Անդամներ

ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2001 թ. Ծնվել է 1942 թ. մարտի 13-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը և աշխատանքի անցել խորհրդահայ գրականության ամբիոնում որպես դասախոս։ Դասախոսական աշխատանքին զուգահեռ եղել է ‎ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար, դեկանի տեղակալ։ Այժմ բանասիրական ֆակուլտետի դեկանն է (2013 թ.-ից)։ Հեղինակ է սփյուռքահայ և խորհրդային գրականությանը […]

Կարդալ ավելին

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Արձակագիր, բանահավաք, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1937 թ., փետրվարի 7-ին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ Ստացել մանկավարժական բարձրագույն կրթություն։ Ավելի քան 45 տարի աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, եղել է դպրոցի ուսմասվար և տնօրեն։ Տպագրվել է հանրապետական մամուլում։ Ավելի քան 14 գրքի հեղինակ է։ Կազմել և խմբագրել […]

Կարդալ ավելին

ԱՐՄԱՆ ԱՄՐԻԿՅԱՆ (ԱՐՄԵՆԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Լրագրող, արձակագիր, պատմաբան, պատմ. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2002 թ. Ծնվել է 1950 թ. ապրիլի 28-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը։ Ծառայել է Ազգային անվտանգության մարմիններում (1972-2003 թթ.)։ Գնդապետ է, ՀՀ ազգային անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից։ Դասավանդում է ԵՊՀ-ում, հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ Հայաստանի ժուռնալիստների և միջազգային ռազմածովագիրների միությունների անդամ է։ Նրա պատմվածքները և […]

Կարդալ ավելին

ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1980թ. հոկտեմբերի 18, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ասպիրանտուրան: Աշխատում է «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսում (2006-ից) որպես գրականագիտության և քննադատության բաժնի վարիչ: Նրա հեղինակությամբ լույս են տեսել երեք տասնյակից ավելի հոդվածներ հայաստանյան և սփյուռքի գրական մամուլում` գրականության և թատրոնի վերաբերյալ: ՀՀ ԳԱԱ Մանուկ […]

Կարդալ ավելին

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ՀԳՄ անդամ 1982թ. Ծնվել է 1953թ. մարտի 23-ին, Երևանում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Որպես խմբագիր և գլխավոր խմբագիր աշխատել է հրատարակչություններում ու խմբագրություններում: Եղել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը (1992-1997 թթ.): Հեղինակ է շուրջ երկու տասնյակ […]

Կարդալ ավելին

ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Դրամատուրգ, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1947 թ. ապրիլի 16-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը և ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում (1967 թ.-ից)։ ՀՀ ժողովրդական արտիստ է։ Դասավանդում է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում։ Արձակ, չափածո ստեղծագործությունները, ինչպես նաև պիեսները տպագրվել են տարբեր հանդեսներում («Ոզնի», «Դրամատուրգիա»)։ […]

Կարդալ ավելին

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 2007 թ.  Ծնվել է 1968թ. հունվարի 16-ին Երևանում: Ավարտել է Երևանի Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Դասավանդում է ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնում: Հեղինակ է 11 գրքի, որոնցից 2-ը տպագրվել են Ճապոնիայում: Նրա պատմվածքներն ու բանաստեղծությունները թարգմանվել և տպագրվել են 31 լեզուներով, «Ագռավն ասաց» պիեսը 2 անգամ բեմադրվել է տարբեր […]

Կարդալ ավելին

ԱՐՇԱԿ ՄԱԴՈՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 1996 թ. Ծնվել է 1938 թ. հուլիսի 1-ին, Ախալքալաքում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Եղել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ։ Դասավանդել է ԵՊՀ-ում, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և Ընծայարանում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Տարբեր ժամանակներում Լևոն Մկրտչյանի, Վարագ Ներսիսյանի, Գառնիկ Անանյանի, Հակոբ Պետրոսյանի, Հրաչյա Միրզոյանի, Գևորգ Մադոյանի […]

Կարդալ ավելին

ԱՐՇԱԿ ՔՈՉԻՆՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1963թ. հունվարի 1-ին Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ): Ավարտել է Գրադարանների կենտրոնացված համակարգի ժողովրդական համալսարանի արվեստի և գրականության բաժինը: Մասնակցել է Արցախի պաշտպանական գործողություններին (1994 թ.): Հեղինակ-երգերի կատարող է: Ունեցել է հեղինակային երգերի մենահամերգ(1995 թ.): Նրա ստեղծագործությունները տպագրվել են ամսագրերում, անթոլոգիաներում, թերթերում: ԵՐԿԵՐ 1. Բեստիարներ-եռերգություն, […]

Կարդալ ավելին

ԱՐՈՒՍՅԱԿ ԲՈՅԱՋՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2002 թ. Ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 13-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ռոմանագերմանական (‎ֆրանսիական) բաժինը։ Եղել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող, «Սարգիս Խաչենց» հրատարակչության խմբագիր։ Այժմ աշխատում է Մ. Մաշտոցի անվան մատենադարանում։ Շուրջ 10 գրքի հեղինակ է։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Պոլ Վալերի, Էվպալինոս կամ ճարտարապետ, Եր., 2011։ […]

Կարդալ ավելին