Անդամներ

ՍԻՐԱՆՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Գրաքննադատ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1971 թ. փետրվարի 28-ին, Չարենցավան քաղաքում (այժմ` ՀՀ Կոտայքի մարզ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը և ասպիրանտուրան։ 2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում իբրև ավագ գիտաշխատող։ Դասախոսել է նաև Հր. Աճառյան […]

Կարդալ ավելին

ՍՄԲԱՏ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1997 թ. Ծնվել է 1965 թ. օգոստոսի 28-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է «Գարուն» ամսագրում, «Անդրադարձ», «02 ոստիկանական լրատու» շաբաթաթերթերում, ծառայել է Արցախում՝ մասնակցելով ռազմական գործողություններին։ Աշխատում է ոսկերչության բնագավառում։ ԵՐԿԵՐ 1. Բառեր, Եր., 2008։ 2. Արևաշապիկ, Եր., 1997։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Ժողովող, Եր., 2013։ ՊԱՐԳԵՎՆԵՐ 1. 1998 թ. Վսևոլդ […]

Կարդալ ավելին

ՍՈՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1967 թ. մարտի 16-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի) Ավարտել է Լենինականի Ա. Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և հոգեբանություն» բաժինը։ Բժշկական հոգեբանություն և հոգեթերապիա է ուսումնասիրել Երևանի Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի ինստիտուտում։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական […]

Կարդալ ավելին

ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 2009 թ. Ծնվել է 1947 թ. օգոստոսի 13-ին, Գորիսի շրջանի հին Գորիս գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Վերիշեն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետի ‎ֆրանսերեն լեզվի բաժինը և ԵՊՀ ասպիրանտուրան։ Ֆրանսերեն է դասավանդում նույն բուհում (1973 թ.-ից)։ Համագործակցում է «Սարգիս Խաչենց» հրատարակչության հետ։ Հեղինակ է 17 թարգմանական գրքի։ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (‎ֆրանսերենից) 2. Էլի […]

Կարդալ ավելին

ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2003թ. Ծնվել է 1963թ. փետրվարի 15-ին, Վարդենիսի շրջանի Կարճաղբյուր գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի մամուլի կոմիտեում և հանրապետական մամուլում։ Տպագրվել է հայաստանյան՝ հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվող գրական պարբերականներում և թերթերում, ինչպես նաև սփյուռքում լույս տեսնող հայալեզու ամսագրերում։ […]

Կարդալ ավելին

ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1947 թ. օգոստոսի 26-ին, Սպիտակում (այժմ` ՀՀ Լոռու մարզ)։ Աշխատել է Երևանի թիվ 120 դպրոցում և ուսուցիչների կատարելագործման ինստիտուտում։ Ավագ ուսուցիչ է։ Տպագրվել է տարբեր թերթերում և ամսագրերում։ Թղթակցել է Դոնի Ռոստովի «Դոնի Նախիջևան» և «Նոր դար» թերթերին։ ԵՐԿԵՐ 2. Ութերորդ գույն, Եր., 2009։ 3. Հարբած, հափրած, գինեխաբ, […]

Կարդալ ավելին

ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 2007 թ. Ծնվել է 1961 թ. փետրվարի 25-ին, Շամշադինի շրջանի Թովուզ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Տավուշ)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան: Դասավանդել է հանրապետության տարբեր բուհերում, ինչպես նաև Երուսաղեմի (2001-2004 թթ.) համալսարանի հայագիտության ամբիոնում և ժառանգավորաց բարձրագույն ճեմարանում: Աշխատում է […]

Կարդալ ավելին

ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1996 թ. Ծնվել է 1948 թ. օգոստոսի 9-ին, Երևանում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը, ասպիրանտուրան և անցել դասախոսական աշխատանքի։ Եղել է Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հայ գրականության դասախոս (1993-2001 թթ.)։ Հիմնադրել է «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը (1995 թ.), կազմակերպել է արևմտահայ լեզվի, […]

Կարդալ ավելին

ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1962 թ. հոկտեմբերի 15-ին, Հրազդան քաղաքում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ)։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ՀՄՖ-ի ժուռնալիստիկայի ‎ֆակուլտետը։ Աշխատում է Հրազդանի «Արմենտել» ՓԲԸ-ում։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվում են գրական մամուլում։ ԵՐԿԵՐ 1. Նախաժամի ուրվագծեր, Եր., 2013։ 2. Ածանցվող երկվություն, Եր., 2011։ 3. Կարոտի նավով՝ հուշերի ծովում, Եր., […]

Կարդալ ավելին

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

  Բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1964թ. Ծնվել է 1930թ. նոյեմբերի 26-ին, Ալավերդու շրջանի Ակներ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, Մոսկվայի Ժուռնալիստիկայի բարձրագույն դասընթացը։ Աշխատել է մի շարք գրական, հանրապետական պարբերականներում, ՀՀ ազգային ռադիոյում։ Նրա բանաստեղծություններով տարբեր սերնդի կոմպոզիտորներ ստեղծել են 250-ից ավելի մանկական, […]

Կարդալ ավելին