Անդամներ

ՏԻԳՐԱՆ ԳԱՄԱՂԵԼՅԱՆ

Բանաստեղծ, լրագրող, ՀԳՄ անդամ 1989թ. Ծնվել է 1944թ. հունվարի 17-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայկական հանրագիտարանում, «Լույս» հրատարակչությունում, Մամուլի պետական կոմիտեում՝ վարելով պատասխանատու պաշտոններ։ Դասախոսել է (1992-2001 թթ.) մայրաքաղաքի մի շարք բուհերում, ինչպես նաև աշխատել Արաբկիրի թաղապետարանի կրթության և մշակույթի բաժնում որպես գլխավոր մասնագետ։ Հեղինակ է 500-ից ավելի հոդվածների։ Այժմ դասախոսում […]

Կարդալ ավելին

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 27-ին, Երևանում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ‎ֆիզիկայի ‎ֆակուլտետը։ Գորիսի շախմատի դպրոցի տնօրենն է (2001 թ.-ից)։ Հեղինակ է պոեմների, էսսեների, հոդվածների, կատարել է թարգմանություններ ռուսերենից։ Նրա մշակումով տպագրվել է Գ. Մանուչարյանի «Զանգեզուրյան լեգենդներ» շարքը (2010 թ.)։ ԵՐԿԵՐ 1. Անմահության […]

Կարդալ ավելին

ՏԻԳՐԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Արձակագիր, դոցենտ ՀԳՄ անդամ 2002թ. Ծնվել է 1955թ. հունվարի 30-ին, Կամոյի շրջանի Սարուխան գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։ Աշխատել է հայաստանյան մամուլում («Պիոներ կանչ», «Սովետական դպրոց», «Դպրություն»)։ Այժմ «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրն է։ Հեղինակ է հարյուրավոր ակնարկների, հրապարակախոսական հոդվածների։ Հայաստանի ժուռնալիստների միության և Ռազմածովագիրների միջազգային […]

Կարդալ ավելին

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, Վրաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԳՄ անդամ 2001 թ. Ծնվել է 1950 թ. սեպտեմբերի 22-ին, Ալավերդի քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը և Վիլնյուսի պետհամալսարանում զբաղվել է հայ-լիտվական գրական-մշակութային կապերի ուսումնասիրությամբ։ Աշխատել է հանրապետական մի շարք թերթերում, եղել է ՀԳՄ նախագահի և Լոռու մարզպետի խորհրդական, հիմնադրել է […]

Կարդալ ավելին

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ

Գրաքննադատ, ՀԳՄ անդամ 1977թ. Ծնվել է 1940թ. փետրվարի 23-ին, Երևանում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, ապա ՀԳՄ գրական մամուլում։ Եղել է «Գրական թերթի» խմբագիր 1989-96թթ., ՀԳՄ վարչության քարտուղար՝ 1996-2001թթ.։ Այժմ ՀԳՄ «Նորք» հանդեսի խմբագիրն է։ Մամուլում տպագրվել են նրա ժամանակակից գրականությանը […]

Կարդալ ավելին

ՖԵԼԻՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1971 թ. Ծնվել է 1939 թ. մարտի 14-ին Ալավերդու շրջանի Օձուն գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտը։ Աշխատել է “Լոռի” շրջանային թերթում, եղել հանրապետական ռադիոյի սեփական թղթակիցը Թումանյանի և Նոյեմբերյանի տարածաշրջանում։ Սովորել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Հիմնադրել է (1990 թ.) “Գրական Լոռի” պարբերականը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են […]

Կարդալ ավելին

ՖՈԼԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1935 թ. դեկտեմբերի 25-ին, Վայոց ձորի Քարագլուխ գյուղում։ Ստացել է բանասիրական բարձրագույն կրթություն և շուրջ կես դար դասավանդել մայրենի լեզու և գրականություն Եղեգնաձորի շրջանի տարբեր դպրոցներում։ Եղել է «Վերելք» թերթի խմբագրի տեղակալը (1973-79 թթ.)։ Մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվել է նաև գրական-լրագրողական գործունեությամբ։ Տպագրվել է հայաստանյան գրական պարբերականներում […]

Կարդալ ավելին