Կորուստներ

Ցավակցություն

Հայաստանի գրողների միությունը ցավակցում է բանաստեղծ, թատերագիր, թարգմանիչ Հրանդ Մարգարեանին (Նյու-Յորք)՝ սիրելի կնոջ ԺԱՆԵՏԻ մահվան կապակցությամբ և իր վշտակցությունն է հայտնում հարազատներին։

Կարդալ ավելին

Նորայր Ենգիբարյան

Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ, բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ Նորայր Ենգիբարյանը: Նորայր Ենգիբարյանը հեղինակ է  մի շարք բանաստեղծական ժողովածուների: Պատասխանատու աշխատանքներ է կատարել “Երեկոյան Երևան”, “Երկրապահ”, “Հայրենիք” թերթերում: Զբաղվել է դասախոսական աշխատանքով: Նորայր Ենգիբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 21-ին՝ ժամը 17-ից, Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված)։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 22-ին՝ […]

Կարդալ ավելին

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» մրցանակաբաշխությունը։

  «ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ Փետրվար, 2024 ՀՀ Գրողների միությունը և  «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը  հայտարարում են  «ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» գրական մրցանակաբաշխություն Հայաստանի Գրողների միության անդամների համար ՆՊԱՏԱԿԸ            Օժանդակել հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին  ներկայացնել լավագույն գրական ստեղծագործություններ։ ԹԵՄԱ                 Հայրենիքը, հայ մարդն  ու ընտանիքն իբրև արարող և միավորող ուժ, […]

Կարդալ ավելին

Մարգարիտ Թերզյան

Մարգարիտ Թերզյան Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ, բազմավաստակ թարգմանչուհի Մարգարիտ Թերզյանը: Մարգարիտ Թերզյանը շուրջ 40 թարգմանական գրքի հեղինակ է: Թարգմանել է բուլղարերենից և ռուսերենից՝  հայ ընթերցողին ներկայացնելով բուլղար դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Մարգարիտ Թերզյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 18-ից-20-ը, «Ռոտոնդա» սգո սրահում (Դավիթ Բեկի 83)։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 6-ին՝ […]

Կարդալ ավելին

ՌՈՒԲԵՆ ԱՐԱՄԻ ՄԱՐՈՒԽՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ԱՐԱՄԻ ՄԱՐՈՒԽՅԱՆ Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների, թատերական գործիչների և ժուռնալիստների միությունների անդամ, ճանաչված արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ։ Ռուբեն Մարուխյանը հեղինակ է  ավելի քան 25 գրքի և չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Նրա պիեսները բեմադրվել են հանրապետության պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում ու արտերկրում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն […]

Կարդալ ավելին

ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ Կյանքի 73-րդ տարում մահացել է արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, ՀԳՄ, ՀՀ ժուռնալիստների, ՀՀ թատերական գործիչների միությունների անդամ, ՀԳՄ Տավուշի մասնաճյուղի ղեկավար, Արցախյան ազատամարտի մասնակից ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ։ Ս. Բեգլարյանը մեկ տասնյակից ավելի արձակ և չափածո ժողովածուների հեղինակ է, ՀԳՄ Վ. Անանյանի անվան մրցանակակիր, արժանացել է ՀՀ վարչապետի, ՀԳՄ «Գրական վաստակի համար», «Մարշալ Բաղրամյան», «Երկրապահ» մեդալների։ […]

Կարդալ ավելին

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ Կյանքի 59-րդ տարում վախճանվել է ճանաչված գրականագետ, հայ միջնադարյան գրականության մասնագետ, 2015 թ.-ից ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, մի քանի տասնյակ աշխատությունների և գիտական հոդվածների հեղինակ, 2012 թվականից ՀԳՄ և ՀԳՄ նախագահության անդամ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳԻ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ Խորապես ցավակցում ենք հանգուցյալի հարազատներին, գրչընկերներին և ընթերցողներին, գրական-գիտական ողջ հանրությանը այս ցավալի, անժամանակ […]

Կարդալ ավելին

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Կյանքի 88-րդ տարում վախճանվել է գրող, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Հայաստանի գրողների միության սփյուռքահայ անդամ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ։ Երվանդ Ազատյանը ծնվել է 1935 թվականին Բեյրութում։ Ուսանել է Բեյրութի ամերիկյան, Բոստոնի «Նորթիսթըրն», Դետրոյտի «Ուեյն» նահանգային համալսարաններում։ Անցյալ դարի 50-ական թվականներից ակտիվ մասնակցություն է ունեցել Բեյրութի «Զարթոնք-սպորտ», «Կամար», Կահիրեի «Արև», Բոստոնի «Պայքար», […]

Կարդալ ավելին

ՑԱՎԱԿԱՑՈՒՄ ԵՆՔ

Հայաստանի գրողների միությունը խոր ցավով տեղեկացավ Արցախի գրողների միության նախագահ, տաղանդաշատ բանաստեղծ, քաղաքական-հասարակական գործիչ, Արցախյան շարժման երևելի լիդերներից Վարդան Հակոբյանի մահվան գույժը։ Անասելի ու բարձր է նրա դերը Արցախի գրական կյանքի կազմակերպման ու գրականության հանրահռչակման ասպարեզում։ Համահայկական նշանակության սիրելի ու սիրված անուն էր, նրա գլխավորությամբ Արցախում կայացվել են միջազգային ու սփյուռքահայ գրողների փառատոներ։ Նրա ստեղծագործությունները […]

Կարդալ ավելին

75 տարեկանում կյանքից հեռացել է ՀԳՄ անդամ Սերժ Առաքելյանը

75  տարեկանում կյանքից հեռացել է ՀԳՄ անդամ, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Սերժ Առաքելյանը:  Հայաստանի գրողների միությունը ցավակցում է նրա հարազատներին, ընթերցողներին, գրչընկերներին: Հոգեհանգիստը՝ հունվարի 17-ին՝  ժամը 17-ից, “Հավերժություն” սգո սրահում (Միքայելյան հիվանդանոցի հարևանությամբ)։ Հուղարկավորությունը՝ հունվարի 18-ին, ժամը 13-ին: Հայաստանի Գրողների Միություն

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 7 8 9