Նորություններ

Հայտարարություն

Հայտարարություն Տեղեկացնում ենք Հայաստանի գրողների միության այն անդամներին, որոնք ս.թ. հունվարի 1-ի դրությամբ չեն մուծել ՀԳՄ անդամության տարեկան վճարները, շտապեն կատարել իրենց այդ պարտականությունը, քանի որ ՀԳՄ Կանոնադրության 3-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, կազմակերպության այն անդամը, որը երկու տարի անընդմեջ չի վճարում անդամավճար, ( … ) Վարչության կողմից զրկվում է անդամությունից կամ ժամանակավորապես կասեցվում է […]

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն Ի գիտություն մինչև 27 տարեկան ստեղծագործողների Մինչև հունիսի 10-ը ՀԳՄ էլ. փոստին ուղարկել պոեզիա (10 բանաստեղծություն) և արձակ (3 պատմվածք մինչև 5 էջ) ստեղծագործություններ։ Հունիսի վերջին հանձնաժողովներում տեղի կունենա ամփոփում-քննարկում, կանցկացվեն վարպետության դասեր, լավագույն գործերը կտպագրվեն ՀԳՄ գրական մամուլում և կարժանանան ՀԳՄ մրցանակների և պատվոգրերի, ինչպես նաև կտեղադրվեն ՀԳՄ կայքում։ ՀԳՄ  էլ. փոստ՝ wua34@ […]

Կարդալ ավելին

Ժիրայր Դանիելյան 80

Հարգարժան Ժիրայր Դանիելյան Հայաստանի գրողների միության բոլոր անդամների անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան 80 -ամյակի առթիվ: Անցած տասնամյակների Ձեր անբասիր կյանքն ու անխոնջ գործունեությունը հայ իրականության գրեթե բոլոր ասպարեզներում ամբողջացրել են Ձեր կերպարը՝ որպես անկաշառ հայրենասերի, լավատես մարդասերի, հայ գրականության, կրթության և  մշակույթի զարգացմանը նախանձախնդիր գրող-մտավորականի: Անուրանալի է Ձեր վաստակը, մասնավորապես, հայ մատենագիտության,  մամուլի […]

Կարդալ ավելին

«Բարեկամության ափեր» («Берега дружбы»)

Հարգելի՛ պարոն Միլիտոնյան,      Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է «Բարեկամության ափեր» («Берега дружбы»)  երիտասարդ բանաստեղծների ստեղծագրության և թարգմանությունների՝ 2021 թվականի մրցութային ծրագիրը, որին մասնակցության հայտեր կարող են ներկայացնել ռուսերենի իմացությամբ երիտասարդ գրողներ (18-35 տարեկան) նաև Հայաստանի Հանրապետությունից:      Մանրամասների համար ներկայացնում ենք ծրագրի հայտարարության հղումը՝ քաղված պաշտոնական կայքից՝ https://xn—-7sbcchidan8gf0b8g.xn--p1ai/festivali/vi-festival-2021/polozhenie.html:         Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ԽԶՄԱԼՅԱՆ

Կարդալ ավելին

Արշակ Մադոյան

Կյանքի 83-րդ տարում մահացել է  գրականագետ, թարգմանիչ, բան.գիտ. դոկտոր Արշակ Մադոյանը: Նա դասավանդել է ԵՊՀ-ում, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և Ընծայարանում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Տարբեր ժամանակներում Լևոն Մկրտչյանի, Վարագ Ներսիսյանի, Գառնիկ Անանյանի, Հակոբ Պետրոսյանի, Հրաչյա Միրզոյանի, Գևորգ Մադոյանի աշխատակցությամբ հրատարակել է մի շարք ժողովածուներ, միջնադարյան բնագրեր։ Հայաստանի Գրողների Միությունը ցավակցում է  ճանաչված մտավորական Արշակ Մադոյանի ընտանիքին […]

Կարդալ ավելին

2020 թ. «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակաբաշխության մրցանակակիրներ

2020 թ. «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ»  մրցանակաբաշխության մրցանակակիրներ Արձակ անվանակարգ Ժաննա Հակոբյան                     «Փրկօղակ» վեպի համար Պոեզիա անվանակարգ Սաթենիկ Ղազարյան    «Անցումային…» գրքի համար Սամվել Մարգարյան     «Տիեզերական սեր» գրքի համար Ռոզա Հովհաննիսյան   «Արգելակման ճառագայթում» գրքի համար Սոկրատ Խանյան                      «Կրակ չէ, ի՞նչ է» գրքի համար Հրապարակախոսություն անվանակարգ Հովհաննես Պապիկյան «Անավարտ զրույցներ» գրքի համար

Կարդալ ավելին

2020 թ. ՀԳՄ՝ Հայոց բանակին նվիրված մրցանակաբաշխության մրցանակակիրներ

2020 թ. ՀԳՄ՝ Հայոց բանակին նվիրված  մրցանակաբաշխության մրցանակակիրներ Գեղարվեստական արձակ 1-ին մրցանակ – Սուսաննա Հարությունյանին՝  «Խուլ ու համր» պատմվածքի համար 2-րդ մրցանակ – Գոհար Գալստյանին՝ «Գետնից բարձր»  պատմվածքի համար 3-րդ մրցանակ – Ռոբերտ Եսայանին՝ «Արամորդու գիրը» գրքի համար Պոեզիա 1-ին մրցանակ  – Նորայր Գրիգորյան՝ «Առաջնագիծ» գրքի համար 2-րդ մրցանակ – Սոնյա Համբարձումյան՝ բանաստեղծական շարքի համար […]

Կարդալ ավելին

Գրական մրցանակաբաշխություն

Հարգելի գործընկեր, Ուրախությամբ ձեզ հայտնում ենք, որ Հայաստանը միացել է Եվրոպական Միության Գրականության Մրցանակին (EUPL),  որին այս տարի առաջին անգամ կարող են ներկայացվել նաև մեր արձակագիրների գործերը։ Եթե ունեք մրցույթի բոլոր պայմաններին համապատասխանող արժանի թեկնածու կարող եք մինչև մարտի սկիզբ ժյուրիին անել ձեր առաջարկները՝ պատասխանելով այս նամակին։ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Մրցույթին ներկայացվում է միմիայն հայ արձակ […]

Կարդալ ավելին

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ (2020 Թ.) ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ (2020 Թ.) ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (արձակ)՝  Դավիթ Մկր Սարգսյանին՝ «Առաջնորդը. Ալֆան և օմեգան» գրքի համար, Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա)՝  Հենիկ Էդոյանին «Էլեգիկ մտորումներ» գրքի համար, Լևոն Շանթի  անվան մրցանակ (դրամատուրգիա)՝ Ռուզան Ասատրյանին՝ «ՏիգրանՄեծ։ Արծիվների տիրակալը» գրքի համար, Նիկոլ Աղբալյանի անվա՝ն մրցանակ (գրականագիտություն, գրաքննադատություն)՝ Սուրեն Աբրահամյանին՝ «Արդի հայ պոեզիայի […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ցավով պետք է արձանագրենք, որ 2020 թվականը փակում ենք մեր ժողովրդի ու Հայրենիքի համար չափազանց տագնապալի իրավիճակում։ Տնտեսական ու սոցիալական զարգացման իրական հեռանկարների բացակայությունը, կորոնավիրուսի համաճարակի դեմ անբավարար պայքարը, ազգային արժեքների ոտնահարմամբ՝ կրթական, գիտական, մշակութային զարգացման կասկածելի քաղաքականության որդեգրումն ու համառորեն գործադրումը, վերջապես՝ ձախողված ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում, Արցախյան երկրորդ տևական […]

Կարդալ ավելին