Նորություններ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ Երբ «ԿԳԲ-ի» և «կոմսոմոլի» տղերքի մի մասը հասկացան, որ իրենց նոր պաշտոններով կարող են փող աշխատել, վայելքների ետևից գնալ, դառնալ քծնանքի, մեծարանքի, պաշտամունքի օբյեկտներ (իրենց «կռուգում»), միաժամանակ հասկացան, որ դրանք մշտապես ունենալու համար անխուսափելիորեն պետք է երկու բան անել՝ արժեզրկել արժեքավորը և կանգնեցնել ժամանակը: Արժեզրկելու համար խորհրդարանում, կառավարությունում և պետական այլ […]

Կարդալ ավելին

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ Լևոն Մութաֆյանը մատների վրա հաշվվող լուրջ թատերագետներից մեկն է մեզանում, նրա հետաքրքրությունների շրջանակը, սակայն, ավելի մեծ էր, քան բուն թատերագիտությունը: Այն ընդգրկում էր ավելի լայն շառավիղ, ներառելով նաև գրականությունը, երբեմն նաև մեր հասարակական կյանքի հուզող հարցերի արծարծումը: Ինչ էլ որ նա գրեց, գրեց խորությամբ և նյութի գերազանց իմացությամբ, մի բան, որ հաճախ չի […]

Կարդալ ավելին

Հայ պոեզիայի ճշմարիտ շարունակողը

Հայ պոեզիայի ճշմարիտ շարունակողը Նոյեմբերի 5-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ սփյուռքահայ անվանի բանաստեղծ Զահրատի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական հանդիսություն: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում տեղեկացրեց, որ Զահրատի հոբելյանը որոշվել էր կազմակերպել դեռևս անցյալ տարվա մայիսին, քանի որ մայիսի 19-ին լրանում էր նրա 90-ամյակը, և այդ առթիվ բանակցություններ էին վարում բանաստեղծի կնոջ՝ Անաիսի հետ: […]

Կարդալ ավելին

«Հրանտ Մաթևոսյան» մրցանակը Ժենյա Քալանթարյանին

«Հրանտ Մաթևոսյան» մրցանակը Ժենյա Քալանթարյանին Նոյեմբերի 11-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ «Հրանտ Մաթևոսյան» ամենամյա գրական մրցանակբաշխության արարողությունը: Հերթական մրցանակակիրը դարձավ անվանի գրականագետ Ժենյա Քալանթարյանը՝ «Հրանտ Մաթևոսյանի «Տաշքենդ» վիպակը. տիպաբանական զուգահեռներ» հետազոտության համար: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ մրցանակաբաշխությունն արդեն 10-րդ տարին է՝ ինչ գործում է, և մրցանակի են արժանացել Լևոն Խեչոյանը, Զորայր Խալափյանը, Վահագն Գրիգորյանը, […]

Կարդալ ավելին

ՀՐԱՆՏ ԵՎ  ՄԱՆՈՒՇԱԿ  ՍԻՄՈՆՅԱՆՆԵՐ»  ԳՐԱԿԱՆ  ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Հակոբ Հարություն «Կապույտ հազ» (պատմվածքներ) Գագիկ Դավթյան «Վարք Բաբիկի» (պոեզիա) Նորայր Ենգիբարյան «Իրեր և իրավիճակներ» (պոեզիա) Նանե «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» (հրապարակախոսություն)

Կարդալ ավելին

Մրցանակը ոչ այնքան գրողի համար է, որքան՝ ընթերցողի

Լրացավ գրականության մեծ բարեկամ, ամերիկահայ գրական բարերար Հրանտ Սիմոնյանի 90-ամյակը: Շուրջ տասը տարի է՝ Հ. Սիմոնյանը հիմնադրել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամը, որը աջակցում է ավանդական դարձած մրցանակաբաշխությանը, իսկ վերջին երկու տարում նաև ՀԳՄ «Գրեթերթ» երիտասարդական պարբերականին: Հ. Սիմոնյանը մշտապես կապի մեջ է Կալիֆոռնիայի հայ գրողների միության և Հայաստանի գրողների միության հետ: Երկարամյա գործունեության, […]

Կարդալ ավելին

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ 2015 թ. բեկումնային տարի է թե՛ հայ ժողովրդի և թե՛ իմ կենսագրության մեջ: Ապրիլի 24-ի Ֆրանցիսկոս Պապի մեծասքանչ արարողությունը, Գրիգոր Նարեկացի բանաստեղծին Տիեզերական վարդապետ հռչակելը, համայն աշխարհի ժողովուրդների եղբայրական ուսը մեծ արձագանք գտան յուրաքանչյուր հայի սրտում: Ողջ հայկական աշխարհը թևակոխեց նոր, ստեղծագործ ու պահանջատիրական ժամանակաշրջան: Շուտով լույս կտեսնի «Հարյուր տարի առանց […]

Կարդալ ավելին

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ Մենք՝ ավագ ու միջին սերնդի գրողներս (անշուշտ, ո՛չ միայն գրողներս), հասցրինք երկու ժամանակների մեջ ապրել, նրանց ազդեցությունը, այդ օրերի անխուսափելի կնիքը կրեցինք մեր հոգու ու մտածողության վրա, և, ուզենանք թե ոչ, և՛ մեր ստեղծագործություններում, և՛ պարզապես առօրյա խոսք ու զրույցներում, մեկուսի մտորումների մեջ հաճախ ենք զուգահեռներ անցկացնում դրանց միջև, համեմատում մեր […]

Կարդալ ավելին

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ-140

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ-140 Հոկտեմբերի 30-ին բազմամարդ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Ավ. Իսահակյանի ծննդյան 140-ամյակի առթիվ նրա շիրմաքարի շուրջ էին հավաքվել գրողներ, մշակութային գործիչներ, բանաստեղծի անունը կրող դպրոցի սաներ` հարգանքի տուրք մատուցելու Վարպետի հիշատակին: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի հավաստմամբ` «Իսահակյանը մեծ է և՛ իր ապրած կյանքով, և՛ իր գործունեությամբ, և՛ հարստահարվածի համար պայքարով, և՛ ազատության իր կոչերով […]

Կարդալ ավելին

Ժամանակի զարկերակը

Ժամանակի զարկերակը Նոյեմբերի 3-ին ՀԳՄ Կլոր սրահում «Հայաստան-Ուկրաինա» ընկերության, ԱՕԿՍ-ի և ՀԳՄ-ի հետ համատեղ տեղի ունեցավ գրական ցերեկույթ` նվիրված բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Միրիջանյանին և հայ-ուկրաինական գրական կապերի ամրապնդմանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով տասնյակից ավելի գրքերի, պատմաբանասիրական աշխատությունների հեղինակ Լևոն Միրիջանյանին, անդրադարձավ նրա գործունեությանը` հայ-ուկրաինական գրական կապերի հաստատման և ամրապնդման ուղղությամբ: Նա հատկապես կարևորեց մեծանուն […]

Կարդալ ավելին