Նորություններ « Հայաստանի Գրողների Միություն

Նորություններ

ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ 23/03/2018 , ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ – Լույս է տեսել Սփյուռքահայ օտարագիր և հայագիր գրողների խորհրդաժողովի զեկուցումների և ելույթների «Դեպի ակունքը լույսի» խորագրով ժողովածուն, ինչպես նաև հայ կին գրողների ռուսերեն անթոլոգիան: Թեև բովանդակությամբ տարբեր, սակայն երկու ժողովածուների առաքելությունը նույնն է` հայ գրականության և հայ գրողների հանրաճանաչումը: Հետաքրքիր է Ձեր կարծիքը: – […]

Կարդալ ավելին

Մանկապատանեկան գրքի շաբաթի փակումը

30261112_970767256407219_6687291778116091904_n

Ապրիլի 6-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Մանկապատանեկան գրքի շաբաթի փակումը։ Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի դաստիարակության և զանգվածային միջոցառումների բաժնի աշխատակից Նաիրե Աղեկյանը, այնուհետև ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը,գրադարանի գիտական քարտուղար Մադլեն Հովսեփյանը,բանաստեղծներ` Անուշ Վարդանյանը, Սաթենիկ Ղազարյանը։ Հայ մանկագիրների գրական կոմպոզիցիայով հանդես եկան գրադարանի ակտիվ ընթերցողները:

Կարդալ ավելին

Մանկապատանեկան գրքի շաբաթ

29790454_1620282371360052_8035745192766678088_n

Մանկապատանեկան գրքի շաբաթ Ապրիլի 3-ին Արմավիր քաղաքի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ հանրապետական մանկապատանեկան գրքի շաբաթի բացումը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, այնուհետև ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԳՄ Արմավիրի մասնաճյուղի ղեկավար բանաստեղծ, արձակագիր Ռափայել Սահակյանը, մանկագիրներ՝ Սուրեն Մուրադյանը, Անուշ Վարդանյանը, Սաթենիկ Ղազարյանը, Ռոզա Եղիազարյանը,Օլգա Դարյանը, Ժաննա Աբրահամյանը և Արմավիրի […]

Կարդալ ավելին

Մամլո ասուլիս

Մամլո ասուլիս Մարտի 29-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամլո ասուլիսը՝ նվիրված Հայաստանում մանկապատանեկան գրականության շաբաթի օրերին: Ելույթ ունեցավ նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը: Շաբաթի բացումը տեղի կունենա ապրիլի 3-ին՝ Արմավիր քաղաքի մարզպետարանի դահլիճում, իսկ փակումը՝ ապրիլի 6-ին ՝Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Կարդալ ավելին

Թորոս Թորանյանի 90-ամյա հոբելյանը

Թորոս_Թորանեան_01

Թորոս Թորանյանի 90-ամյա հոբելյանը Մարտի 27-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս Թորոս Թորանյանի ծննդյան 90 ամյակին նվիրված գրական հանդիսություն: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելույթ ունեցան Հրանուշ Հակոբյանը(ՀՀ սփյուռքի նախարար), Սերժ Սրապիոնյանը (ՀՀ սՓյուռքի փոխնախարար), Հովիկ Յորդեկյանը(ՀԲԸՄ Հայաստանի ներկայացչության փոխտնօրեն), Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար), Արևշատ Ավագյանը(բանաստեղծ), Մարգար Շարապխանյանը(արձակագիր, գրականագետ), Սեյրանուհի […]

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 29-ին, ժամը 12-ին, ՀԳՄ Կլոր սրահում տեղի կունենա ՀԳՄ նախագահի մամլո ասուլիսը՝ նվիրված ՀՀ-ում ավանդական Մանկապատանեկան շաբաթի օրերին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՆԿՈ-ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Կարդալ ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 27-ին, ժամը 14-ին, ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի կունենա արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս Թորոս Թորանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական հանդիսություն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին

Այվազյանական ընթերցումներ

29138079_820106228175219_287462406_n

Մարտի 22-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Այվազյանական ընթերցումներ»ցերեկույթը՝ նվիրված անվանի արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանին: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Աղասի Այվազյանի մասին խոսք ասացին և հուշեր պատմեցին ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, արձակագիր, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, գրականագետ Լիլիթ Անտոնյանը, կինոքննադատ Սիրանուշ Գալստյանը և ռեժիսոր Գայանե Ասլանյանը: Դերասաններ Նարեկ Մարգարյանը […]

Կարդալ ավելին

Մարտի 21-ը Պոեզիայի միջազգային օրն է

29542365_2153101998251305_4299609614481096704_n

Մարտի 21-ը Պոեզիայի միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ Հայաստանի գրողների միությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ կազմակերպել էր պոեզիայի ընթերցանության ցերեկույթ, որը տեղի ունեցավ ՀԳՄ-ի մեծ դահլիճում: Ցերեկույթին մասնակցում էր ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակութային կցորդը, ներկա էին Երևանի տարբեր դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, գրականությամբ հետաքրքրվող անձինք: Բացման խոսքով հանդես եկավ և բանաստեղծություն կարդաց ՀԳՄ նախագահ […]

Կարդալ ավելին

Հայտարարություն

СнимокՊՈԵԶԻԱ
Կարդալ ավելին