Նորություններ

Տասնամյակների ընթացքում ծնված պոռթկում

Տասնամյակների ընթացքում ծնված պոռթկում Հոկտեմբերի 16-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ Ժան Վարդանի «Պոռթկում» գրքի շնորհանդեսը: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ներկայացնելով սիրիահայ հեղինակին, ցավով նշեց, որ ողբերգական իրադարձությունների արդյունքում Սիրիայի հայկական համայնքը ծանր օրեր է ապրում, ինչի արդյունքում հալեպահայ, սիրիահայ գրողների մեծ մասը այսօր հայրենիքում է: «Սա դրական կողմն է, իսկ մտահոգիչն այն է, […]

Կարդալ ավելին

Հարազատ մնալով հեղինակի տողին, բառին

imgres

Հարազատ մնալով հեղինակի տողին, բառին Հոկտեմբերի 20-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրող-թարգմանիչ Արա Գևորգյանի «Շիրակ աշխարհի պոեզիան» ռուսերեն գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս Արա Գևորգյանին, ով ռուսերեն է թարգմանում իր հայրենակից գրողների ստեղծագործությունները, նշեց, որ ռուսերենը միշտ էլ եղել է հայ գրականության տարածման պատուհանը: Նա կարևորեց այն, որ գրքում […]

Կարդալ ավելին

Իր հետևից տանող ճշմարիտ գրականություն

Իր հետևից տանող ճշմարիտ գրականություն Հոկտեմբերի 20-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ Հովհաննես Գրիգորյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով «Գարուն» ամսագրի դերը, որը 60-70-ականներին իր շուրջն էր հավաքել երիտասարդ հեղինակներին, «գարունականներ» գրական հոսանքի գրողներից առանձնացրեց Հովհաննես Գրիգորյանին, ում գյումրեցիական հումորի արտաքո թվացյալ թեթևության մեջ կար հայ մարդու թախիծը: Հ. Գրիգորյանին […]

Կարդալ ավելին

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

300px-Gohar_Galstyan

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ «Խոսքը՝ հանուն կյանքի»՝ սա էր այս տարվա գյուտը «Գրական տապան» միջազգային փառատոնի, որին վերջերս մասնակցում էի Ծաղկաձորում, իսկ թե ինչու խոսքս սկսեցի հենց այս հիշատակումով՝ առաջին պատճառը հենց ձևակերպումն է, քանի որ ինձ համար չկա խոսք բարբառելու, գրելու այլ շարժառիթ, քան՝ հանուն կյանքի. հակառակը սպանելու պես է, հակառակը հենց դանդաղ էլ […]

Կարդալ ավելին

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

images

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ Սերգեյ ԳԱԼՍՏՅԱՆ Նախ, ուզում եմ ինձ համար ճշտել իմ և ժամանակի առնչությունը: Հավանաբար հեքիաթներից, երբ կարդում էի «Ժուկով-ժամանակովը»: Այսինքն` ինչ-որ ժամանակ: Ինչ-որ ժամանակ գնացի դպրոց, ինչ-որ ժամանակ ավարտեցի համալսարանը… Այո՛, ինչ-որ մի ժամանակ պատմվածքներ գրեցի, վեպեր, գրքեր հրապարակեցի: Դարձա գրող… Ինչ-որ մի ժամանակ շրջապատված էի ախպեր- տղերքով, երկար տարիներ ուշադրության կենտրոնում էի… Այդպես […]

Կարդալ ավելին

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, պատմաբան ՀՈՎՀԱՆՆԵՍԶԱՏԻԿՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ

Հովհաննես-Զատիկյան

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, պատմաբան ՀՈՎՀԱՆՆԵՍԶԱՏԻԿՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ Պարոն Յովհաննէս Զատիկեանը Խաչատուր Աբովեանի անկեղծ ու արժանի «հոգեւոր ժառանգորդը» եղած է: Սուսիկ-փուսիկ, հայրենասիրական տարրական պարտականութիւնը խոնարհաբար կատարեց «Վէրք Հայաստանի»-ի ձեռագիրը ընթերցողներու հասարակութեանը մատչելի դարձնելով: Նոյնիսկ մեր օրերուն, Խաչատուր Աբովեանի օրինակի հիման վրայ, սա արդէն խաւարամտութեան դէմ իսկական պայքար էր: Ի հարկէ, այսպիսի հրատարակութիւն մը […]

Կարդալ ավելին

Անուրանալի ներկայություն

Անուրանալի ներկայություն Հոկտեմբերի 19-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանի հիշատակի ցերեկույթը և նրա «Ականեալ ձայներ» ժողովածուի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ցավով նշեց. «Կան մարդիկ, որոնք այնքան լիքն են ստեղծագործական հզոր լիցքերով, բարությամբ, շատ-շատերին հույս, հավատ, ջերմություն տալու ալիքներով, որ անկարելի է դառնում նրա մահվանը հավատալը: Այդպիսի մարդկանցից էր Ս. Կիրակոսյանը, որ […]

Կարդալ ավելին

Գրքի ավանդական միջազգային ցուցահանդես

ff1-280x120

Գրքի ավանդական միջազգային ցուցահանդես Հոկտեմբերի 13-17-ը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցավ գրքի ավանդական միջազգային ցուցահանդես, որին առանձին տաղավարով մասնակցում էր Հայաստանը: Ներկայացված էր Հայոց ցեղասպանության մասին վերջին տարիներին հրատարակված գիտական, գեղարվեստական, փաստավավերագրական գրականությունը: Հայկական տաղավարում ներկայացված էին նաև պատմական, գեղարվեստական գրքեր, մանկական գրականություն, դասական և ժամանակակից հայ գրողների գրքեր: Հոկտեմբերի 16-ին ցուցահանդեսի դահլիճում կազմակերպվեցին մի […]

Կարդալ ավելին

Անկրկնելի մարդ, անկրկնելի ընկեր Լևոն Անանյանը

DSCF3666-280x120

Անկրկնելի մարդ, անկրկնելի ընկեր Լևոն Անանյանը Հոկտեմբերի 17-ին ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում, Լևոն Անանյանի անունը կրող Պոեզիայի պուրակում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Լ. Անանյանի ծննդյան 69-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ՝ ՀԳՄ-ի և «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախաձեռնությամբ: ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը բացման խոսքում նշեց, որ Լ. Անանյանը այն մտավորականներից էր, ովքեր արժևորում են իրենց ծննդավայրը: […]

Կարդալ ավելին

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

S_D

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ Սուրեն ԴԱՆԻԵԼՅԱՆ Հարցադրման խորքը ինձ համար բազմիմաստ արժէք է ձեռք բերել: Առաջինը ժամանակի մէջ մեր առաքելութեան գիտակցութիւնն է: Քանի տարիք ես հաւաքում, այնքան սրւում է ժամանակից ետ ընկնելու, հեւիհեւ «ինչ-որ» բան հասցնելու ներքին պարտադրանքը: Վերջին չորս տարիներին հրատարակել եմ երեք հիմնարար աշխատասիրութիւններ՝ «Միջուկի տրոհումը» եռահատոր գրքի առաջին «Ներածութիւն» հատորը, «Արեւմտահայ գրականութիւն. տիտանիկ թէ՞ […]

Կարդալ ավելին