Անդամներ

ԱՐԶՈՒՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2004թ. Ծնվել է 1950թ. հոկտեմբերի 4-ին, Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում (այժմ` Վրաստանի Հանրապետություն)։ Սովորել է Երևանի մեքենաշինական տեխնիկումում։ 1975թ.-ից տպագրվում է հանրապետական գրական մամուլում։ ԵՐԿԵՐ 1. Հեքիաթե պարան, Եր., 2010։ 2. Առէջք առավոտի, Եր., 2002։ 3. Լույսի տերև, «10 անուն» մատենաշար, Եր., 1987։ Հասցե՝ Երևան 20, Դիմիտրովի փողոց, 3-րդ նրբանցք, տուն 3, […]

Կարդալ ավելին

ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Բանաստեղծ, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 1988 թ. Ծնվել է 1959թ. նոյեմբերի 16-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Եղել է «Սփյուռք» հրատարակչության հիմնադիր տնօրենը (1989-96 թթ.)։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում, իսկ գեղանկարչական աշխատանքները գտնվում են Մերձավոր Արևելքի և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների մասնավոր […]

Կարդալ ավելին

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Բանասեր, թարգմանիչ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1971 թ. հունվարի 21-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայ գաղթավայրերի պատմություն» բաժնի գիտաշխատող է (2009-ից) և Բեյրութի Հայկազյան հայագիտական հանդես»-ի հայաստանյան ներկայացուցիչը (2000թ.-ից)։ Երգել […]

Կարդալ ավելին

ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2001 թ. Ծնվել է 1942 թ. մարտի 13-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը և աշխատանքի անցել խորհրդահայ գրականության ամբիոնում որպես դասախոս։ Դասախոսական աշխատանքին զուգահեռ եղել է ‎ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար, դեկանի տեղակալ։ Այժմ բանասիրական ֆակուլտետի դեկանն է (2013 թ.-ից)։ Հեղինակ է սփյուռքահայ և խորհրդային գրականությանը […]

Կարդալ ավելին

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Արձակագիր, բանահավաք, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1937 թ., փետրվարի 7-ին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ Ստացել մանկավարժական բարձրագույն կրթություն։ Ավելի քան 45 տարի աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, եղել է դպրոցի ուսմասվար և տնօրեն։ Տպագրվել է հանրապետական մամուլում։ Ավելի քան 14 գրքի հեղինակ է։ Կազմել և խմբագրել […]

Կարդալ ավելին

ԱՐՄԱՆ ԱՄՐԻԿՅԱՆ (ԱՐՄԵՆԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Լրագրող, արձակագիր, պատմաբան, պատմ. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 2002 թ. Ծնվել է 1950 թ. ապրիլի 28-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը։ Ծառայել է Ազգային անվտանգության մարմիններում (1972-2003 թթ.)։ Գնդապետ է, ՀՀ ազգային անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից։ Դասավանդում է ԵՊՀ-ում, հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ Հայաստանի ժուռնալիստների և միջազգային ռազմածովագիրների միությունների անդամ է։ Նրա պատմվածքները և […]

Կարդալ ավելին

ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1980թ. հոկտեմբերի 18, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ասպիրանտուրան: Աշխատում է «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսում (2006-ից) որպես գրականագիտության և քննադատության բաժնի վարիչ: Նրա հեղինակությամբ լույս են տեսել երեք տասնյակից ավելի հոդվածներ հայաստանյան և սփյուռքի գրական մամուլում` գրականության և թատրոնի վերաբերյալ: ՀՀ ԳԱԱ Մանուկ […]

Կարդալ ավելին

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ՀԳՄ անդամ 1982թ. Ծնվել է 1953թ. մարտի 23-ին, Երևանում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Որպես խմբագիր և գլխավոր խմբագիր աշխատել է հրատարակչություններում ու խմբագրություններում: Եղել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը (1992-1997 թթ.): Հեղինակ է շուրջ երկու տասնյակ […]

Կարդալ ավելին

ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Դրամատուրգ, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1947 թ. ապրիլի 16-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը և ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում (1967 թ.-ից)։ ՀՀ ժողովրդական արտիստ է։ Դասավանդում է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում։ Արձակ, չափածո ստեղծագործությունները, ինչպես նաև պիեսները տպագրվել են տարբեր հանդեսներում («Ոզնի», «Դրամատուրգիա»)։ […]

Կարդալ ավելին

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1968 թ. հունվարի 16-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում դասախոս։ Պարբերաբար տպագրվում է ինչպես հայաստանյան գրական մամուլում, այնպես էլ արտերկրյա։ Կատարում է թարգմանություններ (անգլերենից) համաշխարհային գրականությունից։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել […]

Կարդալ ավելին