փորձէ դիմել իր մարդասպան քաղաքականութեան, գործի լծելով ազերիական միապետական իշխանութիւնը, անոր բանակներուն միջոցաւ […]
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ ՍՈՒՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՂԻ ՎԵՐՋԸ Այսօր աշխարհում բազմաթիվ մակարդակներում քննարկվում է Էրդողանի կերպարը և հիմնականում գալիս են մի եզրակացության, որ նրա հոգեկան վիճակը անկանխատեսելիության և վտանգավոր հետևանքներով է հղի։ Միջերկրական ծովի արևելյան մասից սկսած, Սիրիայով, Հունաստանով, Կիպրոսով և Լիբիայով չավարտված, ահավասիկ մխրճվել է արցախյան ու, լայն իմաստով, հայկական հարցի մեջ, հրահրելով Ադրբեջանին պատերազմների։ Ցեղասպանությունը չընդունելով […]
ԿՈՉ Աշխարհի բարի կամքի տեր մարդկանց, ժողովուրդների անկախության, ազատության ջատագով մտավորականներին, մշակութային գործիչներին, գրողներին և արվեստագետներին Դարձյալ պատերազմ է հայոց ազատատենչ Արցախի հողում… Սեպտեմբերի 27-ի վաղ լուսաբացից շարունակվում են թեժ մարտերը ադրբեջանա-արցախյան սահմանային գոտու ողջ երկայնքով։ Այս անգամ՝ ավելի՛ լայնամասշտաբ, ժամանակակից գրեթե բոլոր զինատեսակների օգտագործմամբ։ Ադրբեջանական իշխանությունների սանձազերծած այս նոր վտանգավոր արկածախնդրությունը միանգամայն սպասելի էր՝ […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԳՄ բոլոր անդամներին Հայաստանի գրողների միության այն անդամները, որոնք ցանկություն կունենան առաջին անհրաժեշտության ապրանքներ (սնունդ, հագուստ և այլն) տրամադրել Արցախի պատերազմից տուժածներին, կամավոր ազատամարտիկներին, խնդրում ենք ներկայացնել Հայաստանի գրողների միություն, ցանկացած ժամի, առաջին հարկ՝ գրադարան։ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Foreign Literature Publishing House and Translation Magazine of Writer’s Union of Armenia 3 Baghramyan street, Yerevan, Armenia