Շնորհանդեսներ

ԻՐԱԿԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆԻ ՄԻՋԵՎ

images

ԻՐԱԿԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆԻ ՄԻՋԵՎ
Փետրվարի 5-ին «Ականաթ» սրճարանում տեղի ունեցավ արձակագիր Նառա Վարդանյանի «Արգելված պտուղ» գրքի շնորհանդեսը:

Կարդալ ավելին

«Արդարացում»

15

Մի կարճ բան էլ ես պիտի ասեմ: Այսքան տարբեր՝ ինձ մինչև ոսկորները ճանաչող, իմ դրսերևույթին միայն հետևած, նաև ինձ լրիվ անծանոթ մարդկանց ներկայությամբ: Այն էլ՝ բանաստեղծության բերումով: Միակ տարբերակը ինքս ինձ խոսելն է, իբր ոչ ոք չկա: Մանավանդ՝ հասկացված լինելը անպտուղ ցանկություն է: Չորս-հինգ տարեկանում, հորաքրոջս շնորհիվ, էպոսի թումանյանական մշակումը ծայրեծայր գիտեի ու արտասանել եմ […]

Կարդալ ավելին

«Հոգու պայծառությամբ և անմիջականությամբ»

10313365_486619704771455_4811992884285250490_n

Մայիսի 16–ին ՀԳՄ «Գրական ակումբ» սրճարանում տեղի ունեցավ Շանթ Մկրտչյանի «Հատընտիր» գրքի շնորհանդեսը: Գրքում ընդգրկված են ինչպես նախորդ չորս ժողովածուներում, այնպես էլ դրանցից դուրս մնացած և անտիպ գրքից բանաստեղծություններ: Ընտրանին առանձնանում է իր ուրույն կառուցվածքով: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բնութագրելով Շ. Մկրտչյանի պոեզիան, նշեց, որ նրա բանաստեղծությանը բնորոշ է և՛ ժամանակակից մտածողությունը, և՛ ավանդական շերտերը. […]

Կարդալ ավելին

«Մարդու հետ խոսելու ամենաճշմարիտ տարածքը»

82574

«Համազգային» հայ կրթական-մշակութային միությունն անցյալ տարի «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն էր հայտարարել: Արդյունքում մրցանակային գործերի հետ ստեղծվեց և ընթերցողների ու թատերագետների դատին հանձնվեց «13 պիես» ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 26-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի ճեմասրահում: Գիրքը կազմել և խմբագրել են Լիլիթ Գալստյանն ու Ֆելիքս Մելոյանը՝ ընդգրկելով 10 հեղինակների դրամատիկ ստեղծագործությունները: Շնորհանդեսը […]

Կարդալ ավելին

«Արժևորեցին բանաստեղծի ձեռքբերումները»

Սամվել-Մարգարյան

Երևանի հայ-ռոաական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում կայացավ շիրակցի բանաստեղծ Սամվել-Մարգարյանի վերջին մեկ տարում հրատարակված «Սրբազան լեռնաշխարհ», «Հայդուկապետն հայոց», «Աստղի նման ու խաչքարի» (վրացերեն) գրքերի շնորհանդեսը: Բանաստեղծին ողջունեցին և հաջողություններ մաղթեցին համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը: Մի խումբ շնորհալի ուսանողներ արտասանեցին բանաստեղծություններ «Սրբազան լեռնաշխարհ» գրքից: Ելույթներ ունեցան, […]

Կարդալ ավելին

«Իմ թվերը» կապույտ դահլիճում»

Ղուկաս-Սիրունյան

Մարտի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնի «Կապույտ դահլիճում» տեղի ունեցավ բանաստեղծ Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» գրքի շնորհանդեսը: Այս ժողովածուն նորարարական, գեղագիտական նկարագիր ունի, հեղինակը կյանքի թիվ-փաստերը վերածել է գեղարվեստական ստեղծագործության: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը ժողովածուն բնութագրեց իբրև հետաքրքիր երևույթ մեր պոետական այսօրվա համայնապատկերում և նորություն իր բանաստեղծական կենսագրության մեջ: Ըստ նրա` թեև արձակին հարելու, շոշափելու իրական կյանքի […]

Կարդալ ավելին

«Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովի նյութեր» գրքի շնորհանդեսը

4633901394023415

Մարտի 5-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովի նյութեր» գրքի շնորհանդեսը: Ժողովածուն ներառում է 2013 թ. մայիսի 23-25-ը Տավուշի մարզի Կողբ գյուղում կայացած երիտասարդ գրականագետների զեկուցումները, որոնք գիտական խմբագրական խորհրդի անդամների կողմից գրախոսվել, խմբագրվել և երաշխավորվել են տպագրության որպես գիտական հոդվածներ: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, կարևորելով գրական դաշտում գրականագետների երիտասարդ սերնդի առկայությունը, […]

Կարդալ ավելին

«Որտեղ էլ լինենք, դռան հակառակ կողմում ենք…»

1604591_10203623972986847_1621363435_n

«Ինչպես առաքյալն ուղարկվեց երկիր, որպեսզի մահկանացու մարդու, նրա փրկության համար աղոթք անի, այդպես էլ արվեստագետը` նկարիչը, երաժիշտը, գրողը երկիր են գալիս, մի գիրք են գրում, մի սիմֆոնիա են ստեղծում աղոթքի պես… Մարդու փրկության աղոթքն է լավ գործը…»,- փետրվարի 28-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Լևոն Խեչոյանի կենդանի ձայնով բացվեց արձակագրի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը: […]

Կարդալ ավելին

«Եվ ձին իր հեծյալին ասաց…»

Վրեժ-Իսրայելյան

Դեկտեմբերի 10-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ արձակագիր Վրեժ Իսրայելյանի «Եվ ձին իր հեծյալին ասաց…» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Այն գրողի վերջին գիրքն է, որը լույս է տեսել հետմահու: Գիրքը ներկայացնում է հայ մարդու մտորումները, տեղը, դիրքը համաշխարհային թոհուբոհի մեջ: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը բացման խոսքում ցավով նշեց, որ թեև Վ. Իսրայելյանն այսօր մեր կողքին չէ, […]

Կարդալ ավելին
1 2 3 4 5