Նորություններ

ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆ

ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆ Կյանքի 75-րդ տարում մահացել է բանաստեղծ, գրաքննադատ, թարգմանիչ ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆԸ։ Նա անցյալ դարի 60-70-ական թվականների թարգմանիչների հրաշալի սերնդի աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկն էր։ Այսօր դեռևս դժվար է ամբողջականորեն գնահատել Գ. Կուբատյանի ներդրումը հայ դասական և ժամանակակից գրականությունը ռուսալեզու ընթերցողին ներկայացնելու գործում։ Նա բազմաթիվ թարգմանություններ է կատարել արևմտահայ բանաստեղծներից (Ռուբեն Սևակ, Գուրգեն Մահարի և […]

Կարդալ ավելին

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ /1953-2021/

                                   ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ /1953-2021/  Կյանքի 68-րդ տարում կյանքից հեռացավ բանաստեղծ, արձակագիր, լրագրող, 1982 թվականից ՀԳՄ անդամ Արմեն Շեկոյանը: Արմեն Շեկոյանը 70-80ական թվականների բանաստեղծական սերնդի լավագույն ներկայացուցիչներից էր: Ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին, Երևանում: 1974 թվականին ավարտելէԽ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ 1985 թվականին, սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական […]

Կարդալ ավելին

Օրերս աշխատանքային այցով Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում էր ՀԳՄ պատվիրակությունը

Օրերս աշխատանքային այցով Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում էր ՀԳՄ պատվիրակությունը՝ նախագահ Էդ. Միլիտոնյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բաժանմունքի առջև ծառացած խնդիրներ, գրական-ստեղծագործական հարցեր, ինչպես նաև Էդ. Միլիտոնյանը ՀԳՄ անդամատոմս հանձնեց վերջերս ՀԳՄ-ի շարքերը համալրած գյումրեցի երեք գրողներից գրականագետ, բան.գիտ. թեկնածու, դոցենտԿարինե Մարտիրոսյանին: Պատվիրակությունը հանդիպեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:  Իր խոսքի մեջ […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 9-ին՝ ժամը 14.00-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր Խորեն Արամունու (ԱՄՆ) “Սատանի ճուտը” վեպի շնորհանդեսը: Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

Մինչև 27 տարեկան ստեղծագործողների մրցանակաբաշխություն

Մինչև 27 տարեկան ստեղծագործողների մրցանակաբաշխություն Ստորև ներկայացնում ենք ՀԳՄ մինչև 27 տարեկան ստեղծագործողների մրցանակաբաշխությանը ներկայացված ստեղծագործություններից: ՆարեՎարուժանի *** Եվմիանփույթվայրկյանի Վեճիբոցումտաքացած` Առագաստըմերնավի Մենքպոկեցինքբարկացած։ Կապույտօվկիանի Լաջվարդծոցումթողնված` Դեռլողումէմերնավի Վերջինբեկորնօրհնված։ Կարինե Մանասյան ~~~ Ուզում եմ բառ դառնալ, որ քեզ ավելի մոտ լինեմ։ Ուզում եմ խոսք դառնալ, որ քեզ ավելի հարազատ լինեմ, որ ջերմությունդ զգամ, որ հասկանամ՝ կարոտդ որ լեզվով […]

Կարդալ ավելին

ՔՈ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻՆ

ՔՈ ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻՆ Օրեր առաջ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նշեցինք մեծ բանաստեղծի «Երկիր Նաիրի» պոեմանման վեպի 100-ամյակը: Բանախոսներից ոմանք գրքի բովանդակած ժամանակը, գործողությունները, Կարսի անկումը զուգահեռեցին մեր ժամանակի, 44-օրյա պատերազմի, Շուշիի անկման հետ։ Ով չի կարդացել, թող կարդա վեպը և ինքը իր խելքով չափի նմանությունը (թեպետ ասվում է՝ ամեն համեմատություն կաղում է), նաև իր մեջ գտնի […]

Կարդալ ավելին

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 2021 Թ.-Ի ՄԱՅԻՍԻ 26-Ի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ  2021 Թ.-Ի ՄԱՅԻՍԻ 26-Ի ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ Բացելով նիստը ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց քննարկվող հարցերը։ ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը ներկայացրեց ՀԳՄ կանոնադրության համապատասխան հոդվածը, ըստ որի՝ երկու տարի անընդմեջ անդամավճար չմուծող անդամները զրկվում են անդամությունից: Առաջարկը հանգամանորեն քննարկվեց, ելույթներ ունեցան Գուրգեն Խանջյանը, Արևշատ Ավագյանը, Արմեն Ավանեսյանը, Անդրանիկ Կարապետյանը: Առաջարկվեց այդ մասին […]

Կարդալ ավելին

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանի մահվան ցավալի առիթով։ Թորոս Թորանյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը՝ 17:30-19:30 Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ հունիսի 5-ին, ժամը՝ 14-ին, նույն վայրից։

Կարդալ ավելին

Հայտարարություն

Հայտարարություն             Հունիսի 10-ին՝ ժամը 15.00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա Եղիշե Չարենցի “Երկիր Նաիրի” պոեմանման վեպի 100-ամյակին նվիրված քննարկում, ցուցահանդես: Եղիշե Չարենցի տուն-թանգարան Հայաստանի գրողների միություն

Կարդալ ավելին

Գույժ

Գույժ Կյանքից հեռացելէ արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի այրին՝ Օլգա Մելիքյանը: Հոգեհանգիստը՝  հունիսի 1-ին՝  ժամը 18.00 – 20.00-ը, թաղումը՝ ժամը 14.00-ին: Հասցե՝ Նուբարաշենի խճուղի 46: ՀԳՄ վարչություն

Կարդալ ավելին