Անդամներ

ԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆ

Լրագրող, արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2004թ. Ծնվել է 1926թ. ապրիլի 3-ին, Կրասնոդարի երկրամասի Դուբինկա գյուղում (այժմ` Ռուսաստանի Դաշնություն)։ Ավարտել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ Աշխատել է հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի տարբեր խմբագրություններում, եղել է ՀԳՄ Մշակույթի բաժնի վարիչ։ Պատրաստել է բազմաթիվ հեռուստահաղորդումներ հայ և օտարազգի կինոգործիչների մասին, հեղինակ է փաստավավերագրական ֆիլմերի («Ծաղկաձոր», […]

Կարդալ ավելին

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Բանաստեղծուհի, արձակագիր, ՀԳՄ անդամ 2004թ. Ծնվել է 1964թ. մայիսի 26-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի և անգլերեն լեզվի թարգմանության ՀՄՖ բաժինները։ Աշխատում է Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում որպես գրական բաժնի ավագ գիտաշխատող (1997 թ.-ից)։ 2009 թվականից ձևավորել է գրական սալոն։ Կազմել է (2010 թ.) «Տերյան և արդի բանաստեղծներ – Մթնշաղի […]

Կարդալ ավելին

ԳՈՀԱՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2002թ. Ծնվել է 1965թ-ի օգոստոսի 31-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի լեզվագիտության բաժինը։ Նրա պատմվածքները պարբերաբար հաղորդվել են պետական ռադիոյի «Բյուրակն» գրական-մշակութային ծրագրով։ Հաճախակի տպագրվել է գրական մամուլում։ Գոհար Նիկողոսյանի մի քանի պատմվածքներ տեղ են գտել «Բնագիր» ինտերնետային հանդեսում և ՀԳՄ «Սերունդ»-ում։ Հրատարակվել է նաև «Կռունկ» ամսագրում։ ԵՐԿԵՐ 1. Լրջացող խաղ, […]

Կարդալ ավելին

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Արձակագիր, երգիծաբան, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1983թ. Ծնվել է 1944թ. օգոստոսի 2-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի նկարչական բաժինը։ Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հանրապետական մամուլում։ Թղթակցել է հայկական ռադիոյին։ Տպագրել է երգիծական պատմվածքներ, հումորեսկներ, ֆելիետոններ, ծաղրանկարներ, նկարազարդել է ինչպես իր, այնպես էլ մի շարք […]

Կարդալ ավելին

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1995 թ. Ծնվել է 1950 թվականի հունվարի 25-ին, Երևանում։ Ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Հեղինակ է պատմվածքների, վեպերի, պիեսների. պիեսները բազմիցս բեմադրվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ, նաև Երևանի (Հր. Ղափլանյանի անվան դրամատիկ, Հակոբ Պարոնյանի անվան), Լոս Անջելեսի թատրոններում, Թբիլիսիի (Պ. Ադամյանի անվան հայկական), ԼՂՀ Ստեփանակերտի (Վ. Փափազյանի անվան) և Վանաձորի (Հ. […]

Կարդալ ավելին

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1953 թ. փետրվարիի 1-ին, Ալավերդու շրջանի Ջիլիզա գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան։ Դասավանդում է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում։ […]

Կարդալ ավելին

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Արձակագիր, հրապարակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1973թ. Ծնվել է 1944թ. դեկտեմբերի 5-ին, Խասկովո քաղաքում (Բուլղարիա)։ Ավարտել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները, Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների լեզվագիտական համալսարանը և Ֆրանսիայի մշակույթի և քաղաքագիտության նախարարության ֆրանսերեն լեզվի կատարելագործման ընթերցաշրջանը Փարիզում։ Աշխատել է գրական մամուլում, ՀՀ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում (բաժնի պետ)։ Նրա ակնարկները, պատմվածքները, […]

Կարդալ ավելին

ԳՐԻԳՈՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արձակագիր, արվեստաբան, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1947 թ. փետրվարի 18-ին, Թբիլիսիում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Աշխատել է որպես կլինիցիստ-մանկաբույժ ՀՀ տարբեր շրջաններում և Երևանի տարբեր կլինիկաներում։ ՀՀ նկարիչների միության անդամ է։ Հեղինակ է 10 գրքի։ ԵՐԿԵՐ 1. հՈՎ տՐՌՔպս, Եր., 2014։ 2. ղցՊՏՋվՌՍՌ. հցՊՖոօ. Ծցջօ, Եր., 2013։ 3. ԸվՑՌՍՉՈՐՌցՎ, , […]

Կարդալ ավելին

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գրականագետ, գրաքննադատ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀԳՄ անդամ 1976 թ. Ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 18-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է նույն ինստիտուտի փոխտնօրեն՝ գիտության գծով, ԵՊՀ հրատարակչության տնօրեն, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ։ Ներկայումս որպես […]

Կարդալ ավելին

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կինոգետ, արձակագիր, թատերագիր, ՀԳՄ անդամ 1984թ. Ծնվել է 1950թ. դեկտեմբերի 12-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Տպագրվում է 1969 թվականից։ Աշխատել է հանրապետական ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, «Հայֆիլմ» կինոստուդիայում (փոխտնօրեն)։ Եղել է ՀԳՄ վարչության քարտուղար (1994-96 և 2001-2008 թթ.) և ՀՀ Մշակույթի փոխնախարար (2008-2010 թթ.)։ Դասավանդում է Երևանի կինոյի ու թատրոնի ինստիտուտում (պրո‎ֆեսոր), այժմ […]

Կարդալ ավելին