Անդամներ

ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1974 թ. Ծնվել է 1937 թ. հունվարի 15-ին, Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ‎ֆակուլտետը։ Աշխատել է Հայպետհրատում, հեռուստառադիո-պետկոմում։ Հիմնել է մեծ եղեռնի և Հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտը, որտեղ գիտականորեն ուսումնասիրվում, հրատարակության են պատրաստվում Մեծ եղեռնի, […]

Կարդալ ավելին

ՍԱՐԳԻՍ ԿԱՐԵՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1985թ. Ծնվել է 1949թ. փետրվարի 19-ին, Խանլար քաղաքում (Ադրբեջանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է գրական մամուլում («Սովետական գրականություն»), հայկական ռադիոյում։ Նա բազմաժանր և բազմաոճ բանաստեղծ է։ «Առարկայական պոեզիայի»՝ ոչ տպագիր, ցուցահանդեսային հեղինակն է։ ՀԳՄ ճեմասրահում և ՆՓԱԿ-ում մի խումբ ավանգարդիստ հեղինակների հետ բացվել է Ս. Կարեյանի «Առարկայական պոեզիայի» ցուցահանդեսը, […]

Կարդալ ավելին

ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2013 թ. Ծնվել է 1977 թ. հունիսի 24-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Գրական ստեղծագործություն» բաժինը և մագիստրատուրան։ Հեղինակ է արձակ ստեղծագործությունների, հեռուստատեսային ‎ֆիլմերի սցենարների ու պիեսների։ Տպագրվում է (2007 թ.-ից) գրական մամուլում և կայքերում։ Նրա պատմվածքներն ընդգրկված են մի շարք ժողովածուներում։ ԵՐԿԵՐ 1. Դոմինո (պատմվածքներ, պիես), Եր., […]

Կարդալ ավելին

ՍԵՄՅՈՆ ՀԱԽՈՒՄՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1971թ. Ծնվել է 1930թ. փետրվարի 17-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը, այնուհետև՝ ասպիրանտուրան։ Եղել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ Լուսավորության և ժողովրդական կրթության նախարար (1973-1988թթ.)։ Այժմ ԵՊՀ ռեկտորատի խորհրդականն է։ Գրական, […]

Կարդալ ավելին

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ (ԳԱԼՈՒՍՏՅԱՆ)

Արձակագիր, թարգմանիչ, կինոգետ, ՀԳՄ անդամ 1982 թ. Ծնվել է 1940 թ. հունվարի 5-ին, Ծալկայի շրջանի Քարագլուխ գյուղում (այժմ՝ Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է գրական և կինո մամուլում, Հայաստանի գրողների միությունում, Հայաստանի հեռուստառադիոպետվարչությունում, Մշակույթի հայկական ‎ֆոնդում՝ վարելով պատասխանատու պաշտոններ։ Նրա արձակ ստեղծագործությունները տպագրվել են հանրապետական մամուլում։ Դեռևս ուսանողական տարիներից նա […]

Կարդալ ավելին

ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆ

Թարգմանիչ, արձակագիր, ՀԳՄ անդամ 2012 թ. Ծնվել է 1943 թ. մարտի 29-ին, Թբիլիսիում։ Ավարտել է ԵՊՀ օտար լեզուների ‎‎ֆակուլտետի ֆրանսերեն բաժինը։ Որպես թարգմանիչ, խմբագիր, տերմինաբան աշխատել է ԱՕԿՍ-ում, ՀՀ ԳԱԱ լեզվի և արևելագիտության ինստիտուտներում, ինչպես նաև «Ազգ», «Երկիր» օրաթերթերում։ Նրա թարգմանությունները (անգլերենից, ‎ֆրանսերենից) տպագրվել են հանրապետական գրական մամուլում («Գրական թերթ», «Գարուն», «Նարցիս», «Արտասահման գրականություն», «Անդին»)։ […]

Կարդալ ավելին

ՍԵՐԳԵՅ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Գրաքննադատ, ՀԳՄ անդամ 1984թ. Ծնվել է 1945թ. հունվարի 31-ին, Սարատովի մարզի Տերնովի շրջանի Կվասնիկովկա գյուղում (այժմ՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալն է։ Հեղինակ է ժամանակակից հայ գրականությանը նվիրված հոդվածների և հրապարակախոսական նյութերի։ Հասցե՝ Երևան 09, Թամանյան 2, բն.54 հեռ. բն. 58-18-60, աշխ. […]

Կարդալ ավելին

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1957թ. Ծնվել է 1924թ. նոյեմբերի 17-ին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և ՀՍՍՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1953թ-ից առ այսօր աշխատում է նույն ինստիտուտում՝ ղեկավարելով հայոց նոր գրականության բաժինը։ Եղել է (2000-2004 թթ.) գրականության մասնագիտության […]

Կարդալ ավելին

ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 1991թ. Ծնվել է 1952թ. նոյեմբերի 9-ին, Երևանում։ Ավարտել է ԵՄՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է գրական և պարբերական մամուլում, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահ (1991-2002թթ.)։ «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահն է (1992թ.-ից), «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիրը (2004թ.-ից)։ Նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում […]

Կարդալ ավելին

ՍԵՐԳԵՅ ՎԱՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2004թ. Ծնվել է 1953թ. հոկտեմբերի 28-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի): Կրթությամբ շինարար-ինժեներ է: Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում։ Հարատարակել է բանաստեղծական չորս ժողովածու։ Թարգմանվել է ռուսերեն, վրացերեն։ ԵՐԿԵՐ 1. Օրորոցների իշխանություն, Եր., 2012։ 2. հՑՐՈվՈ ՑՐպՉՏչ, ժՐ., 2010. 3. Տագնապների երկիր, Եր., 2003։ 4. Տասնմեկ ծաղիկ Ալվարդ […]

Կարդալ ավելին