Գրական կապեր

Ար.Ավագյանի արվեստը Թբիլիսիում

1978581_520301604753323_1199592150_o

Թբիլիսիում, Վիրահայոց թեմի «ՀԱՅԱՐՏՈՒՆ» մշակութային կենտրոնի սրահում բացվեց բանաստեղծ, գեղանկարիչ, հրապարակախոս, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, և կայացավ բազմավաստակ արվեստագետի հանդիպումը հայ և վրացի գրողների, թարգմանիչների, գեղանկարիչների, մտավորականների, արվեստասերների հետ: Ցուցահանդեսի և հանդիպման պաշտոնական բացումից առաջ մի խումբ պատանիներ վերջին անգամ փորձում էին իրենց գեղարվեստական ծրագիրը և արժանանալով ցուցահանդեսը դիտող բազմազգ […]

Կարդալ ավելին

«Հեռագիր Ֆաթիմային»

1798628_662493570474152_961507447_n

«Վորոնեժ» (ՌԴ) հրատարակչությունը ռուսերեն թարգմանությամբ հրատարակել է արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի պատմվածքների ժողովածուն (1000 տպաքանակով, փափուկ և կոշտ կազմով), այն գրքում տեղ գտած պատմվածքներից մեկի` «Հեռագիր Ֆաթիմային» վերնագրով է ներկայացված: Թեև գրքում ընդգրկված պատմվածքները թարգմանվել են 11 լեզվուներով և տպագրվել տարբեր երկրների պարբերականներում, սա Դ. Համբարձումյանի առաջին օտարալեզու ժողովածուն է: Թարգմանիչներն են Հասմիկ Գալստյանը, Գայանե […]

Կարդալ ավելին

Հաղթանակ թարգմանությունների մրցույթում

21836_300

2013 թ. սեպտեմբերի 30-ից դեկտեմբերի 20-ը Մոսկվայում անցկացվում էր գեղարվեստական թարգմանությունների խոշոր մրցույթ՝ «Музыка перевода V», որին մասնակցում էին պոեզիայի և փոքր արձակի ռուսերեն թարգմանություններ 39 լեզուներից: Մրցույթի ներկայացված 1610 թարգմանական աշխատանքից 60 առավել հաջողված թարգմանությունները բնագիր-բանաստեղծությունների հետ տպագրվել են ժողովածուում: Մրցույթի հաղթողների թվում է ժամանակակից հայ պոեզիայի թարգմանիչ Գուրգեն Բարենցը: Նրան հանձնվել է «Музыка […]

Կարդալ ավելին

Գագիկ Դավթյանի բանաստեղծությունները բուլղարերեն

gty

Բուլղարական «Литературен свят» («Գրական աշխարհ») էլեկտրոնային հեղինակավոր ամսագիրը (տես` www.literaturensviat.com. կայքէջը) 2014-ի մարտյան թողարկման մեջ «Духовно въплъщение» («Ոգեղեն մարմնացում») խորագրի ներքո հրապարակել է Գագիկ Դավթյանի բանաստեղծությունների ծավալուն շարքը բանաստեղծի լուսանկարով և կենսագրական տեղեկություններով: Շարքը ռուսերենից թարգմանել է անվանի բանաստեղծ և գեղանկարիչ, «Պոեզիա» անվանակարգում Բուլղարիայի Ազգային մրցանակի դափնեկիր Ռոման Կիսյովը, ում ստեղծագործությունները թարգմանված են շուրջ երկու […]

Կարդալ ավելին

Հոբելյանական էջ՝ նվիրված Պարույր Սևակին

liter_gazeta

Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակի առիթով «Литературная газета»-ի առաջին համարը անդրադարձել է բանաստեղծին` «Պարույր Սևակի անլռելի զանգակատունը» խորագրով: ՌԴ գրողների միության քարտուղար, գրող Ալբերտ Օհանյանը մի քանի նովելներով ներկայացնում է Պարույր Սևակ մարդուն և բանաստեղծին` անդրադարձ կատարելով նրա «Անլռելի զանգակատուն» պոեմին: Ըստ հեղինակի` պոեմը հայ ժողովրդի կյանքի հանրագիտարանն է` նվիրված հայ մեծ երգահան Կոմիտասի կյանքին ու […]

Կարդալ ավելին

Սոնա Վանի հագեցած տարին` 2013

image003

Գրական շրջագայություն հայ համայնքներում Սոնա Վանի` Երևան հերթական այցին նախորդել էր դեռևս 2012-ին Սանկտ Պետերբուրգից հղված հրավերը, որը դարձավ նրա վաղեմի ցանկության` հայ համայնքներին ի մոտո ճանաչելու իրականացման առիթ: Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքում առաջին ռուսերեն ժողովածուի շնորհանդեսի ջերմ ու բովանդակալից հանդիպումից ստացած չմարող տպավորություններով ուղևորվեց Մոսկվա` նորացնելով պետերբուրգյան այցի ընթացքում մայրենիով Հայ առաքելական եկեղեցու հոգևոր թեմի, […]

Կարդալ ավելին

Հրատարակվել է վրացերեն

Samvel-Margaryan

Թբիլիսիում վրացերեն հրատարակվել է շիրակցի բանաստեղծ Սամվել Մարգարյանի «Աստղի նման ու խաչքարի» բանաստեղծությունների ժողովածուն: Գիրքը լույս է ընծայվել «Կամուրջ» գրական-մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ: Բանաստեղծությունները վրացերեն է թարգմանել բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային-հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանը: Գրքի առաջաբանում շիրակցի բանաստեղծին վրաց ընթերցողներին են ներկայացրել Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Անահիտ Բոստանջյանը:

Կարդալ ավելին

«Գրական հանդիպումներ»

*** Փետրվարի 4-10-ը Մինսկում անցկացվեց Բելառուսի գրքի միջազգային 20-րդ հոբելյանական ցուցահանդեսը: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նույնպես մասնակցեց՝ ներկայացնելով Հայաստանում տպագրված մանկապատանեկան գրականու­թյունը: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցան ԱՊՀ երկրներում մանկապատանեկան գրականու­թյան զարգացման հեռանկարներին վերաբերող խորհրդակցություններ: *** ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը հանդիպումներ ունեցավ նաև տարբեր երկրների (ՌԴ, Բելառուս) գրական կազմակերպությունների նախագահների, քարտուղարների, ինչպես նաև հրատարակչների (Տաջիկստան) հետ: […]

Կարդալ ավելին

Բոսնիա-Հերցեգովինայում ծանոթանում են հայ բանաստեղծի ստեղծագործություններին

Վահե-Արսեն

Բոսնիա-Հերցեգովինայում հրատարակվող <<Ռիյեչ>>՚ (խոսք) գրական-մշակութային հանդեսի 2012թ. աշուն-ձմեռ (թիվ 3-4) համարի <<Թարգմանական պոեզիա>> բաժնում ընդգրկված են ժամանակակից չինացի, պերուացի, հնդիկ, չեխ, գերմանացի, սլովենացի բանաստեղծների ստեղծագործությունները: Ժարկո Միլենիչի թարգմանությամբ և ներածականով, ներկայացված է նաև հայ բանաստեղծ ՎԱՀԵ ԱՐՍԵՆԻ ստեղծագործությունների ընդարձակ շարքը: 

Կարդալ ավելին

«Չարիքն առօրեական ու սովորական է այն ժամանակ, երբ հասարակությունը դառնում է անտարբեր»

Յաիր-Աուրոնի-«Անընդունելի-անտարբերություն»

Հուլիսի 15-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ իսրայելցի գիտնական, պատմաբան Յաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Մեծ եղեռնի մասին ճշմարտությունը պատմելու համար հեղինակը արխիվային ծավալուն հետազոտությունների հիման վրա վերլուծում է անցած դարասկզբի պաղեստինյան հրեական համայնքի և սիոնիստական շարժման ղեկավարների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ՝ քաղաքական ուժերի դիրքորոշումների, ինչպես նաև զուտ բարոյական տեսանկյունից:

Կարդալ ավելին
1 2 3 4