Անդամներ

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1996թ. Ծնվել է 1963թ. մայիսի 11-ին, Ախուրյանի շրջանի Հացիկ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ)։ Ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։ ՀԳՄ Շիրակի մարզային մասնաճյուղի քարտուղարն է (1996 թ.-ից)։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում։ Թարգմանվել է գերմաներեն, ‎ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն: Հեղինակ է 7 գրքի։ ԵՐԿԵՐ 1. […]

Կարդալ ավելին

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Թարգմանչուհի, բան. գիտ. դոկտոր, դոցենտ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1949 թ. նոյեմբերի 29-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը և Պրովանսի համալսարանի լեզվագիտական ֆակուլտետը։ ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի ֆրանսերեն լեզվի և թարգմանաբանության դասախոս է (1995 թ.-ից) ։ Հեղինակ է 30-ից ավելի գիտական հոդվածների և մենագրությունների, […]

Կարդալ ավելին

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, դերասանուհի, բեմադրիչ, ՀԳՄ անդամ 1975թ. Ծնվել է 1935թ. մարտի 10-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Եղել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի (1966–1985թթ.): Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Ամազոններ» ողբերգությունը (1978թ.): Հայկական հեռուստատեսությամբ բեմադրվել են նրա «Խոր ջրհորներ», «Հանիր, խնդրում եմ, դիմակս», «Սիզիփոսի քարը» ժամանակակից և […]

Կարդալ ավելին

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1981թ. մարտի 4-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը և ասպիրանտուրան: Եղել է Թատերական ինստիտուտի ,Արվեստե ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը: 2006-ից առ այսօր ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս է, դասավանդում է Արտասահմանյան թատրոնի պատմություն: Մասնակցել է IFASC (Անկախ կինոգործիչների ասոցիացիա հարավային Կովկասում) […]

Կարդալ ավելին

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 2004 թ. Ծնվել է 1955թ. մարտի 12-ին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Ազգային գրադարանի «Հիշարժան տարեթվեր» ամսագրում։ Այժմ «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիրն է (2000-ից): Հիմնել է «Ծիծեռնակ» հրատարակչությունը (2001 թ.) և համանուն հրատարակչության տնօրենն է։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Հայկական պոեզիա» (‎ֆրանսերեն, 2010 թ.) ժողովածուում։ 10 գրքի հեղինակ է։ […]

Կարդալ ավելին

ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ՝ 1989թ-ից։ Ծնվել է 1938թ. նոյեմբերի 8-ին ՀՍՍՀ Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղում (այժմ՝ Արագածոտնի մարզ)։ 1966թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մանկավարժության բաժինը։ Աշխատել է Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունում, ապա Երևանի դպրոցներում, որպես լեզվի և գրականության ուսուցիչ։ 1960-ական թվականներից տպագրվել է ալմանախներում ( “Ձնծաղիկներ” 1972թ., “Նոր ձայներ” 1975թ., “XX-րդ […]

Կարդալ ավելին

ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1997 թ. Ծնվել է 1923 թ. դեկտեմբերի 29-ին, Վիլնյուսում (Լիտվա)։ Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետի ուսանողուհի, անկախ Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ Անտոնինա Պավլիտայտեն, անցնելով ստալինյան բռնատիրության ճանապարհով՝ բանտ, աքսոր, հեռավոր Սիբիրում հանդիպում է հայ անվանի գրող Գուրգեն Մահարուն և դառնում նրա «պահապան հրեշտակը»։ Գ. Մահարու ցանկությամբ Անտոնինան գրում է նրա սիբիրյան […]

Կարդալ ավելին

ԱՇԽԵՆ ԱԲԱԶՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ1989թ. Ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Ղալաչա գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Բերդավան)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Ավելի քան 15 տարի աշխատել է Նոյեմբերյանի «Ծիածան» թերթում որպես պատասխանատու քարտուղար։ Հայ-ադրբեջանական սահմանային կռիվների ակտիվ ականատեսն է եղել և մասնակիցը, որի արձագանքն է նրա «Կանաչ, կարմիր որոտներ» գիրք-օրագրությունը։ Այժմ տպագրության է պատրաստ գրքի […]

Կարդալ ավելին

ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1996թ. Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1988 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Հայ միջնադարյան նամակը թեմայով:1988-1991 թթ. աշխատել է Մ. Աբեղեանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, Նաիրի հրատարակչությունում որպես թարգմանական գրականության բաժնի վարիչ, 1992-ին Ե. Չարենցի […]

Կարդալ ավելին

ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1996թ. Ծնվել 1950թ. հոկտեմբերի 8-ին, Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում (այժմ` Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր թերթերում և ամսագրերում։ 1990թ-ից դասախոսում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Պատմվածքներով, էսսեներով, գեղարվեստական ակնարկներով ու թարգմանություններով հանդես է եկել տարբեր թերթերում և ամսագրերում։ Պատմվածքները հաղորդվել են ռադիոյով, տպագրվել անթոլոգիաներում, թարգմանվել ռուսերեն, ուկրաիներեն։ […]

Կարդալ ավելին