Գրական կապեր

«Գրական հանդիպումներ»

*** Փետրվարի 4-10-ը Մինսկում անցկացվեց Բելառուսի գրքի միջազգային 20-րդ հոբելյանական ցուցահանդեսը: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նույնպես մասնակցեց՝ ներկայացնելով Հայաստանում տպագրված մանկապատանեկան գրականու­թյունը: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցան ԱՊՀ երկրներում մանկապատանեկան գրականու­թյան զարգացման հեռանկարներին վերաբերող խորհրդակցություններ: *** ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը հանդիպումներ ունեցավ նաև տարբեր երկրների (ՌԴ, Բելառուս) գրական կազմակերպությունների նախագահների, քարտուղարների, ինչպես նաև հրատարակչների (Տաջիկստան) հետ: […]

Կարդալ ավելին

Բոսնիա-Հերցեգովինայում ծանոթանում են հայ բանաստեղծի ստեղծագործություններին

Բոսնիա-Հերցեգովինայում հրատարակվող <<Ռիյեչ>>՚ (խոսք) գրական-մշակութային հանդեսի 2012թ. աշուն-ձմեռ (թիվ 3-4) համարի <<Թարգմանական պոեզիա>> բաժնում ընդգրկված են ժամանակակից չինացի, պերուացի, հնդիկ, չեխ, գերմանացի, սլովենացի բանաստեղծների ստեղծագործությունները: Ժարկո Միլենիչի թարգմանությամբ և ներածականով, ներկայացված է նաև հայ բանաստեղծ ՎԱՀԵ ԱՐՍԵՆԻ ստեղծագործությունների ընդարձակ շարքը: 

Կարդալ ավելին

«Չարիքն առօրեական ու սովորական է այն ժամանակ, երբ հասարակությունը դառնում է անտարբեր»

Հուլիսի 15-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ իսրայելցի գիտնական, պատմաբան Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Մեծ եղեռնի մասին ճշմարտությունը պատմելու համար հեղինակը արխիվային ծավալուն հետազոտությունների հիման վրա վերլուծում է անցած դարասկզբի պաղեստինյան հրեական համայնքի և սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ՝ քաղաքական ուժերի դիրքորոշումների, ինչպես նաև զուտ բարոյական տեսանկյունից:

Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 7