Անդամներ

ՍՈՒՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1991թ. Ծնվել է 1950թ. սեպտեմբերի 29-ին, Սևանի շրժանի Զովաբեր գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Վերջին տասնամյակում նա ազգային և հոգևոր թեմաներով հոդվածներ է տպագրել հանրապետական մամուլում՝ մարդու և ազգի հարատևման պայմանը համարելով առաքինին ու բարոյականը, մարդու ապրելու խնդիրը տեսնելով Աստծու կամքը ճանաչելու և կատարելու մեջ։ Զբաղվում է նաև թարգմանությամբ։ ԵՐԿԵՐ 1. Աստղ […]

Կարդալ ավելին

ՍՈՒՔԻԱՍ ԱՂԱԼԱՐՅԱՆ

Բանաստեղծ, մանկագիր, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1939 թ. հուլիսի 10-ին, Ջավախքի Մեծ Խանչալի գյուղում (Վրաստանի Հանրապետություն)։ Մասնագիտությամբ վիրաբույժ է։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում։ Հրատարակել է բանաստեղծական երկու ժողովածու։ ԵՐԿԵՐ 1. Պապ շոգեքարշը, Եր., 2013։ 2. Առակներ, Եր., 2010։ Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի Ավստրիական թաղամաս, Մոցարտի 10 հեռ.՝ բջջ. […]

Կարդալ ավելին

ՍՈՖԻ ԱՎԱԳՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1976թ. Ծնվել է 1930թ. դեկտեմբերի 29-ին, Աշտարակի շրջանի Օշական գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը։ Աշխատել է ՀԳՄ գրական մամուլում («Սովետական գրականություն», «Գրական թերթ»), ապա ՀԳՄ արտասահմանյան գրական կապերի բաժնում։ Աշխատանքի բերումով կապեր է հաստատել արտասահմանյան և ԽՍՀՄ երկրների զանազան հրատարակչությունների, խմբագրությունների և առանձին գրողների հետ, […]

Կարդալ ավելին

ՍՎԵՏԼԱՆԱ ԱՎԱԳՅԱՆ

Թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2004թ. Ծնվել է 1935թ. հոկտեմբերի 26-ին, Թբիլիսիում (Վրաստան)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ Երկար տարիներ աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում որպես ավագ խմբագիր։ Միաժամանակ ավարտել է Մոսկվայի Հրատարակչությունների ինստիտուտի բարձր որակավորման դասընթացը։ Ս. Ավագյանի թարգմանությունների շնորհիվ ռուս ընթերցողը ծանոթացել է հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններին, որոնք տպագրվել են ինչպես մոսկովյան տարբեր հանդեսներում, […]

Կարդալ ավելին

ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1991 թ. Ծնվել է 1957 թ. մայիսի 18-ին, Երևանում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ‎‎ֆակուլտետը։ Գրական ասպարեզ է մուտք գործել 1979 թ.-ից՝ «Գարուն»-ում տպագրելով «Ղողանջ» վիպակը։ Աշխատել է «Պիոներ» ամսագրում, հայկական ռադիոյում՝ խմբագրից (դրամատիկական հաղորդումներ) մինչև ռադիոյի գլխավոր տնօրեն (1983-96 թթ.)։ Եղել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի […]

Կարդալ ավելին

ՍՏԵՓԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Մանկագիր-բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1984թ. Ծնվել է 1937թ. սեպտեմբերի 9-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի): Եղել է ՀԳՄ պրոպագանդայի բյուրոյի հրահանգիչ Գյումրիի բաժանմունքում (1980 թ.-ից)։ Պարբերաբար տպագրվել է գրական մամուլում։ Հրատարակել է մանկական բանաստեղծական 10 ժողովածու։ Թարգմանվել է վրացերեն, ռուսերեն և ուկրաիներեն։ ԵՐԿԵՐ 1. ըՈոցՔՍՌվՈ ՔՈսՖ, ժՐ., 2010. 2. Ամպե ձին, Եր., 2007։ 3. […]

Կարդալ ավելին

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1977թ. Ծնվել է 1941թ. հոկտեմբերի 21-ին, Աբովյանի շրջանի Ջրաբեր գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ)։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում և արժանացել է մրցանակի։ Գրում է նաև մանուկ ընթերցողի համար։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի քանի լեզուներով։ Հեղինակ է […]

Կարդալ ավելին

ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1978 թ. Ծնվել է 1937 թ. հունվարի 20-ին, Էջմիածնի շրջանի Արտիմեդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը և դասախոսական աշխատանքի է անցել նույն ֆակուլտետում (1966 թ.-ից)։ Եղել է բանասիրական մասնաճյուղի դեկանը (1996-2009 թթ.)։ Վ. Գաբրիելյանը գիտական հետաքրքրությունների շրջանակը 20-րդ դարի հայ գրականության պատմությունն է‎՝ […]

Կարդալ ավելին

ՎԱԶԳԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Թարգմանիչ, բան. գիտ. դոկտոր, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1947 թ. հունիսի 20-ին, Թալինի շրջանի Մաստարա գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը և ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան՝ նույն ինստիտուտում աշխատելով մինչև այսօր (1973 թ.-ից)։ Եղել է նաև նույն ինստիտուտի տնօրեն (2011-2013 թթ.), այժմ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական […]

Կարդալ ավելին

ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆ‎եսոր, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1947 թ. հուլիսի 5-ին, Նոյեմբերյանի շրջանի Ղոշխոթան գյուղում (այժմ՝ Ոսկեվան)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Եղել է նույն ‎ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի լեկցիոն ասիստենտ, այնուհետև աշխատել որպես նույն ամբիոնի դասախոս և դոցենտ։ Աշխատում է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում (1993-ից)։ ԵՐԿԵՐ 1. Միջնադարի […]

Կարդալ ավելին