Նորություններ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Blbulyan

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ Մենք՝ ավագ ու միջին սերնդի գրողներս (անշուշտ, ո՛չ միայն գրողներս), հասցրինք երկու ժամանակների մեջ ապրել, նրանց ազդեցությունը, այդ օրերի անխուսափելի կնիքը կրեցինք մեր հոգու ու մտածողության վրա, և, ուզենանք թե ոչ, և՛ մեր ստեղծագործություններում, և՛ պարզապես առօրյա խոսք ու զրույցներում, մեկուսի մտորումների մեջ հաճախ ենք զուգահեռներ անցկացնում դրանց միջև, համեմատում մեր […]

Կարդալ ավելին

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ-140

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ-140 Հոկտեմբերի 30-ին բազմամարդ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Ավ. Իսահակյանի ծննդյան 140-ամյակի առթիվ նրա շիրմաքարի շուրջ էին հավաքվել գրողներ, մշակութային գործիչներ, բանաստեղծի անունը կրող դպրոցի սաներ` հարգանքի տուրք մատուցելու Վարպետի հիշատակին: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի հավաստմամբ` «Իսահակյանը մեծ է և՛ իր ապրած կյանքով, և՛ իր գործունեությամբ, և՛ հարստահարվածի համար պայքարով, և՛ ազատության իր կոչերով […]

Կարդալ ավելին

Ժամանակի զարկերակը

Ժամանակի զարկերակը Նոյեմբերի 3-ին ՀԳՄ Կլոր սրահում «Հայաստան-Ուկրաինա» ընկերության, ԱՕԿՍ-ի և ՀԳՄ-ի հետ համատեղ տեղի ունեցավ գրական ցերեկույթ` նվիրված բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Միրիջանյանին և հայ-ուկրաինական գրական կապերի ամրապնդմանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով տասնյակից ավելի գրքերի, պատմաբանասիրական աշխատությունների հեղինակ Լևոն Միրիջանյանին, անդրադարձավ նրա գործունեությանը` հայ-ուկրաինական գրական կապերի հաստատման և ամրապնդման ուղղությամբ: Նա հատկապես կարևորեց մեծանուն […]

Կարդալ ավելին

Պոեզիայի թատրոնը՝ բաբախուն երակ

Պոեզիայի թատրոնը՝ բաբախուն երակ Հոկտեմբերի 30-ին ՀԳՄ Մեծ դահլիճում Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան թատրոնը ներկայացրեց «Հարության ժամանակը» բեմադրությունը` ըստ բանաստեղծ Ռոբերտ Եսայանի համանուն գրքի: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ներկայացնելով ԼՂՀ-ի ճանաչված բանաստեղծ, արձակագիր, լրագրող, Արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Ռոբերտ Եսայանին, ընդգծեց թատրոնի դերն ու նշանակությունը՝ ուրախալի փաստ համարելով Ռ. Եսայանի բանաստեղծությունները պոեզիայի թատրոնի նյութ դառնալը: […]

Կարդալ ավելին

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ Գրականագետ ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ Գրականագետ ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ «Հրանտ Մաթևոսյանի «Տաշքենդ» վիպակը. տիպաբանական զուգահեռներ» հետազոտության համար «Հրանտ Մաթևոսյան» ամենամյա մրցանակին արժանանալու կապակցությամբ

Կարդալ ավելին

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

photo

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ ՄԱՆԱՍԵ Գրողի մեծությունը ես հասկանում եմ այնքան, ինչքան ինքն է հասկանում՝ ինչպիսի գլուխգործոց էլ ստեղծած լինի, երբեք չպետք է դադարի կասկածել, թե իր գրականությունը, ի վերջո, ավազի վրա արված գիր է: Գրողն անմահ է ասելով՝ ստում են, ամենից առաջ, իրեն՝ գրողին, եթե սրա ուղեղը դեռ վնասակար հետևանքներով չի փչացել զառամախտի մեջ, քանի որ, […]

Կարդալ ավելին

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

imgres

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գրողի ժամանակը. թվում է` ծեծված թեմա է, բայց այն խիստ կարևոր է: Ինչո՞ւ: Որովհետև պոեզիան իր էությամբ հիմնականում սոցիալական է, լուրջ պոեզիան, 20-րդ դարի պոեզիան՝ Բրեխտի, Մայակովսկու, Մանդելշտամի, Չարենցի, Պ. Սևակի պոեզիան այդպիսին է: Կան վերնախավի և պետության կողմից գաղտնի սահմանված մոդելներ. նրանք առաջարկում են գրողին հետևել իրենց ստեղծած այդ մոդելներին՝ […]

Կարդալ ավելին

Հրանդ Սիմոնեան – 90

Հրանդ Սիմոնեան – 90 Նոյեմբերի 20-ին լրացավ գրական մեծ բարերար, ազգային և հասարակական նվիրեալ գործիչ Հրանդ Սիմոնեանի 90 ամյակը: Հրապարակագիր, ՔՀԳՄիութեան պատուոյ նախագահ ու Հայ Դատի խոնարհ ծառայ՝ Հրանդ Սիմոնեանին: Ծառայելը, կեանք մը ամբողջ, յոբելեար Հրանդ Սիմոնեանը պատնէշի վրայ ամուր պահող կարգախօսը եղած է: Անպայման ընթերցողը հարց պիտի տայ, թէ մեր սիրելի Հրանդին յոբելեանը ի՞նչով […]

Կարդալ ավելին

Բացվեց Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը

imgres

Բացվեց Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը Հոկտեմբերի 24-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվեց արձակագիր Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը, որը կառուցվել էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ: Նրա որդին` Տարոն Մարգարյանը, գրողի ժառանգների հետ հետևողականորեն շարունակելով նրա գործը, ավարտին հասցրին թանգարանի ներքին հարդարման և կահավորման աշխատանքները: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց թանգարանի ստեղծման նախապատմությունը և շեշտեց, […]

Կարդալ ավելին

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

imgres

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ Հոկտեմբերի 22-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնությունում «Հանս Շիլլեր» հրատարակչության լույս ընծայած Պարույր Սևակի «UND STICHT IN MEINE SEELE» («Ու ծակում հոգիս») գրքի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ էդվարդ Միլիտոնյանը, գրքի թարգմանիչ Ագապի Մկրտչյանին համարելով մեր մշակութային դեսպանը Գերմանիայում, շեշտեց, որ մշակութային կյանքի հարստացման գործում բոլոր հայերը պետք է իրենց ներդրումն ունենան, […]

Կարդալ ավելին