Անդամներ

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, ՀԳՄ անդամ 1995թ. Ծնվել է 1952թ. մարտի 20-ին, Երևանում։ Ավարտել է Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Զբաղվում է հայ-սերբական գրական և մշակութային կապերով։ Բազմիցս մասնակցել է Բելգրադում անցկացվող գրողների և թարգմանիչների միջազգային տարբեր հանդիպումների, պոեզիայի ամենամյա փառատոների։ Իր առաջաբանով կազմել և հրատարակել է հայ և սերբ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Սերբական գրականությունից […]

Կարդալ ավելին

ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1988թ. Ծնվել է 1949թ. ապրիլի 12-ին, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում (այժմ` Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի ‎ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր հրատարակչություններում, հանդեսներում։ Եղել է «Հայ գրող» թերթի հիմնադիր-խմբագիրը, «Պարույր Սևակ» և «Նոր Դար» հրատարակությունների տնօրենը։ ՀԳՄ հրատարակչության տնօրենն է (2002թ.-ից)։ Բանաստեղծական բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են […]

Կարդալ ավելին

ԲԱԿՈՒՐ (Բորիս Ավանեսի Կարապետյան)

Արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1986թ. Ծնվել է 1941թ. հունիսի 9-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարգուշավան գյուղում (այժմ՝ օկուպացված Ադրբեջանի բանակի կողմից)։ Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-ից հանրապետական մամուլում տպագրվել են նրա հոդվածները, հրապարակախոսական նյութերն ու պատմվածքները, հեռուստատեսությամբ հաղորդվել են նրա ակնարկները՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական, մշակութային խնդիրներին, հայ ժողովրդի արցախյան հատվածի կյանքին, միջնադարյան […]

Կարդալ ավելին

ԲԵՐԴ ՄԵՆԱՅՐ (ԲԱԲԱՅԱՆ ԲԵՐԴ)

Բանաստեղծ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1995 թ. Ծնվել է 1945 թ. հուլիսի 27-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ Նրա պիեսները (ողբերգություն, դրամա, հեքիաթ) բեմադրվել են Երևանի «Մետրո» («Առասպելական հավերժություն» 1990) պատանի հանդիսատեսի («Բռնկում», 1989), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական («Այ հրաշք», 1981) թատրոններում։ ԵՐԿԵՐ 1. Դաշնուրդ (բանաստեղծություններ), Եր., 2004։ 2. Նավարկումից առաջ […]

Կարդալ ավելին

ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1982 Ծնվել է 1947թ. ապրիլի 4-ին, Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ Ավարտել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Եղել է «Խորհրդային Հայաստան», «Հայաստանի Հանրապետություն» թերթերի սեփական թղթակիցը, մարզային «Սյունիք» թերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը։ Նրա շատ ստեղծագործություններ ընդգրկված են հայ պոեզիայի անգլերեն, ‎‎ֆրանսերեն, գերմաներեն, սլովակերեն, սերբերեն, ուկրաիներեն և […]

Կարդալ ավելին

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1954 թ. հունվարի 1-ին, Կիրովական քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր): Ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: Աշխատել է Արագածի, Լոռու մարզերում և Երևանում որպես հանրակրթական դպրոցի հայոց լեզվի և գրականության, գեղագիտության ուսուցիչ: Եղել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետական […]

Կարդալ ավելին

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դրամատուրգ, արձակագիր, հրապապակախոս, ՀԳՄ անդամ 1989 թ. Ծնվել է 1953 թ. մայիսի 8-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ‎ինստիտուտը։ Զբաղվում է գրական-լրագրողական գործունեությամբ։Հրատարակության է պատրաստ «Մոռացված քրիզանթեմների առավոտը» հոգեբանական թրիլերը՝ գրված 1999 թ. Հայաստանի խորհրդարանում և 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչությունների մոտիվներով։ ԵՐԿԵՐ 1. Արքաների ընտանիքը […]

Կարդալ ավելին

ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2004 թ. Ծնվել է 1961 թ. օգոստոսի 16-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ «Եղեգնիկ» մանկական թերթի գլխավոր խմբագիրն է։ Հրատարակել է բանաստեղծական չորս ժողովածու։ Թարգմանվել է ռուսերեն։ ԵՐԿԵՐ 1. Դիցաբանական ապագա, Եր., 2013։ 2. ԿՑՍՐօՑՈÿ ՊՉպՐՖ, ժՐ., 2010. 3. Տարածական ծաղիկ, Եր., 2003։ 4. Բաց դուռ, Եր., 1998։ ՊԱՐԳԵՎՆԵՐ 1. […]

Կարդալ ավելին

ԳԱԳԻԿ-ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դրամատուրգ, ՀԳՄ անդամ 2003թ. Ծնվել է 1954թ. փետրվարի 1-ին, Երևանում։ Ավարտել է Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Տպագրվել է ուսանողական տարիներից։ Հեղինակ է բազմաթիվ պիեսների, որոնք տպագրվել են «Գարուն» և «Դրամատուրգիա» հանդեսներում։ Նրա «Քիլլերը» պիեսը ներկայացվել է ռադիոյով, բեմադրվել Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում։ ԵՐԿԵՐ 1. Զինվոր, Եր., 2010։ 2. Խոստովանություն, Եր., 2002։ Հասցե՝ Երևան […]

Կարդալ ավելին

ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Թարգմանչուհի, բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1950 թ. հունվարի 3-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը: 1973-1979 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կիրառական արվեստի բաժնում` որպես կրտսեր գիտաշխատող, 1979 թ.-ից մինչ օրս ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հան-դեսի պատասխանատու քարտուղարն է և ռուսերեն բաժնի խմբագիրը: Խմբագիր է ինչպես գեղարվեստական, […]

Կարդալ ավելին