Անդամներ

ԳԱՌՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1984թ. Ծնվել է 1940թ. հուլիսի 20-ին, Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է հայրենի գյուղի դպրոցի տնօրենը և Գեղարքունիքի ՀԳՄ մարզային բաժանմունքի նախագահը (2006-2011 թթ.)։ 2009-ից Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի դասախոս է։ Առաջին բանաստեղծությունը հրատարակվել է 1961 թվականին, […]

Կարդալ ավելին

ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ

Հրապարակախոս, ճարտարապետ, Ճարտարապետության դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1937 թ. ապրիլի 22-ին Ալավերդու շրջանի Շնող գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ Եղել է Ալավերդի քաղաքի գլխավոր ճարտարապետը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության, ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնների ավագ դասախոս։ Հեղինակ է 15 գրքի, 250-ից ավելի […]

Կարդալ ավելին

ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2001 թ. Ծնվել է 1959 թ. հունվարի 12-ին, Աշտարակի շրջանի Ուջան գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական բաժինը։ Աշխատել է հայկական հեռուստատեսությունում և մամուլում։ Այժմ Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարիչ քարտուղարն է (2006 թ.-ից)։ Դասավանդում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ‎ֆակուլտետում։ ԵՐԿԵՐ 1. Ապրելու իրավունք, Եր., […]

Կարդալ ավելին

ԳԱՐՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Արձակագիր, կենսաբ. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1952թ. մարտի 15-ին, Երևանում։ Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է։ Ստեղծագործել և տպագրվել է վաղ հասակից։ Հետագայում խորացել է կնոջ սեռահոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, ինչպես նաև գոյի փիլիսոփայության մեջ։ Պատճառահետևանքային այդ խառնաշփոթը ներկայացնում է իբրև շարժում-կյանք-ճակատագիր՝ նախշ։ Նրա պատմվածքները տպագրվել են գրական հանդեսներում։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, […]

Կարդալ ավելին

ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1978թ. Ծնվել է 1946թ. ապրիլի 18-ին, Ուֆա քաղաքում (Ռուսաստանի Դաշնություն)։ Ավարտել է Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ Նրա բանաստեղծությունները, գրաքննադատական հոդվածները, թարգմանությունները մշտապես տպագրվել են երևանյան և ռուսաստանյան հանդեսներում։ Ռուսերեն է թարգմանել հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները (Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, […]

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ԱՏՐՅԱՆ

Արձակագիր, գրականագետ, ՀԳՄ անդամ 1984թ. Ծնվել է 1947թ. հունիսի 30-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Աշխատել է ՀԳՄ-ում, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, տարբեր հրատարակչություններում։ Հեղինակ է գրական և գրաքննադատական բազմաթիվ հոդվածների, որոնք տպագրվել են ինչպես հայկական, այնպես էլ համամիութենական թերթերում և ամսագրերում։ ԵՐԿԵՐ 1. Մեգիդդոն […]

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ԳԻԼԱՆՑ (ՌՈՒԴԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ)

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2011 թ., ՌԳՄ անդամ է։ Ծնվել է 1966 թ. դեկտեմբերի 25-ին, Հոկտեմբերյան քաղաքում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ)։ 1991 թ. Ավարտել է ԵրՊԻ (ԵՃՀ) Վանաձորի մասնաճյուղը: 2005 թ. ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի ԲԳԴ-ն։ Տպագրվել է «Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Դրուժբա նարոդով», «Սիբիրսկիե օգնի», «Սովրեմեննայա պոեզիա», «Ենիսեյսկի լիտերատոր», «Նաիրի», «Շպատիե կուլտուրա» […]

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1974 թ. հունիսի 4-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Գյումրիի թիվ 41 դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրենն է (2005 թ.-ից): Նրա բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, պարսկերեն, վրացերեն: ԵՐԿԵՐ 1. Աստվածային ժամանցներից զատ, Եր., 2012: 2. Ճախրող Սարդ (բանաստեղծություններ), Եր., 2008։ 3. […]

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ

(Գևորգ Խորենի Խաչատրյան) Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1988թ. Ծնվել է 1940թ. մայիսի 5-ին, Գանձակ քաղաքում (Ադրբեջանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ մեխմաթ ֆակուլտետը և ստանալով ինժեներ հիդրոմեխանիկի մասնագիտություն՝ երկար տարիներ աշխատել է հեռուստառադիոպետկոմում և «Սովետական դպրոց» թերթում։ Նրա ստեղծագործությունները և թարգմանությունները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական հանդեսներում, իսկ ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, հարավսլավերեն, բուլղարերեն, գերմաներեն, […]

Կարդալ ավելին

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ

Դրամատուրգ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1974թ. Ծնվել է 1934թ. օգոստոսի 9-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական, գեղարվեստա-թատերական (ռեժիսորական կուրս) ինստիտուտները։ Աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում (1967-82 թթ.)։ Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնում բեմադրել է Ժ. Բ. Մոլիերի «Տարտյու‎ֆը» պիեսը։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական բաժնի վարիչն է (1992 թ.-ից)։ Գրել սկսել է 1959 թ-ից։ […]

Կարդալ ավելին