Գրական կյանք

Բակո Սահակյանն ընդունել է Էդվարդ Միլիտոնյանին

Էդվարդ-Միլիտոնյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հա­յաս­տանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Սահակյանը շնորհավորել է Միլիտոնյանին՝ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին ներկա էր նաև Լեռնային Ղարաբաղի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, քննարկվել են Ղարաբաղում գրականության զարգացմանը և մշակութային […]

Կարդալ ավելին

«ՀԳՄ նախագահը գիրք նվիրելու տոնին Արցախում էր»

grqi-or

Բարի ավանդույթ է դարձել փետրվարի 19- ին Մեծ Լոռեցու` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը նշել գիրք նվիրելու օր և այդ օրը տոնի էր վերածվել Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում, որտեղ արցախցի ընթերցողի հետ հանդիպելու էին եկել ՀԳՄ նախագահ, գրող Էդվարդ Միլիտոնյանը, գրող, Արցախյան շարժման ակտիվիստ Էդվարդ Սաֆարյանը: Արցախի ԳՄ նախաձեռնությամբ կայացած հանդիպումը բացեց Արցախի ԳՄ նախագահ, համալսարանի […]

Կարդալ ավելին

«Հարգանքի տուրք՝ Հր Մաթևոսյանի հիշատակին»

Հրանտ-Մաթևոսյան

Փետրվարի 12-ին՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 79-ամյակի օրը, մեծ գրողին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին Երևանում, Վանաձորում և այլուր: Ամեն տարի Վանաձորի Հր. Մաթևոսյանի անվան զբոսայգում՝ գրողի արձանի մոտ, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախաձեռնությամբ, հավաքվում են գրողներ, դասախոսներ, ուսանողներ, ովքեր իրենց գնահատանքի խոսքն են ասում գրողի մասին: Միջոցառումը վարող դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը կարդաց մի հատված Հր. Մաթևոսյանի […]

Կարդալ ավելին

«Սևակի ծննդյան օրը՝ նրա ծննդավայրում»

Սևակ

Հունվարի 24-ին՝ Պարույր Սևակի ծննդյան օրը, գրողի ծննդավայրում` Արարատի մարզի Զանգակատուն գյուղում միջոցառումների շարք էր կազմակերպվել՝ նվիրված բանաստեղծի 90-ամյակին: Երևանից մասնակցում էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրատարակչական գործի բաժնի պետ, գրականագետ Արմեն Ավանեսյանը: Միջոցառումը մեկնարկեց Պարույր Սևակի գյուղի մոտ տեղադրված հուշաքարին այցելու­թյամբ, որտեղ […]

Կարդալ ավելին

«Քարի շնչառությունը՝ որպես մնայուն արժեք»

Վարդան-Հակոբյան

Ասում են` գրողների բարեկամությունը, որպես կանոն, հիմնականում վերածվում է գրականությունների բարեկամության, գրականությունների բարեկամու­թյունը` ժողովուրդների: Բանաստեղծներ Վարդան Հակոբյանի և Ռոման Կիսյովի ստեղծագործական համագործակցությունը, որը սկզբնավորվել է 2012թ. Մակեդոնիայում (Ստրուգա) անցկացված Պոեզիայի միջազգային փառատոնում, ասվածի լավագույն առհավատչյաներից է: Հանդիպումից մեկ տարի հետո բուլղարացի բանա­ստեղծ Ռոման Կիսյովը հրավիրվում է Արցախ և մասնակցում այստեղ անցկացվող Պոեզիայի միջազգային փառատոնին, որը […]

Կարդալ ավելին

«Գրականությամբ ճանաչումը շատ հեռանկարային է»

hrant-alexanyan

Օգոստոսի 6-13-ը ՉԺՀ-ում տեղի ունեցավ Ցինհայ լճի պոեզիայի միջազգային 4-րդ փառատոնը, աշխարհի 40 երկրներից` 60 և Չինաստանը ներկայացնող 155 պոետների մասնակցությամբ: Միակ հայ մասնակիցը Արցախում ապրող և ստեղծագործող Հրանտ Ալեքսանյանն էր` բանաստեղծական տասնյակ ժողովածուների հեղինակ, գրական տարբեր մրցանակների դափնեկիր, «Գեղarm» գրական-թարգմանական հանդեսի խմբագիր: Ինչպես պարզվեց նրա հետ կայացած զրույցից, չինացիները պատահականորեն չեն ընտրել փառատոնի վայրը. Ցինհայ […]

Կարդալ ավելին

«Հանդիպում Հր.Սարուխանի հետ»

Սարուխան

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնը սեպտեմբերի 13-ին հյուրընկալել էր հայոց պոեզիայի ամենապայծառ դեմքերից մեկին` Հրաչյա Սարուխանին: Հանդիպմանը ներկա էին գրականության ամբիոնի դասախոսներ, ուսանողներ: Գրողի ստեղծագործական ուղին ներկայացրեց գրականության ամբիոնի նորընտիր վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վալերի Փիլոյանը: Նա նշեց, որ հանդիպումը ուսուցողական բնույթ ունի, և նպատակը մեկն է` ուսանողներին ևս գնահատել տան մեծանուն […]

Կարդալ ավելին

«Մեսրոպ Մաշտոցի առջև ծնրադիր բանաստեղծը»

Zareh

Բանաստեղծ Զարեհ Խրախունին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացավ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» բարձրագույն պարգևին: Օրերս Երևանից պատվիրակություն ժամանեց Ստամբուլ` բան­ա­ստեղծի ծննդավայրում հանձնելու Հայաստանի բարձրագույն շքանշանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, ՀԳՄ Նախագահ Լևոն Անանյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բան. գիտ. դոկտոր, պրոֆ. Սուրեն Դանիելյանը, գրականագետ Քնարիկ Աբրահամյանը: Պատվիրակությանը Հայոց Պատրիարքարանում ընդունեց Արք. […]

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6