Նորություններ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ

Arevshat_Avagyan1

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ

Կարդալ ավելին

ՍԱՐԳԻՍ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ՍԱՐԳԻՍ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՀԳՄ վարչությունը  խորին ցավով հայտնում է, որ կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կրթական և հայագիտական բաժնի տնօրեն, լիբանանահայ մտավորական Սարգիս Կիրակոսյանը: Ս. Կիրակոսյանը ժամանակակից հայ բանաստեղծության հայտնի դեմքերից  էր Սփյուռքում և հայրենիքում: Եղել է «Բագին» գրականության ու արվեստի հանդեսի փոխխմբագիրը: Երկար տարիներ հայ գրականություն է դասավանդել Համազգայինի Մ. և […]

Կարդալ ավելին

ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ

search

ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ Հուլիսի 17-ին Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունը գիտությունների ակադեմիայի հումանիտար բնագավառի ինստիտուտների տնօրեններին և ստեղծագործական միությունների նախագահներին հրավիրել էր մասնակցելու «Աստղագիտությունը և մշակույթը» խորհրդաժողովին: Ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, աստղադիտարանի տնօրեն` Հայկ Հարությունյանը, փոխտնօրեն` Արեգ Միքայելյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն՝ Վարդան Դևրիկյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար` […]

Կարդալ ավելին

Հայ-լիտվական գրական կապեր

Հայ-լիտվական գրական կապեր Մայիսի 22-ին «Պոեզիայի գարուն» փառատոնի շրջանակներում ՀԳՄ Մեծ դահլիճում հյուրընկալվել էին Լիտվայի գրողների միության նախագահ, թարգմանիչ Անթանաս Ա. Յոնինասը, բանաստեղծ Լյուտաուրաս Դյագեսիսը և թարգմանիչ, հրապարակախոս Գիտիս Նորվիլասը: Լիտվացի բանաստեղծներն իրենց բանաստեղծությունները հնչեցրին լիտվերեն, որոնց հայերեն թարգմանությունները ներկայացրին բանաստեղծներ Գագիկ Դավթյանը, Վառլեն Ալեքսանյանը, Էդվարդ Միլիտոնյանը: ՀԳՄ նախագահը նաև ներկայացրեց հայ-լիտվական գրական կապերի պատմությունը […]

Կարդալ ավելին

Հայտնի են «Արձակ-2014»-ի հաղթողները

Հայտնի են «Արձակ-2014»-ի հաղթողները Ամփոփվեցին «Անտարես» հրատարակչության եւ «Գրանիշ» գրական ակումբի կազմակերպած «Արձակ-2014» պատմվածքի մրցույթի մրցանակաբաշխության արդյունքները: Արդեն 4-րդ տարին անցկացվող մրցույթն այս տարի ունեցել է ամենաշատ հայտերը՝ 131, որոնցից վերջնական եզրափակիչ փուլ է անցել 26 մասնակից: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով այն, որ այս տարի ամենամեծ թվով մասնակիցներն են գրանցվել, խոսում է մրցույթի հանդեպ հետաքրքրության […]

Կարդալ ավելին

Մամլո ասուլիս` նվիրված Հովհաննես Թումանյանի Թիֆլիսյան տան գործընթացին

imgres

Մամլո ասուլիս` նվիրված Հովհաննես
Թումանյանի Թիֆլիսյան տան գործընթացին

Կարդալ ավելին

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ

  ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել են ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ Մովսես Խորենացու մեդալով ՄՈՎՍԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ «Աշխատանքային վաստակի համար» մեդալով Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումով Կարապետ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումով  

Կարդալ ավելին

ՀԳՄ 18-րդ արտահերթ համաժողովը

ՀԳՄ 18-րդ արտահերթ համաժողովը

Հունիսի 16-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ 18-րդ արտահերթ համաժողովը: Օրակարգում մեկ հարց էր` «ՀԳՄ կանոնադրության փոփոխություններ` ՀԳՄ կանոնադրությունը ԱԺ 2014 թվականի հունիսի 20-ի «Հասարակական կազմակերպությունների մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե` ՀՀ օրենքին համապատասխանեցնելու համար», ըստ որի` հանրապետությունում գործող ստեղծագործական միավորումները կարող են վերագրանցել որպես միություններ և համագումարները հրավիրել ոչ թե 2, այլ 4 տարի պարբերականությամբ:
Ժողովից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2013 թ. 17-րդ համագումարից հետո մահացած գրողների հիշատակը: Այնուհետև ընտրվեց ժողովի նախագահ և քարտուղար, համապատասխանաբար` Էդվարդ Միլիտոնյան և Պետրոս Դեմիրճյան:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց օրակարգում ընդգրկված հարցի նախապատմությունը` նշելով, որ 10 տարի շարունակ ստեղծագործական միությունները պայքարում էին «միավորումը» «միություն» փոփոխելու համար: Ի վերջո, այդ պայքարը տվեց իր արդյունքը` անցյալ տարվա հունիսի 20-ին Ազգային ժողովը համապատասխան փոփոխություններ կատարեց «հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում, որն ուժի մեջ մտավ հուլիսի 26-ին:
ՀԳՄ նախագահը ընդգծեց, որ դա սոսկ անվանման փոփոխություն չէ, այլ նաև ստեղծագործական միությունների կարգավիճակի բարձրացման խնդիր` նկատի ունենալով նրանց և, մասնավորապես, Գրողների միության հեղինակությունը, մեծ դերը մեր ժողովրդի, պետության կյանքում կենսական նշանակություն ունեցող հիմնահարցերի քննարկման, գեղարվեստական արտացոլման, միջազգային գրական-մշակութային, հրատարակչական կապերի հաստատման և ամրապնդման, գրողների, նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման, պետական, ստեղծագործական, հասարակական կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցության կայացման և այլ գործընթացներում:
Ժողովը նախագահող Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ ներկա համաժողովը` ՀԳՄ կանոնադրության համաձայն, անցկացվում է համատեղ հավաքի, ինչպես նաև ՀԳՄ կազմակերպությունների և անդամների հեռահաղորդակցության միջոցներով մասնակ-ցությամբ:
Օրակարգի հարցը անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին քննարկվել է ՀԳՄ վարչության և նախագահության համատեղ նիստում և որոշվել է այն դնել ՀԳՄ համաժողովի քննարկմանը: Հարցի վերաբերյալ իրենց համաձայնությունն են տվել Արցախի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և այլ երկրների հայ գրողների կազմակերպությունները, ՀԳՄ մարզային (Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Վայոց Ձորի, Արմավիրի և այլ) կազմակերպությունները, ՀԳՄ ժանրային բաժանմունքները (արձակ, պոեզիա, թարգմանություն, մանկապատանեկան գրականություն, քուրդ գրողների, ռուսալեզու գրականություն և այլն) հեռահաղորդակցության միջոցներով իրենց համաձայնությունն են տվել գրեթե բոլոր տեղեկացված ՀԳՄ անդամները, ընդհանուր թիվը` 337: Տարբեր պատճառներով հարցի քննարկմանը չի մասնակցել 60 ՀԳՄ անդամ: Համաժողովին ՀԳՄ 504 անդամից ներկա էր 107-ը:
Քվորումը կար, և համաժողովը շարունակեց իր աշխատանքը: Ընտրվեց հաշվիչ հանձնաժողով` Արմեն Ավանեսյան (նախագահ), Կարինե Մեսրոպյան կազմով: Ելույթներ ունեցան Նելլի Շահնազարյանը, Լևոն Բլբուլյանը: Նկատի ունենալով օրակարգի հարցի հստակությունը և խնդրի հանգամանալից ներկայացվածությունը` Նելլի Շահնազարյանն առաջարկեց անցկացնել բաց քվեարկություն, որն ընդունվեց համաժողովի կողմից: Բաց քվեարկությամբ (կողմ` 105, դեմ` 0, ձեռնպահ` 1) ընդունվեց որոշում ՀԳՄ կանոնադրությունը 2014 թ. հունիսի 20-ի ԱԺ օրենքին համապատասխանեցնելու և նոր խմբագրությամբ հաստատման ներկայացնելու վերաբերյալ:
Դրանով ՀԳՄ 18-րդ արտահերթ համագումարն ավարտեց իր աշխատանքը:

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ՉԱՏԻՆՅԱՆ

imgres

ԳԵՎՈՐԳ ՉԱՏԻՆՅԱՆ Կյանքից վաղաժամ հեռացավ պատմաբան, բանաստեղծ, ազատամարտիկ, «Լոռու մարզե թերթի քաղաքական մեկնաբան, Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ Գևորգ Չատինյանը: Հարուստ կենսագրություն ունի Գ.Չատինյանը, որը բազմաճյուղ է ու բազմաշավիղ: Ծնվել է 1955-ի հոկտեմբերի 8-ին՝ Կիրովականում: Ավարտել է քաղաքի թիվ 6 դպրոցը: 1974թ. ընդունվել և 1978-ին ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1978 […]

Կարդալ ավելին

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ծաղկաձոր- 2015

images

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ծաղկաձոր- 2015 Հունիսի 18-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների 13-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Հայաստանից, Արցախից և Վրաստանից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց մարդկային հարաբերությունները, երիտասարդ գրողների շփումները, ավագ և երիտասարդ գրողների միջև երկխոսությունը: Նա պատմեց անցյալ դարի 80-ական թվականներից գրողների` Դիլիջանում հավաքվելու […]

Կարդալ ավելին