Անդամներ

ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1979-ի դեկտեմբերի 13-ին, Արարատի շրջանի Սուրենավան գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ): Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ «Հայրենիք» գրախանութների ցանցի տնօրենն է։ Թարգմանվել է պարսկերեն և վրացերեն: Նրա ստեղծագործությունները տպագրվել են հայաստանյան և սփյուռքի մի շարք թերթերում և ամսագրերում։ «Լիտոպեդիա» […]

Կարդալ ավելին

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1991 թ. Ծնվել է 1958 թ. փետրվարի 25-ին, Ղափան քաղաքում (այժմ՝ Սյունիքի մարզ, ք. Կապան)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 2008 թվականից բնակվում է Երևանում։ Կատարել է թարգմանություններ Բ. Պաստեռնակի, Ալ. Բլոկի, Վլ. Նաբոկովի ստեղծագործություններից։ ԵՐԿԵՐ 1. Վարք. սևաբանություն, Եր, 2013։ 2. Գրվածք, Եր., 2007։ 3. Մեկնության ժամանակը, Եր., 1998։ 4. […]

Կարդալ ավելին

ԱՎԵՏԻՔ (ԱՎԻԿ) ԻՍԱՀԱԿՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1977թ. Ծնվել է 1944թ. նոյեմբերի 27-ին, Երևանում, հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ընտանիքում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, ասպիրանտուրան՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (1977 թ.-ից) որպես բնագրագիտության բաժնի վարիչ, 2008 թ.՝ տնօրեն։ Դասավանդել է […]

Կարդալ ավելին

ԱՐԱ ԱՐԹՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2004թ. Ծնվել է 1952թ. հունվարի 2-ին, Լենինականում, (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ Ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Պատասխանատու խմբագիրն է «Հայորդիք» գրական-գեղարվեստական ամսագրի։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են հանրապետության և միջազգային գրական մամուլում։ Թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն։ Հրատարակել է բանաստեղծական երկու և թարգմանական մեկ ժողովածու։ […]

Կարդալ ավելին

ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1998թ. Ծնվել է 1950թ. օգոստոսի 10-ին, Ալավերդիում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը։ Տպագրվել է 1965 թվականից։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, խմբագրել բանակային «Զինավոր» թերթը։ Նրա նովելները, պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, պարսկերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն, արաբերեն, որոնք տպագրվել են ԱՄՆ-ում, Լեհաստանում, Վրաստանում, Ռուսաստանում։ ԵՐԿԵՐ 1. Կարմիր խնձորներ […]

Կարդալ ավելին

ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

Թարգմանիչ, արձակագիր, ՀԳՄ անդամ 2001թ. Ծնվել է 1952 թ. մարտի 2-ին, Թալին քաղաքում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ): Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, աշխատել ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, դասավանդել Երևանի պետական և Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարաններում: Նրա պատմվածքները, պիեսներն ու թարգմանությունները (անգլերենից և ռուսերենից) տպագրվել են հանրապետական ու արտասահմանյան թերթերում և ամսագրերում: […]

Կարդալ ավելին

ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԳՄ անդամ 1967 թ. Ծնվել է 1930 թ. սեպտեմբերի 28-ին, Թբիլիսիում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է «Կոմունիստ» (ռուսերեն) թերթում։ Այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (1958 թ.-ից), գրականության տեսության բաժնի վարիչն է (1970 թ.-ից)։ Եղել է ՀԳՄ վարչության քարտուղար (1979-88 […]

Կարդալ ավելին

ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1995 թ. Ծնվել է 1961թ. փետրվարի 4-ին, Կիրովականում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր): Ավարտել է Կիրովականի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է ազգային ռադիոյի Վանաձորի մասնաճյուղի «Հյուսիսային ալիք» ռադիոկայանի խմբագրությունում (1995-2005 թթ.) որպես հաղորդաշարերի խմբագիր: Հիմնադրել և մինչ այժմ խմբագրում է «Հրաշամանուկ» մանկապատանեկան պարբերաթերթը (2002 թ.)։ Տպագրվել […]

Կարդալ ավելին

ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1986 թ. նոյեմբերի 25-ին, Երևանում: Ավարտել է Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Նրա պատմվածքներն ու հոդվածները հրատարակվում են հանրապետական մամուլում («Գրական թերթ», «Գարուն», «Գրեթերթ», «Նարցիս» և այլն)։ Նրա «Էշը», «Ճանճը», «Կաթ», «Զատիկի ոտքից բռնված», «Ծովում չերևացող դելֆինները» պատմվածքների հիման վրա […]

Կարդալ ավելին

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գեղանկարիչ, ՀԳՄ անդամ 1970թ. Ծնվել է 1940թ. հուլիսի 24-ին, Աշտարակում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է հայկական հեռուստատեսությունում, գրական և պարբերական մամուլում։ Մշակույթի հայկական ֆոնդի վարչության նախագահն է (1994-ից)։ Հայաստանի նկարիչների և ժուռնալիստների միության անդամ է։ Նկարչական գործերի անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, […]

Կարդալ ավելին