Նորություններ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ Մելս ԲԱՂԴԱՍՐԱՅԱՆ Արտացոլանքդ տեսնելու համար Պետք չէ, որ հաճախ հայելուն նայես, Ուրիշի աչքով նայիր քո տեսքին Ու կարտացոլվես դու ամբողջովին… Իսկ ես ամեն օր արթնանում եմ ու մտածում իմ ու բոլորիս մասին, թե այսօրը ի՞նչ է բերելու երկրիս. երևի մի պտղունց ուրախություն ու նաև ցավ ու մշտատև տագնապ: Այս գիշեր ադրբեջանական կողմից, ամեն […]

Կարդալ ավելին

Հավաքվող լուսափշուրներ

Հավաքվող լուսափշուրներ Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր, որքան էլ պարադոքսալ թվա, հայ ժողովրդի գոյաբանության խորհրդանիշներից ամենաընդգծունը Մեծ եղեռնն է, որը զարմանալիորեն թեմա և գիր չեղավ նույնիսկ Հրանտ Մաթևոսյանի համար, քանի որ ինչպես նա է խոստովանել, վախեցել է նրան դիպչելուց: Էդվարդ Միլիտոնյանը նոր լույս տեսած «Փշրված զարդանախշ» գրքում նույն երկյուղածությունն ունի. Ի՞նչ գրի ձեռքը, որ գիրը լինի իր […]

Կարդալ ավելին

Տասնամյակների ընթացքում ծնված պոռթկում

Տասնամյակների ընթացքում ծնված պոռթկում Հոկտեմբերի 16-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ Ժան Վարդանի «Պոռթկում» գրքի շնորհանդեսը: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ներկայացնելով սիրիահայ հեղինակին, ցավով նշեց, որ ողբերգական իրադարձությունների արդյունքում Սիրիայի հայկական համայնքը ծանր օրեր է ապրում, ինչի արդյունքում հալեպահայ, սիրիահայ գրողների մեծ մասը այսօր հայրենիքում է: «Սա դրական կողմն է, իսկ մտահոգիչն այն է, […]

Կարդալ ավելին

Հարազատ մնալով հեղինակի տողին, բառին

Հարազատ մնալով հեղինակի տողին, բառին Հոկտեմբերի 20-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրող-թարգմանիչ Արա Գևորգյանի «Շիրակ աշխարհի պոեզիան» ռուսերեն գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս Արա Գևորգյանին, ով ռուսերեն է թարգմանում իր հայրենակից գրողների ստեղծագործությունները, նշեց, որ ռուսերենը միշտ էլ եղել է հայ գրականության տարածման պատուհանը: Նա կարևորեց այն, որ գրքում […]

Կարդալ ավելին

Իր հետևից տանող ճշմարիտ գրականություն

Իր հետևից տանող ճշմարիտ գրականություն Հոկտեմբերի 20-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ Հովհաննես Գրիգորյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով «Գարուն» ամսագրի դերը, որը 60-70-ականներին իր շուրջն էր հավաքել երիտասարդ հեղինակներին, «գարունականներ» գրական հոսանքի գրողներից առանձնացրեց Հովհաննես Գրիգորյանին, ում գյումրեցիական հումորի արտաքո թվացյալ թեթևության մեջ կար հայ մարդու թախիծը: Հ. Գրիգորյանին […]

Կարդալ ավելին

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ «Խոսքը՝ հանուն կյանքի»՝ սա էր այս տարվա գյուտը «Գրական տապան» միջազգային փառատոնի, որին վերջերս մասնակցում էի Ծաղկաձորում, իսկ թե ինչու խոսքս սկսեցի հենց այս հիշատակումով՝ առաջին պատճառը հենց ձևակերպումն է, քանի որ ինձ համար չկա խոսք բարբառելու, գրելու այլ շարժառիթ, քան՝ հանուն կյանքի. հակառակը սպանելու պես է, հակառակը հենց դանդաղ էլ […]

Կարդալ ավելին

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ Սերգեյ ԳԱԼՍՏՅԱՆ Նախ, ուզում եմ ինձ համար ճշտել իմ և ժամանակի առնչությունը: Հավանաբար հեքիաթներից, երբ կարդում էի «Ժուկով-ժամանակովը»: Այսինքն` ինչ-որ ժամանակ: Ինչ-որ ժամանակ գնացի դպրոց, ինչ-որ ժամանակ ավարտեցի համալսարանը… Այո՛, ինչ-որ մի ժամանակ պատմվածքներ գրեցի, վեպեր, գրքեր հրապարակեցի: Դարձա գրող… Ինչ-որ մի ժամանակ շրջապատված էի ախպեր- տղերքով, երկար տարիներ ուշադրության կենտրոնում էի… Այդպես […]

Կարդալ ավելին

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, պատմաբան ՀՈՎՀԱՆՆԵՍԶԱՏԻԿՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, պատմաբան ՀՈՎՀԱՆՆԵՍԶԱՏԻԿՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ Պարոն Յովհաննէս Զատիկեանը Խաչատուր Աբովեանի անկեղծ ու արժանի «հոգեւոր ժառանգորդը» եղած է: Սուսիկ-փուսիկ, հայրենասիրական տարրական պարտականութիւնը խոնարհաբար կատարեց «Վէրք Հայաստանի»-ի ձեռագիրը ընթերցողներու հասարակութեանը մատչելի դարձնելով: Նոյնիսկ մեր օրերուն, Խաչատուր Աբովեանի օրինակի հիման վրայ, սա արդէն խաւարամտութեան դէմ իսկական պայքար էր: Ի հարկէ, այսպիսի հրատարակութիւն մը […]

Կարդալ ավելին

Անուրանալի ներկայություն

Անուրանալի ներկայություն Հոկտեմբերի 19-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանի հիշատակի ցերեկույթը և նրա «Ականեալ ձայներ» ժողովածուի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ցավով նշեց. «Կան մարդիկ, որոնք այնքան լիքն են ստեղծագործական հզոր լիցքերով, բարությամբ, շատ-շատերին հույս, հավատ, ջերմություն տալու ալիքներով, որ անկարելի է դառնում նրա մահվանը հավատալը: Այդպիսի մարդկանցից էր Ս. Կիրակոսյանը, որ […]

Կարդալ ավելին

Գրքի ավանդական միջազգային ցուցահանդես

Գրքի ավանդական միջազգային ցուցահանդես Հոկտեմբերի 13-17-ը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցավ գրքի ավանդական միջազգային ցուցահանդես, որին առանձին տաղավարով մասնակցում էր Հայաստանը: Ներկայացված էր Հայոց ցեղասպանության մասին վերջին տարիներին հրատարակված գիտական, գեղարվեստական, փաստավավերագրական գրականությունը: Հայկական տաղավարում ներկայացված էին նաև պատմական, գեղարվեստական գրքեր, մանկական գրականություն, դասական և ժամանակակից հայ գրողների գրքեր: Հոկտեմբերի 16-ին ցուցահանդեսի դահլիճում կազմակերպվեցին մի […]

Կարդալ ավելին