Նորություններ

«ՆՈՐՔ», 2. 2016

«ՆՈՐՔ», 2. 2016 Լույս է տեսել «Նորք» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի այս տարվա 2-րդ համարը: Արձակ և պոեզիա բաժիններում տեղ են գտել Տիգրան Լևոնյանի «Վերադարձ» գրական սցենարը, Գայանե Փայտյանի «Քոչ» վիպակը, Վլադիմիր Հայրապետյանի «Կես օր» և Էդգար Կոստանդյանի «Փոխվելու ժամանակը» պատմ վածքները, ինչպես նաև Բագրատ Ալեքյանի, Հասմիկ Աջամյանի և Նինա Դանիելյանի բանաստեղծական շարքերը: Գրականագիտություն, քննադատություն բաժնում […]

Կարդալ ավելին

Մերօրյա առասպելապատում

Մերօրյա առասպելապատում Մայիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծ Գոհար Մարկոսյան-Կասպերի հիշատակի ցերեկույթ և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ առաջին անգամ հայերեն թարգմանված «Պենելոպե» վեպի (թարգմանիչ՝ Կարինե Խոդիկյան, «Անտարես» հրատարակչություն) շնորհանդեսը: Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Ռուսլան Սաղաբալյանը, ով հրաշալի գիտեր Գոհար Մարկոսյան-Կասպեր մարդուն, գրողին, նրա ապրած ժամանակը, վստահեցրեց, որ 90-ական թվականների՝ […]

Կարդալ ավելին

Հայ երիտասարդ բանաստեղծները՝ բելառուսերեն

Հայ երիտասարդ բանաստեղծները՝ բելառուսերեն Բելառուսական «Մալադոսց» հանդեսում տպագրվել են հայ երիտասարդ բանաստեղծներ Նշան Աբասյանի, Մարիամ Կարապետյանի, Հարություն Հովակիմյանի, Ռուզաննա Ոսկանյանի և Էդուարդ Հարենցի բանաս-տեղծությունները, որոնք ներկայացվել են Էդվարդ Միլիտոնյանի նախաբանով: Տպագրվել է նաև Պավել Օլսովի «Հայկական մանկական գրականությունը Բելառուսում» հոդվածը տարիների ընթացքում բելառուսերեն տպագրված հայ մանկական գրականության մասին:

Կարդալ ավելին

Օսիպ Մանդելշտամ–125

Օսիպ Մանդելշտամ–125 Մայիսի 6-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ «Քչերն են ապրում հավերժության համար…» խորագրով գրական-երաժշտական հանդիսություն` նվիրված Արծաթե դարի դասական Օ. Է. Մանդելշտամի ծննդյան 125-ամյակին: Միջոցառումն անցկացվեց «Գրական հոբելյաններ» հանրապետական 7-րդ փառատոնի շրջանակում: Երեկոն կազմակերպվել էր Երևանում գիտության և մշակույթի Ռուսական կենտրոնի, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Հայաստանի […]

Կարդալ ավելին

Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակին

Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակին Նորվեգացի բևեռախույզ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենը քաղաքակրթության համայնապատկերում շողշողացող այնպիսի աստղ էր, որ լույս էր սփռում չորս կողմը, ջերմացնում ու ոգեշնչում մարդկանց: Նա բացառիկ ներդաշնակությամբ զուգակցում էր մեծ գիտնականի, հասարակական գործչի ու մարդասերի լավագույն հատկանիշները: Ֆրիտյոֆ Նանսենն առաջինն էր, որ չքավորին օգնության ապահովումը կարեկցանքի աստիճանից հասցրեց գործնական քաղաքականության, իսկ սովորական […]

Կարդալ ավելին

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ Գալիս ես Հայաստան, Երևանից հասնում զորամաս, հետդ բերած նվեր-օգնությունը հանձնում ես, թեկուզ՝ հրամանատարին կամ ճաշարան, ու եթե հանրությանը հայտնի մարդ ես՝ զրուցում, շփվում ես զինվորների հետ ու առանց աղմկապտույտի վերադառնում՝ որտեղից եկել ես: Սա այն դեպքն է, երբ մեզանից մեկնումեկը պատահական, կրկնեմ՝ պատահակա՛ն լսելով արարքիդ մասին, կմտածի՝ կեցցե՛ս, հայ: Բայց երբ գալիս ես […]

Կարդալ ավելին

ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ /ՀՐԱՉՕ/

ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ /ՀՐԱՉՕ/ Կյանքի 80-րդ տարում իր մահկանացուն կնքեց անվանի արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը: Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937թ. ապրիլի 1-ին, Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում /այժմ ՀՀ Լոռու մարզ/: Ավարտել է Երևանի պրոֆտեխնիկական 3-րդ ուսումնարանը` ստանալով գրաշար-լինոտիպիստի մասնագիտություն: Ավարտել է նաև Երևանի Պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել է թիվ 2-րդ տպարանում, Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում, ,,Ավանգարդ,, […]

Կարդալ ավելին

ՄԻՔԱՅԵԼ ԱԽՏՅԱՆ

ՄԻՔԱՅԵԼ ԱԽՏՅԱՆ Կյանքի 78-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, 2002 թվականից ՀԳՄ անդամ Միքայել Ախտյանը: Միքայել Ախտյանը ծնվել է 1938 թ. փետրվարի 20-ին, Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ-Խաչեն հայաբնակ գյուղում։ Ավարտել է Մոսկվայի թեթև արդյունաբերության ինստիտուտի հեռակա բաժինը։ Մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, այդ թվում՝ «Հոգու արցունք» (Եր., 2000), «Կրակե շատրվան» (Եր., 2008), «Հատընտիր» (Եր., […]

Կարդալ ավելին

ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կյանքը՝ հանելուկ …Երբ ցավալի լուրն իմացա, ահավոր տխրեցի: Ընդամենը օրեր առաջ էինք հանդիպել, զրուցել, կարծես ոչինչ չէր կանխագուշակում նման ավարտ: Թոռնիկս՝ երկրորդ դասարանցի Ադրիանան, հարցրեց՝ ի՞նչ է պատահել: Ասացի՝ մահացել է Երվանդ Պետրոսյանը: Գիտեր, ճանաչում էր՝ միշտ բարի ժպիտով այդ պապիկը մանկական իր գրքերը նրան էլ էր նվիրում: Հանկարծ անհետացավ ու ետ եկավ «Հազար ու […]

Կարդալ ավելին

Հանդիպում «Արեգնածին» գրական ակումբում

Հանդիպում «Արեգնածին» գրական ակումբում «Արեգնածին» գրական ակումբի հերթական հրավերը գրողների հարկի տակ հեղինակային գրական-ստեղծագործական դասընթացի 2-րդ հանդիպումն էր Եղիշե Չարենցի 120-ամյակի հոբելյանական օրերին ընդառաջ: Օրվա խորհուրդը Գրիգոր Նարեկացու «Կարենալուդ հետ և կամենալն է քեզ ախորժելի» տողն էր, որի մեկնությամբ պատանի ընթերցողի հետ զրույց էր՝ «ո՞վ ինչպես ո՞ւմ կսովորեցնի, ո՞ւմ ինչպես ո՞վ կսովորեցնի»: «Եթեր» շաբաթաթերթի «Փոքր […]

Կարդալ ավելին