Արշակ Մադոյան

Կյանքի 83-րդ տարում մահացել է գրականագետ, թարգմանիչ, բան.գիտ. դոկտոր Արշակ Մադոյանը: Նա դասավանդել է ԵՊՀ-ում, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և Ընծայարանում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Տարբեր ժամանակներում Լևոն Մկրտչյանի, Վարագ Ներսիսյանի, Գառնիկ Անանյանի, Հակոբ Պետրոսյանի, Հրաչյա Միրզոյանի, Գևորգ Մադոյանի աշխատակցությամբ հրատարակել է մի շարք ժողովածուներ, միջնադարյան բնագրեր։ Հայաստանի Գրողների Միությունը ցավակցում է ճանաչված մտավորական Արշակ Մադոյանի ընտանիքին […]