Նորություններ

Արևշատ Ավագյան – 75

Արևշատ Ավագյան – 75 Հոկտեմբերի 29-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանի ծննդյան 75-ամյակին նվիրված գրական ցերեկույթ: Գրականագետ, բան. գիտ. դոկտոր Սամվել Մուրադյանն իր խոսքում նշեց, որ գրողի հետ գրական երևույթների, գեղանկարչության, առհասարակ կյանք և արվեստ հարաբերության մասին խորհրդակցելիս միշտ տեսել է պրպտող, ստեղծագործելու ավյունով, ձիրքով լցված հզոր անհատականությանը, ում ամբողջ կյանքը […]

Կարդալ ավելին

Հայ-իրանական գրական կապեր

Հայ-իրանական գրական կապեր Հոկտեմբերի 30-ին, Իրանահայ գրողների միության նախաձեռնությամբ, Թեհրանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խորհրդաժողով` «Պահանջատիրություն» խորագրով: Խորհրդաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ՀԳՄ գործունեությունը, գրահրատարակչական ասպարեզը՝ ցեղասպանության թեմային առնչվող, ներկայացնելու առաքելությամբ: «Գաղափարն այն էր, որ 100-րդ տարելիցը նոր ազդակ էր, համախմբման նոր ուժ, հատկապես Հռոմի պապը հսկայական ազդեցություն […]

Կարդալ ավելին

Գրական կյանքը` կենսական գործընթացներին համահունչ

Գրական կյանքը` կենսական գործընթացներին համահունչ Հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տեղի ունեցավ ԼՂՀ գրողների միության 5-րդ համագումարը, որտեղ անցած 5 տարում կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը: Ինչպես նշեց Վ. Հակոբյանը, հաշվետու ժամանակահատվածում վարչության կողմից որոշակի քայլեր են արվել Արցախի գրական ընտանիքը միջազգային գրական գործընթացներում ներգրավելու ուղղությամբ: Արցախցի լավագույն գրողները […]

Կարդալ ավելին

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

imgres

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ Թովմա ՔԱՀԱՆԱ (ՎԱՀԱՆ) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Ես հիշում եմ Գրիգոր Լուսավորչի՝ Աստծու հետ զրույցներից մի հատված (էլ ո՞վ կարող էր Նրա հետ պարզ խոսելու հնարավորություն ունենալ, եթե ոչ նա): Այդ հատվածը շատ դիպուկ է բնորոշում մեր ազգի ուղին, մեր ազգի ընթացքը, մեր պատմության բոլոր ժամանակները և, բնականաբար, այս ներկա ժամանակը: Գրիգոր Լուսավորիչը հարցնում է. «Տեր […]

Կարդալ ավելին

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

imgres1

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ Մելս ԲԱՂԴԱՍՐԱՅԱՆ Արտացոլանքդ տեսնելու համար Պետք չէ, որ հաճախ հայելուն նայես, Ուրիշի աչքով նայիր քո տեսքին Ու կարտացոլվես դու ամբողջովին… Իսկ ես ամեն օր արթնանում եմ ու մտածում իմ ու բոլորիս մասին, թե այսօրը ի՞նչ է բերելու երկրիս. երևի մի պտղունց ուրախություն ու նաև ցավ ու մշտատև տագնապ: Այս գիշեր ադրբեջանական կողմից, ամեն […]

Կարդալ ավելին

Հավաքվող լուսափշուրներ

Militonyan kniga 001

Հավաքվող լուսափշուրներ Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր, որքան էլ պարադոքսալ թվա, հայ ժողովրդի գոյաբանության խորհրդանիշներից ամենաընդգծունը Մեծ եղեռնն է, որը զարմանալիորեն թեմա և գիր չեղավ նույնիսկ Հրանտ Մաթևոսյանի համար, քանի որ ինչպես նա է խոստովանել, վախեցել է նրան դիպչելուց: Էդվարդ Միլիտոնյանը նոր լույս տեսած «Փշրված զարդանախշ» գրքում նույն երկյուղածությունն ունի. Ի՞նչ գրի ձեռքը, որ գիրը լինի իր […]

Կարդալ ավելին

Տասնամյակների ընթացքում ծնված պոռթկում

Տասնամյակների ընթացքում ծնված պոռթկում Հոկտեմբերի 16-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ Ժան Վարդանի «Պոռթկում» գրքի շնորհանդեսը: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ներկայացնելով սիրիահայ հեղինակին, ցավով նշեց, որ ողբերգական իրադարձությունների արդյունքում Սիրիայի հայկական համայնքը ծանր օրեր է ապրում, ինչի արդյունքում հալեպահայ, սիրիահայ գրողների մեծ մասը այսօր հայրենիքում է: «Սա դրական կողմն է, իսկ մտահոգիչն այն է, […]

Կարդալ ավելին

Հարազատ մնալով հեղինակի տողին, բառին

imgres

Հարազատ մնալով հեղինակի տողին, բառին Հոկտեմբերի 20-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրող-թարգմանիչ Արա Գևորգյանի «Շիրակ աշխարհի պոեզիան» ռուսերեն գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս Արա Գևորգյանին, ով ռուսերեն է թարգմանում իր հայրենակից գրողների ստեղծագործությունները, նշեց, որ ռուսերենը միշտ էլ եղել է հայ գրականության տարածման պատուհանը: Նա կարևորեց այն, որ գրքում […]

Կարդալ ավելին

Իր հետևից տանող ճշմարիտ գրականություն

Իր հետևից տանող ճշմարիտ գրականություն Հոկտեմբերի 20-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ Հովհաննես Գրիգորյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով «Գարուն» ամսագրի դերը, որը 60-70-ականներին իր շուրջն էր հավաքել երիտասարդ հեղինակներին, «գարունականներ» գրական հոսանքի գրողներից առանձնացրեց Հովհաննես Գրիգորյանին, ում գյումրեցիական հումորի արտաքո թվացյալ թեթևության մեջ կար հայ մարդու թախիծը: Հ. Գրիգորյանին […]

Կարդալ ավելին

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

300px-Gohar_Galstyan

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ «Խոսքը՝ հանուն կյանքի»՝ սա էր այս տարվա գյուտը «Գրական տապան» միջազգային փառատոնի, որին վերջերս մասնակցում էի Ծաղկաձորում, իսկ թե ինչու խոսքս սկսեցի հենց այս հիշատակումով՝ առաջին պատճառը հենց ձևակերպումն է, քանի որ ինձ համար չկա խոսք բարբառելու, գրելու այլ շարժառիթ, քան՝ հանուն կյանքի. հակառակը սպանելու պես է, հակառակը հենց դանդաղ էլ […]

Կարդալ ավելին