Անդամներ

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ

  Արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ, ՀԳՄ անդամ 1988թ. Ծնվել է 1935թ. հունվարի 16-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Վախճանվել է 19. 03. 2017 թ. Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Որպես լրագրող աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում (1957-1962թթ.), Արմենպրեսում (1962-2010թթ.): Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Ժուռնալիստների և նկարիչների միությունների անդամ է։ […]

Կարդալ ավելին

ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1951 թ. մայիսի 25-ին, Կամոյի շրջանի Նորաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը և ԵՊՀ ՀՄՖ-ի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Լույս» հրատարակչությունում որպես խմբագիր (1979-1995 թթ.), հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնում, ինչպես նաև Լեզվի պետական տեսչությունում (1994-1999), եղել է Հայերենի բարձրագույն խորհրդի անդամ։ Հիմնադրել […]

Կարդալ ավելին

ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1982թ. Ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին, Թալինի շրջանի Գառնհովիտ գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ):Վախճանվել է 17.06.2015 թ. Ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պատմության թանգարանում (1971-72), Հայկական հանրագիտարանում (1972-91), «Հայաստան» հրատարակչությունում (գլխավոր խմբագիր, 1991-94), «Պայքար» ամսագրում (պատասխանատու խմբագիր, 1995-99), ՀԳՄ հրատարակչությունում (գլխավոր խմբագիր, 2003-2008), տարբեր այլ խմբագրություններում: 1967-ից […]

Կարդալ ավելին

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1964 թ. մայիսի 18-ին, Կիրովականում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետը։ Աշխատել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, եղել է Մայր Աթոռ սբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր Աթոռի ձեռագրատան վարիչ։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Այժմ ՀՀ ԳԱԱ Մ. […]

Կարդալ ավելին

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈՒՐ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1980թ. Ծնվել է 1937թ. հունվարի 14-ին, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում (այժմ` Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է Ախալքալաքի գյուղատնտեսական տեխնիկումը, և ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Աշխատել է «Նաիրի հրատարակչությունում (1975-1999 թթ.)։ Հեղինակ է 16 գրքի։ ԵՐԿԵՐ 1. Խոսքերի աքսորավայր, Եր., 2011։ 2. Անենթակա լռություն, Եր., 2007 3. Մենախոսություն վերջալույսին, Եր., […]

Կարդալ ավելին

ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1949 թ. դեկտեմբերի 5-ին, Եղեգնաձորի շրջանի Շատին գյուղում (այժմ` ՀՀ Վայոց Ձորի մարզ)։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի բարձրագույն դպրոցը։ Աշխատել է մշակութային տարբեր ոլորտներում։ Շուրջ 40 գրքի հեղինակ է։ ԵՐԿԵՐ 6. Թախիծի ծառ, Եր., 2012 7. Քաջերը մահ չունեն, Եր., 2013։ 8. Հրաշալի քաղաքացին, Եր., 1985։ 9. […]

Կարդալ ավելին

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1996 թ. Ծնվել է 1958 թվականի մայիսի 29-ին, Ծալկայի շրջանի Այազմա գյուղում (այժմ՝ Վրաստանի Հանրապետություն)։ Վախճանվել է 10.02.2016թ. Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Պիոներ» (այժմ` «Աղբյուր»), «Գարուն» ամսագրերում, «Գարուն»-ի (2002 թ.-ից), ինչպես նաև «Գարուն» ամսագրին կից «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիրն է: ԵՐԿԵՐ 1. Պատմություն Մեծն Կովկասի, Եր., 2013։ 2. Անհենարան […]

Կարդալ ավելին

ՎԵՐԱ ԱՍԼԱՆՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1940թ. մարտի 28-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ռուսական բանասիրական և երկրաբանական ֆակուլտետները։ «Հայգունմետնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտի երկրաբանական բաժնի գիտաշխատող է։ 1970-ից ի վեր Հայաստանի և համամիութենական մի շարք ամսագրերում նրա թարգմանությամբ ռուսերեն տպագրվում են դասական և ժամանակակից հայ գրողների վեպերը, վիպակները, պատմվածքները։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից) 1. Դավիթ Մուրադյան, Եվրոպան անիվների վրա […]

Կարդալ ավելին

ՎԻԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ‎, ՀԳՄ անդամ 1997թ. Ծնվել է 1943թ. մարտի 16-ին, Երևանում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը՝ նկարչության և տարրական դասարանների ուսուցչի մասնագիտությամբ, եղել է ԳԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտ։ 1969թ. առ այսօր աշխատում է նույն ինստիտուտում որպես կերպարվեստի բաժնի վարիչ և թեմատիկ խմբի ղեկավար։ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի […]

Կարդալ ավելին

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1957 թ. Ծնվել է 1930 թ. մայիսի 1-ին, Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Հանրապետություն)։ Վախճանվել է հունիսի 2017 թ. Սովորել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում՝ միաժամանակ աշխատակցելով Բաքվի «Կոմունիստ»-ին։ Եղել է նաև «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագիր, Ադրբեջանի գրողների միության նախագահության անդամ (1988 թ.-ից) և […]

Կարդալ ավելին