Հոբելյաններ

ԲԱԿՈՒՐԻ (ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ) ծննդյան 75-ամյակը

ՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է արձակագիր, հրապարակախոս ԲԱԿՈՒՐԻՆ (ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ) ծննդյան 75-ամյակի առթիվ ԲԱԿՈՒՐԸ … Ես ամենևին չեմ կասկածում, որ հայ պատմաբանները կուսումնասիրեն և կլուսաբանեն Հայաստանի գրողների միության անգնահատելի դերը մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության զարթոնքի գործում, որը ստացավ «Ղարաբաղյան շարժում» անունը: Հավանաբար, արխիվներում պահպանվում են կուսակցական կամ թե ոչ կուսակցական ժողովների արձանագրությունները, գրողների ելույթների տեքստերը, պարբերական […]

Կարդալ ավելին

Օսիպ Մանդելշտամ–125

Օսիպ Մանդելշտամ–125 Մայիսի 6-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ «Քչերն են ապրում հավերժության համար…» խորագրով գրական-երաժշտական հանդիսություն` նվիրված Արծաթե դարի դասական Օ. Է. Մանդելշտամի ծննդյան 125-ամյակին: Միջոցառումն անցկացվեց «Գրական հոբելյաններ» հանրապետական 7-րդ փառատոնի շրջանակում: Երեկոն կազմակերպվել էր Երևանում գիտության և մշակույթի Ռուսական կենտրոնի, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Հայաստանի […]

Կարդալ ավելին

Հանդիպում «Արեգնածին» գրական ակումբում

Հանդիպում «Արեգնածին» գրական ակումբում «Արեգնածին» գրական ակումբի հերթական հրավերը գրողների հարկի տակ հեղինակային գրական-ստեղծագործական դասընթացի 2-րդ հանդիպումն էր Եղիշե Չարենցի 120-ամյակի հոբելյանական օրերին ընդառաջ: Օրվա խորհուրդը Գրիգոր Նարեկացու «Կարենալուդ հետ և կամենալն է քեզ ախորժելի» տողն էր, որի մեկնությամբ պատանի ընթերցողի հետ զրույց էր՝ «ո՞վ ինչպես ո՞ւմ կսովորեցնի, ո՞ւմ ինչպես ո՞վ կսովորեցնի»: «Եթեր» շաբաթաթերթի «Փոքր […]

Կարդալ ավելին

Համո Սահյանի ծննդյան օրը Լոր գյուղում

Համո Սահյանի ծննդյան օրը Լոր գյուղում Ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյան օրը, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Գասպարյանը, Հովհաննես Պապիկյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցներ այցելեցին նրա ծննդավայր Լոր գյուղը, որտեղ գտնվում է բանաստեղծի տուն-թանգարանը: Միջոցառմանը մասնակցել են […]

Կարդալ ավելին

ՌՈՊԵՐ ՀԱՏՏԵՃՅԱՆ – 90

ՌՈՊԵՐ ՀԱՏՏԵՃՅԱՆ – 90 Հարգելի Ռոպեր Հատտեճյան Հայաստանի գրողների միության բոլոր անդամների անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 90-ամյակի առթիվ: Դուք՝ Զահրատի և Զարեհ Խրախունու հետ միասին, մեկն եք մտավորականության այն «հրաշալի եռյակի», որն անցյալ դարի կեսերին խտացումը եղավ պոլսահայ արդի գրականու­թյան՝ սկզբնավորելով գրական նորարարական այն շարժումը, որն իր մի թևով ուղղված էր նաև ապագայի […]

Կարդալ ավելին

Զորի Բալայանի 80-ամյակը Մոսկվայում

Զորի Բալայանի 80-ամյակը Մոսկվայում Փետրվարի 4-ին Մոսկվայի Արվեստի աշխատողների կենտրոնական տանը տեղի ունեցավ ճանաչված գրող, հրապարակախոս, ճանապարհորդ և հասարակական գործիչ Զորի Բալայանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն և մոսկովյան «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչությամբ լույս տեսած նրա Երկերի ութհատորյակի շնորհանդեսը: Հանդիսությանը մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի և ԼՂՀ-ի պետական, քաղաքական, հոգևոր ու հասարակական գործիչներ, գրողներ և լրագրողներ, հասարակական […]

Կարդալ ավելին

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ – 60

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ – 60 ԳՐՈՂԸ ՆԵՐԿԱ Է ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ Մեծ ու փոքր իրադարձություններով հագեցած արագահոս ժամանակը մի տարով ևս մեզ հեռացրեց Լևոն Խեչոյանի ֆիզիկական ներկայությունից, բայց գրական հանրության և ընթերցողների համար գրողի ներկայությունը շարունակվում է հոգևոր իրականության մեջ: Դրա խոսուն վկայությունը Խեչոյանի վերջին՝ «Մհերի դռան գիրքը» վեպի հարուցած բուռն հետաքրքրությունն ու նրա տարաբնույթ մեկնություններն են: […]

Կարդալ ավելին

Սերո Խանզադյանը` պատմություն ներկայի մեջ

Սերո Խանզադյանը` պատմություն ներկայի մեջ Դեկտեմբերի 3-ին անվանի արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հավաքվել էին գրողներ, գրականագետներ, աշակերտներ, գրողի որդիներն ու այլ հարազատներ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ս. Խանզադյանի հիշատակին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ս. Խանզադյանին բնութագրելով իբրև մտերմիկ, ավանդույթներով լի, հայ մարդու հրաշալի կերպար, նշեց, որ նրա ստեղծագործությունը առանձնանում […]

Կարդալ ավելին

Սուրեն Մուրադյանի ծննդյան 85-ամյակը

ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: «Դուք ժամանակակից հայ մանկական գրականության անվանի ներկայացուցիչներից եք: Մեծ է Ձեր ավանդը հայ մանկագրության զարգացման գործում: Ձեր ստեղծագործությունների շնորհիվ տասնամյակներ շարունակ կրթվել ու դաստիարակվել են բազում մանուկներ ու պատանիներ: Շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ ու կորով, […]

Կարդալ ավելին

Հայ պոեզիայի ճշմարիտ շարունակողը

Հայ պոեզիայի ճշմարիտ շարունակողը Նոյեմբերի 5-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ սփյուռքահայ անվանի բանաստեղծ Զահրատի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական հանդիսություն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում տեղեկացրեց, որ Զահրատի հոբելյանը որոշվել էր կազմակերպել դեռևս անցյալ տարվա մայիսին, քանի որ մայիսի 19-ին լրանում էր նրա 90-ամյակը, և այդ առթիվ բանակցություններ էին վարում բանաստեղծի կնոջ՝ Անաիսի հետ: […]

Կարդալ ավելին
1 2 3 4