Անդամներ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ

Թարգմանիչ, լրագրող, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1950թ. մարտի 3-ին, Սիղնաղի շրջանի Սաքոբո գյուղում (Վրաստանի Հանրապետություն): Ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, ապա տեղափոխվել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1979թ.: Աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում` որպես գրական աշխատող, բաժնի վարիչ: Եղել է «Նոր դպրոց» և «Նաիրի» […]

Կարդալ ավելին

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2003թ. Ծնվել է 1963թ. մայիսի 7-ին, Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ)։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Աշխատել է հանրապետական մամուլում։ Այժմ «Երկիր» շաբաթաթերթի մշակութային էջի պատասխանատուն է։ Բազմաթիվ հոդվածների, ակնարկների, ուսումնասիրությունների հեղինակ է (գրականություն, թատրոն և այլն)։ 1995թ. Բեռլինի «Literatur werk chat» կազմակերպության հրավերով «Պատերազմը և գրականությունը», […]

Կարդալ ավելին

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Արձակագիր, պատմաբան, պատմ. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 1995 թ. Ծնվել է 1945 թ. հոկտեմբերի 20-ին, Արթիկի շրջանի Վարդաքար գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ)։ Վախճանվել է 27. 03. 2018 թ. Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ‎ֆակուլտետը, ՀԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրենն է (2003 թ.-ից)։ Հեղինակ է 12 գրքի։ ԵՐԿԵՐ 1. Կնճռոտված […]

Կարդալ ավելին

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1984թ. Ծնվել է 1951թ. ապրիլի 25-ին, Աբովյանի շրջանի Մայակովսկի գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ)։ Ավարտել է Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնին կից դրամատիկական ստուդիան և Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Աշխատել է ՀԿԿ Աբովյանի շրջկոմում, քաղխորհրդի գործկոմում և Երևանի մի շարք դպրոցներում։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվում են մամուլում։ ԵՐԿԵՐ 1. […]

Կարդալ ավելին

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

Լրագրող, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1944 թ. դեկտեմբերի 1-ին, Ախալցխայի շրջանի Ջուլղա գյուղում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարն է (2000 թ.-ից)։ Մի քանի վավերագրական ‎‎ֆիլմերի հեղինակ է («Ոգու հերկը», […]

Կարդալ ավելին

ՀՈՎՆԱԹԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1974 թ. Ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 18-ին, Ախալցխայի շրջանի Սու‎ֆլիս (Սուրբ Լույս) գյուղում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, ՀԳՄ-ում։ Եղել է Մասիսի «Նոր ուղի» շրջանային երկլեզվյան՝ հայերեն և ադրբեջաներեն թերթի գլխավոր խմբագիրը։ Զգալի աշխատանք է կատարել հայ-վրացական գրական կապերի կայունացման և զարգացման […]

Կարդալ ավելին

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ անդամ 2001թ. Ծնվել է 1967թ. հունիսի 24-ին, Արտաշատի շրջանի Մրգավետ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985թ. «Ավանգարդ» թերթում։ Նույն թվականին նրա բանաստեղծությունները դպրոցականների հանրապետական օլիմպիադայում արժանացել են հաղթողի գովասանագրի։ Աշխատել է «Գարուն» ամսագրում և «Գրական թերթ»-ում։ Այժմ Հանրային ռադիոյում վարում է […]

Կարդալ ավելին

ՀՌԻՓՍԻՄԵ (ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ)

Բանաստեղվուհի, ՀԳՄ անդամ 1991 թ. Ծնվել է 1948 թ. դեկտեմբերի 27-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է գրական մամուլում։ 2002 թ.-ին հիմնադրել և ղեկավարում է ՀԳՄ “Ցոլքեր” գրական կենտրոնը։ Միաժամանակ (2005 թ.-ից) հրատարակում է ՀԳՄ “Ցոլքեր” գրական հանդեսը։ Գրում է նաև Մանուկների համար։ Նրա բանաստեղվությունները պարբերաբար տպագրվում են գրական հանդեսներում, թարգմանվել են ֆրանսերեն, […]

Կարդալ ավելին

ՀՐԱՆՈՒՇ (ՀՐԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ)

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1959 թ. հունվարի 25-ին, Ախուրյանի շրջանի Ջաջուռ կայարանում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, գ. Ջաջուռ)։ Ավարտել է Գյումրիի Ա. Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում։ Հրատարակել է բանաստեղծական 2 ժողովածու։ Թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, անգլերեն, պարսկերեն։ ԵՐԿԵՐ 1. Կին, կիան և ես, Եր., 2012։ […]

Կարդալ ավելին

ՀՐԱՆՏ ԳՅՈՒԼԱՍԱՐՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1982թ. Ծնվել է 1937թ. օգոստոսի 1-ին, Մեղրիի շրջանի Կուրիս գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, հեռուստառադիոպետկոմում։ Նրա արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական մամուլում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն։ ԵՐԿԵՐ 1. Ողջույն, մնաս բարով, Եր., 2012։ 2. Նորից ձեզ հետ, Եր., 2012։ 3. Ճանապարհ […]

Կարդալ ավելին