Նորություններ

Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակը

Avetis_Aharonian

Հայ ժողովրդի անկախությունը, անկախ պետականության ստեղծումը՝ նպատակ Հունիսի 14-ին Հայաստանի գրողների միության, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Ազգային գրադարանի հետ համատեղ Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ արձակագիր Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, հանգամանորեն ներկայացնելով Ա. Ահարոնյանի կենսագրությունը, անդրադարձավ այն իրադարձություններին, որոնք ի վերջո նրան կանգնեցրել են […]

Կարդալ ավելին

Արցախ՝ հնամյա խաչքար

images

Արցախ՝ հնամյա խաչքար Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ Ով ծանոթ է Թալին աշխարհի բնությանը, կարծում եմ, չի հակաճառի, եթե ասեմ, որ այն նման է մեր պատմությանը: Թող ընթերցողը չզարմանա, որ պատմությունը համեմատում եմ բնության հետ: Դա այդպես է, և կասեմ՝ ինչու: Այստեղ ամեն ինչ խառնված է: Անձրևը գալիս է այն պահին, երբ բոլորովին պետք չէ: Կարկտահար ամպերը գարնան […]

Կարդալ ավելին

Ծաղկաձոր- 2016

search

Ծաղկաձոր- 2016 Հունիսի 17-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների 14-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց երիտասարդ գրողների շփումները, ավագ և երիտասարդ գրողների միջև երկխոսությունը: Ապա անդրադառնալով երիտասարդ գրողների տպագրության հարցին՝ ընդգծեց «Ցոլքերի» աշխատանքը երիտասարդների հետ, կապերը հրատարակչությունների, ամսագրերի հետ […]

Կարդալ ավելին

Դավիթ Հովհաննես

1

Կյանքի 71–րդ տարում հանկարծամահ է եղել հայկական պոեզիայի 60-ականների սերնդի ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, “Արևիկ” հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան): Հայաստանի գրողների միություն Թանկագին անդամներ Հայաստանի Գրողներու Միութեան, Բազմավաստակ բանաստեղծ, գրող եւ հրապարակախօս Դաւիթ Յովհաննէսի երկրային կեանքի անժամանակ վախճանը մեզի համար այսքան անակնկալ […]

Կարդալ ավելին

Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար

Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար Հունիսի 2-ին Մշակույթի հայկական ֆոնդը և Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը կազմակերպել էին հանդիպում Հայաստանի գրողների միության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի հետ: Ներածական խոսքում Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը նշեց, որ Պ. Դեմիրճյանի հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն գրական, գիտական, մշակութային ոլորտներով, այլև ընդգրկում են ազգային ու միջազգային հասարակական, […]

Կարդալ ավելին

ՄԵԾ ՄԱՐԴԱՍԵՐԸ, ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ

images

ՄԵԾ ՄԱՐԴԱՍԵՐԸ, ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ
Մայիսի 26-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 155-ամյակին նվիրված ցերեկույթ:

Կարդալ ավելին

Արձագանք՝ Բունդեսթագի ընդունած բանաձևին

Արձագանք՝ Բունդեսթագի ընդունած բանաձևին Սիրելի՛ Էդվարդ. Իրականացավ մեր երազածը. Գերմանիայի խորհրդարանն ընդունեց (գրեթե միաձայն), որ Հայոց եղեռնը ոչ թե սովորական մարդասպանություն էր, այլ՝ ցեղասպանություն: Ես շատ ուրախ եմ, ուրախ՝ ձեզ հետ միասին: Հրաշալի է այսպիսի մի զգացողություն ունենալ. այն, որ մեր երկարամյա համագոր-ծակցությունը* իր ներդրումն է ունեցել այս հաջողության մեջ: Ջերմ ողջույններով՝ Յուրգեն Յանկովսկի Սաքսոնիա-Անհալթ […]

Կարդալ ավելին

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ Հունիսի 7-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: Օրակարգում, այլ հարցերի հետ, ՀԳՄ նոր անդամների ցուցակի հաստատումն էր: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ արդեն երեք տարի է Գրողների միությունում նոր ընտրություն չի եղել, մինչդեռ այս ընթացքում Սիությունը բազմաթիվ կորուստներ է ունեցել:Կան երիտասարդներ, հատկապես մարզերում, որոնք պատրաստ են Միության անդամակցությանը: ՀԳՄ անդամության […]

Կարդալ ավելին

«ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ», 9. 2016

«ԵՐԿԻՐ-ՆԱԻՐԻ»-9.-2016

«ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ», 9. 2016 Լույս է տեսել «Լիտերատուրնայա գազետա» թերթի «Երկիր Նաիրի» հավելվածի 9-րդ թողարկումը: Հավելվածը բացվում է «Ավարայրի ճակատամարտը` հայոց ոգու հաղթանակ» խորագրով փոքրիկ խմբագրականով: Առաջին էջում տեղ է գտել նաև Զորի Բալայանի «ՄԱԿ-ը կարիք ունի հիմնարար փոփոխությունների» հոդվածը՝ շարունակվելով 2-րդ էջում: Տպագրության ընթացքում է հայ-ռուսական բարեկամության առնչություններն արտացոլող «Ռուսական աշխարհը հայկական սկզբնաղբյուրներում» գիրքը, […]

Կարդալ ավելին

ՎԱՐԴԱՏՈՆԸ  ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՎԱՐԴԱՏՈՆԸ  ԵՐԵՎԱՆՈՒՄ Ավանդույթի համաձայն՝ մայիսի 22-ին Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պուրակում «Սայաթ-Նովա» մշակութային միության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ, նշվեց Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված Վարդատոնը: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, խոսելով բանաստեղծության, երգի հզոր մագնիսական ուժի մասին, նշեց, որ գրողն իր սիրտը դարձնում է երգ ու բանաստեղծություն` բոլորին համախմբելու համար: «Պատահական չէ, որ ավելի քան […]

Կարդալ ավելին