Անդամներ

ՄԱՆԵ ՍԱՐԻՆՅԱՆ

Թարգմանչուհի, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1957 թ. հունվարի 23-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ռոմանո-գերմանական (անգլիական) բաժինը։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժնում։ Զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով Կալի‎ֆոռնիայի Լոս Անջելեսի (UCLA) (8.1995 – 11.1995) և Հյուսիսային Կարոլինայի համալսարաններում (08.1998-06.1999)։ 1999 թվականից դասավանդում […]

Կարդալ ավելին

ՄԱՆԻԿ ԱՃԵՄՅԱՆ

Բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1955թ. մարտի 25-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Լրագրողական աշխատանքային կենսագրությունը սկսել է «Պիոներ կանչ» թերթից, որտեղ տպագրել է առաջին բանաստեղծությունը։ Հիմնել է «Արեգնածին» գրական բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայ բարեգործական ընդհանուր միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նորքի հայորդյաց տան գրական-ստեղծագործական դասարանը։ Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում […]

Կարդալ ավելին

ՄԱՆՈՒՇ (Մանուշակ Ավագյան)

Բանաստեղծուհի, մանկագիր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1940 թ. մարտի 8-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը։ Աշխատել է Երևանի տարբեր դպրոցներում՝ որպես ուսուցիչ։ Հեղինակ է 7 գրքի: ԵՐԿԵՐ 1. Հանելուկներ, Եր., 2012։ 2. Օրս անսանձ է, Եր., 2008։ 3. Ես՝ ուխտավորս, Եր., 2006։ 4. Հավատամքս հալածանքիդ ենթարկվեց, Եր., 2004։ 5. Հալածված հրեշտակ, Եր., […]

Կարդալ ավելին

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2002թ. Ծնվել է 1961թ. նոյեմբերի 5-ին, Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղում (Վրաստանի Հանրապետություն): Ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը և ՀՄՖ-ի ժուռնալիստիկայի բաժինը։ «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիրն է (1998-ից), «Ազգ» օրաթերթի սեփական թղթակիցը Վանաձորում (1991-ից), ինչպես նաև ՀԳՄ Լոռու մարզային մասնաճյուղի «Երկունք» պարբերաթերթի խմբագիրը (1997թ.-ից): Հանրապետական գրական մամուլում տպագրվում է 1982-ից («Գարուն», «Նորք», […]

Կարդալ ավելին

ՄԱՐԳԱՐԻՏ ԹԵՐԶՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1978թ. Ծնվել է 1929թ. դեկտեմբերի 26-ին, Բուլղարիայի Ռուսե քաղաքում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի եվրոպական բաժինը (անգլերեն լեզու և գրականություն)։ Աշխատել է Հայպետհրատում (1950-96 թթ.) որպես խմբագիր և խմբագրական աշխատանքին զուգընթաց զբաղվել է թարգմանությամբ՝ բուլղարերենից և ռուսերենից, հայ ընթերցողին ներկայացնելով բուլղար դասական, ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության «Հայ-բուլղարական ընկերության» հիմնադիր […]

Կարդալ ավելին

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ, հրապարակախոս, ՀՄ անդամ 1995 թ. Ծնվել է 1960թ. օգոստոսի 16-ին, Երևանում: Բանաստեղծությունների առաջին շարքը հրապարակել է «Գարուն» ամսագրում 1987թ, իսկ առաջին գիրքը` «Բանաստեղծություններ» (1993թ), բանաստեղծ Վահե Գոդելը (Շվեյցարիա) թարգմանել է ֆրանսերեն և լույս է տեսել Ֆրանսիայում` J՚apporterai des pierres վերնագրով։ Նույն Comp՚Act հրատարակչությունը, քաջալերված գրքի հաջողությամբ (գրախոսականները բազմաթիվ էին, այդ թվում մեկը` Le Monde-ում), […]

Կարդալ ավելին

ՄԵԼՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1946 թ. մայիսի 15-ին, ՀՀ Տավուշի մարզի Մեծավան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է շրջանային թերթի և ռադիոյի խմբագրություններում որպես գրական բաժնի վարիչ և խմբագիր։ ՀՀ ժուռնալիստների միության անդամ է։ ԵՐԿԵՐ 1. Դիմանկար հոգու և խղճի թելադրանքով (արձակ), Եր., 2013։ 2. Ծոցդ սիրույս լուսաբացն […]

Կարդալ ավելին

ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1938 թ. մարտի 22-ին, Կիրովականում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր): Վախճանվել է 18. 03. 2017 թ. Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: Եղել է ԵրՊԻ-ի Կիրովականի մասնաճյուղի փիլիսոփայության ավագ դասախոս, այնուհետև՝ Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի (1969-ից) մանկավարժության ֆակուլտետի դեկան, բանասիրական […]

Կարդալ ավելին

ՄԵՏԱՔՍԵ

Բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1963թ. Ծնվել է 1926թ դեկտեմբերի 23-ին, Արթիկի շրջանի Արևշատ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ)։ Վախճանվել է 18. 08. 2014 թ. Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական և Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտները։ Եղել է ՀՀ Մայրության ֆոնդի նախագահի տեղակալ (1989-91թթ.), ՀԳՄ Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախմբի նախագահ (1992-95թթ.)։ ԱՄՆ-ում […]

Կարդալ ավելին

ՄԵՐԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1947 թ. հուլիսի 22-ին, Հրազդանի շրջանի Ծաղկաձոր ավանում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ)։ Ավարտել է Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի իսպաներենի և ‎ֆրանսերենի (երեկոյան) բաժինը, ինչպես նաև ուսանել է Մեխիկոյի ինքնավար համալսարանի գարնան, ամռան և աշնան դասընթացներում՝ ուսումնասիրելով արդի իսպանական, մինչիսպանական և լատինամերիկյան գրականություն։ Աշխատել է […]

Կարդալ ավելին