Նորություններ

Պոեզիայի թատրոնը՝ բաբախուն երակ

Պոեզիայի թատրոնը՝ բաբախուն երակ Հոկտեմբերի 30-ին ՀԳՄ Մեծ դահլիճում Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան թատրոնը ներկայացրեց «Հարության ժամանակը» բեմադրությունը` ըստ բանաստեղծ Ռոբերտ Եսայանի համանուն գրքի: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ներկայացնելով ԼՂՀ-ի ճանաչված բանաստեղծ, արձակագիր, լրագրող, Արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Ռոբերտ Եսայանին, ընդգծեց թատրոնի դերն ու նշանակությունը՝ ուրախալի փաստ համարելով Ռ. Եսայանի բանաստեղծությունները պոեզիայի թատրոնի նյութ դառնալը: […]

Կարդալ ավելին

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ Գրականագետ ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ Գրականագետ ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ «Հրանտ Մաթևոսյանի «Տաշքենդ» վիպակը. տիպաբանական զուգահեռներ» հետազոտության համար «Հրանտ Մաթևոսյան» ամենամյա մրցանակին արժանանալու կապակցությամբ

Կարդալ ավելին

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

photo

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ ՄԱՆԱՍԵ Գրողի մեծությունը ես հասկանում եմ այնքան, ինչքան ինքն է հասկանում՝ ինչպիսի գլուխգործոց էլ ստեղծած լինի, երբեք չպետք է դադարի կասկածել, թե իր գրականությունը, ի վերջո, ավազի վրա արված գիր է: Գրողն անմահ է ասելով՝ ստում են, ամենից առաջ, իրեն՝ գրողին, եթե սրա ուղեղը դեռ վնասակար հետևանքներով չի փչացել զառամախտի մեջ, քանի որ, […]

Կարդալ ավելին

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

imgres

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գրողի ժամանակը. թվում է` ծեծված թեմա է, բայց այն խիստ կարևոր է: Ինչո՞ւ: Որովհետև պոեզիան իր էությամբ հիմնականում սոցիալական է, լուրջ պոեզիան, 20-րդ դարի պոեզիան՝ Բրեխտի, Մայակովսկու, Մանդելշտամի, Չարենցի, Պ. Սևակի պոեզիան այդպիսին է: Կան վերնախավի և պետության կողմից գաղտնի սահմանված մոդելներ. նրանք առաջարկում են գրողին հետևել իրենց ստեղծած այդ մոդելներին՝ […]

Կարդալ ավելին

Հրանդ Սիմոնեան – 90

Հրանդ Սիմոնեան – 90 Նոյեմբերի 20-ին լրացավ գրական մեծ բարերար, ազգային և հասարակական նվիրեալ գործիչ Հրանդ Սիմոնեանի 90 ամյակը: Հրապարակագիր, ՔՀԳՄիութեան պատուոյ նախագահ ու Հայ Դատի խոնարհ ծառայ՝ Հրանդ Սիմոնեանին: Ծառայելը, կեանք մը ամբողջ, յոբելեար Հրանդ Սիմոնեանը պատնէշի վրայ ամուր պահող կարգախօսը եղած է: Անպայման ընթերցողը հարց պիտի տայ, թէ մեր սիրելի Հրանդին յոբելեանը ի՞նչով […]

Կարդալ ավելին

Բացվեց Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը

imgres

Բացվեց Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը Հոկտեմբերի 24-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվեց արձակագիր Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը, որը կառուցվել էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ: Նրա որդին` Տարոն Մարգարյանը, գրողի ժառանգների հետ հետևողականորեն շարունակելով նրա գործը, ավարտին հասցրին թանգարանի ներքին հարդարման և կահավորման աշխատանքները: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց թանգարանի ստեղծման նախապատմությունը և շեշտեց, […]

Կարդալ ավելին

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

imgres

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ Հոկտեմբերի 22-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնությունում «Հանս Շիլլեր» հրատարակչության լույս ընծայած Պարույր Սևակի «UND STICHT IN MEINE SEELE» («Ու ծակում հոգիս») գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ էդվարդ Միլիտոնյանը, գրքի թարգմանիչ Ագապի Մկրտչյանին համարելով մեր մշակութային դեսպանը Գերմանիայում, շեշտեց, որ մշակութային կյանքի հարստացման գործում բոլոր հայերը պետք է իրենց ներդրումն ունենան, […]

Կարդալ ավելին

Արևշատ Ավագյան – 75

Արևշատ Ավագյան – 75 Հոկտեմբերի 29-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանի ծննդյան 75-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: Գրականագետ, բան. գիտ. դոկտոր Սամվել Մուրադյանն իր խոսքում նշեց, որ գրողի հետ գրական երևույթների, գեղանկարչության, առհասարակ կյանք և արվեստ հարաբերության մասին խորհրդակցելիս միշտ տեսել է պրպտող, ստեղծագործելու ավյունով, ձիրքով լցված հզոր անհատականությանը, ում ամբողջ կյանքը […]

Կարդալ ավելին

Հայ-իրանական գրական կապեր

Հայ-իրանական գրական կապեր Հոկտեմբերի 30-ին, Իրանահայ գրողների միության նախաձեռնությամբ, Թեհրանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խորհրդաժողով` «Պահանջատիրություն» խորագրով: Խորհրդաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ՀԳՄ գործունեությունը, գրահրատարակչական ասպարեզը՝ ցեղասպանության թեմային առնչվող, ներկայացնելու առաքելությամբ: «Գաղափարն այն էր, որ 100-րդ տարելիցը նոր ազդակ էր, համախմբման նոր ուժ, հատկապես Հռոմի պապը հսկայական ազդեցություն […]

Կարդալ ավելին

Գրական կյանքը` կենսական գործընթացներին համահունչ

Գրական կյանքը` կենսական գործընթացներին համահունչ Հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տեղի ունեցավ ԼՂՀ գրողների միության 5-րդ համագումարը, որտեղ անցած 5 տարում կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը: Ինչպես նշեց Վ. Հակոբյանը, հաշվետու ժամանակահատվածում վարչության կողմից որոշակի քայլեր են արվել Արցախի գրական ընտանիքը միջազգային գրական գործընթացներում ներգրավելու ուղղությամբ: Արցախցի լավագույն գրողները […]

Կարդալ ավելին